Ով է Բաքու մեկնած «լրագրող» Սյուզան Ջաղինյանը. նա նախկինում դատապարտված է եղել. armtimes.com

Մի քանի օր առաջ Բաքու ժամանած երրորդ հայը՝ իրեն լրագրող ներկայացնող 49-ամյա Սյուզան Ջաղինյանը, նախկինում դատապարտված է եղել: Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ 2013 թվականին ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր է ճանաչել Սյուզան Ջաղինյանին ու դատապարտել 40 օր կալանքի, ապա կիրառել է պայմանական դատապարտություն և սահմանել 1 տարի փորձաշրջան՝ նրան մեղադրելով ահաբեկչության մասին կեղծ ահազանգ հնչեցնելու համար: Պատճառը եղել է այն, որ Սյուզան Ջաղինյանը 2012 թվականի սեպտեմբերի 23-ին Հրազդանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության օրը Հրազդան քաղաքի իր բնակարանից, իր օգտագործած բջջային հեռախոսից հաղորդագրություն է ուղարկել «Ա-Թի-Վի» հեռուստաընկերության «Կիսաբաց լուսամուտներ» հեռուստածրագրի կոնտակտային հեռախոսահամարին՝ տալով նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդագրություն: «Պատրաստվում եմ հենց վաղը պայթեցնել 14 հարկանի բնակելի շենք Հրազդան քաղաքում, մանրամասների համար հրավիրում եմ ձեզ ներկա գտնվել, ու ես կհանձնվեմ ձեր հեռուստաընկերությանը»,- հաղորդել էր նա: Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 23-ին, ոստիկանության հատուկ մասնագիտացված պահպանության վարչության աշխատակիցները ծառայողական հետախույզ շների մասնակցությամբ նշված շենքում զննություն են կատարել՝ զենք-զինամթերք ու պայթուցիկ նյութեր հայտնաբերելու նպատակով, սակայն նման իրեր չեն հայտնաբերել: Իսկ այդպիսի հաղորդում տալու պատճառը, ըստ Ջաղինյանի, եղել է այն, որ նման եղանակով ցանկացել է բարձրաձայնել իրեն հուզող և չլուծված մի շարք խնդիրներ: Նշվածից բացի, նրա վերաբերյալ 2015 թվականին ուշագրավ պատմություն հրապարակվեց լրատվական կայքերից մեկում: Սյուզան Ջաղինյանը, ինչպես ինքն է նշում հարցազրույցում, հետապնդվում է կառավարության կողմից 1994 թվականից սկսած: 2010 թվականին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր՝ Ռուբեն Ներսիսյան, վճիռ է կայացվել Սյուզան Ջաղինյանին մահացած ճանաչելու վերաբերյալ: Ըստ հարցազրույցի, նա տեղեկացել է այդ մասին միայն 2011 թվականին, երբ ցանկացել է մեկնել այլ երկիր՝ աշխատանքի առաջարկ ստանալուց հետո: Ջաղինյանը նշել է, թե իր անձնագիրը վավեր է 2014 թվականը ներառյալ: «Անհասկանալի է, թե անձնագրային բաժնից միթե չե՞ն կարողացել ճշտել՝ ես ողջ եմ, թե՞ մեռած»: Բացի դա, նա պատմել է, որ իր դեմ կատարվել է նաև մահափորձ, կատարող անձին ոստիկանները 1 օր անց բաց են թողել: Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ նրա հայրն է դիմել դատարան՝ ողջ դստերը մահացած ճանաչելու վերաբերյալ: Ըստ այդմ՝ նա հայտնել է, որ աղջիկը 2007 թվականից դատարանի վճռով ճանաչվել է անհայտ բացակայող, և դրանից հետո նրա մասին որևէ տեղեկություն չունի: Նույն թվականին Սյուզան Ջաղինյանի հայրը՝ Վոլոդյա Ջաղինյանը, ճանաչվել է Սյուզանի որդու խնամակալ: Թոռանը թոշակավորելու խնդրանքով Վոլոդյա Ջաղինյանը դիմել է տարբեր մարմինների, սակայն ստացել է մերժումներ: Ուստի, դատարան է դիմել, քանի որ թոշակ կարող էր ստանալ միայն աղջկան մահացած ճանաչելու դեպքում: Դատարանը դիմումը բավարարել էր: Օրերս, երբ Սյուզան Ջաղինյանի անձի շուրջ մեծ աղմուկ բարձրացավ և սոցցանցերի որոշ օգտատերեր հիշեցին, որ նա ժամանակին դատարանի վճռով մահացած է ճանաչվել, ՀՀ ոստիկանության անձնագրային վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան էջում գրառեց. «Հիմք ընդունելով Վ. Ջաղինյանի կողմից ներկայացրած դատարանի վճիռը՝ Ս. Ջաղինյանին մահացած ճանաչելու վերաբերյալ, վերջինս հանվել է բնակչության պետական ռեգիստրի հաշվառումից: Ընդ որում, մինչ մահացած ճանաչելու վերաբերյալ վճիռը, գործընթացն անցել է սահմանված ընթացակարգով՝ առկա է եղել նաև գործ՝ անհայտ բացակայող ճանաչելու մասով և համապատասխան վճիռ»: Երեկ Բիչախչյանից հետաքրքրվեցինք՝ այնուամենայնիվ, Սյուզան Ջաղինյանը ՀՀ քաղաքա՞ցի է, թե՞ ոչ: Եթե այո՝ ապա որտե՞ղ է հաշվառված: Ի պատասխան մեր հարցին՝ նա ասաց, որ  Ջաղինյանը ՀՀ քաղաքացի է, սակայն որևէ տեղ հաշվառված չէ: Սյուզան Ջաղինյանը պետք է դիմեր դատարան, և նրա հայտնվելու կամ նրա գտնվելու վայրը հայտնաբերվելու դեպքում դատարանը պետք է վերացներ մահացած ճանաչելու մասին վճիռը: Ինչը, սակայն չի արել: Լրագրողական շրջանակներում անհայտ, բայց «հայտնի» լրագրողը երեկ Բաքվում մամուլի ասուլիս է տվել: Նա մեղադրել է Սերժ Սարգսյանի ռեժիմին` իր իրավունքները ոտնահարելու մեջ: Իր այցը Ջաղինյանը «Սերժ Սարգսյանի ռեժիմին ուղղված ապտակ» է անվանել: Նա նաև քննադատել է Ռոբերտ Քոչարյանին, որը, նրա խոսքով, Սերժ Սարգսյանի հետ միասին հալածել է հայ ժողովրդին: Երեկ Բաքվում նա նաև ելույթ է ունեցել «Ղարաբաղյան հակամարտություն. կարգավորման հիմնական խոչընդոտներ և հեռանկարներ. հայացք Հայաստանից և Ադրբեջանից» կոնֆերանսի ժամանակ: Ջաղինյանը, մասնավորապես, նշել է, թե ՀՀ կառավարությունը ոչ ադեկվատ է և դա կարգավորման համար ոչ մի հույս չի ներշնչում: Նրա խոսքով, «արցախյան հիմնախնդիրը Հայաստանին ոչինչ չի տվել, բացի այն օկուպանտներից, ովքեր Երևանում եկել են իշխանության»: Ջաղինյանը նշել է, որ Սերժ Սարգսյանը խաղաղության հասնելու գլխավոր խոչընդոտն է, ապա հավելել, թե հայաստանցիները պետք է միավորվեն և հասնեն նրան, որ նա դադարեցնի պատերազմը: Ի դեպ, նա նաև նշել է, որ վերադառնալու է Հայաստան:

դիտվել է 174 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am