ԱՄՆ ողջ տարածքում շարունակվում են բողոքները Թրամփի դեմ. տեսանյութ
ԱՄՆ ողջ տարածքում շարունակվում են Դոնալդ Թրամփի դեմ բողոքի ցույցերը։
ԱՄՆ Օրեգոն նահանգի Պորտլենդ քաղաքում նոյեմբերի 11-ի գիշերը ոստիկանությունները ցույցերը որակել են որպես զանգվածային անկարգություններ, որին մասնակցել է մոտ 4 հազար մարդ։
«Ցուցարարները զինվել են քարերով։ Ոստիկանությունը տեղեկացնում է մարդկանց, որ դա անօրինական հավաք է»,- ասվում է Պորտլենդի ոստիկանության հաղորդագրության մեջ։
Բողոքի ցույցեր են անցկացվել նաև Բալթիմորում, Դենվերում, Լոս Անջելեսում։
