«Սա ընդհանուր առմամբ ազգ-բանակ հայեցակարգի մի բաղադրիչն է». Արծրուն Հովհաննիսյան՝ պարտադիր ամսական 1000-ական դրամ փոխանցելու մասին

Զոհված կամ վիրավորված զինծառայողների ընտանիքներին ապահովագրական գումար վճարելու մասին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի կողմից երեկ Կառավարություն ներկայացված նախագիծը բուռն քննարկումների առիթ է տվել: Մարդկանց մտահոգում է նախագծի հատկապես այն դրույթը, ըստ որի յուրաքանչյուր աշխատող ֆիզիկական անձ իր աշխատավարձից պետք է պարտադիր ամսական 1000-ական դրամ փոխանցի զինծառայողների ընտանիքներին օգնելու համար բացված հիմնադրամին: Խնդրի շուրջ «Հայկական Ժամանակ» թերթի լրագրողը զրուցել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի  հետ. – Նախարարությունում քննարկվո՞ւմ է հասարակության բացասական վերաբերմունքով պայմանավորված այդ դրույթից հրաժարումը: – Անկեղծ ասած, ես մինչեւ այսօր այդ մտքի վերաբերյալ լսել եմ գերազանցապես դրական գնահատականներ, կարծում եմ, որ գերազանցապես դրական գնահատականներ եմ լսելու մինչեւ վերջ: Կլինե՞ն բացասական խոսացողներ, իհարկե կլինեն: Ցանկացած նախագծի վերաբերյալ կարող են լինել բացասական վերաբերմունք արտահայտող մեկնաբանություններ: Բայց ի՞նչ է դա նշանակում: Ինձ համար ճիշտ չէ գնահատական տալ, քանի դեռ նախագիծը վերջնական չէ: – Իսկ նախարարը վստա՞հ է, որ առաջարկող տարբերակը խնդրի լուծում է: – Ես, ու ընդհանրապես, մենք այս ամենը համարում ենք շատ կարեւոր, առանցքային լուծում տվյալ պրոբլեմի, որ մեր հաշմանդամները, զոհվածները, վիրավորները հետայսու ունենան արժանապատիվ փոխհատուցման մեխանիզմներ, որոնք ընդունված են աշխարհի առաջատար պետություններում: Եվ իհարկե, դրանով կարեւորում ենք նաեւ հայ քաղաքացու մասնակցությունը այս գործին: Ես կարծում եմ, որ դա ըստ էության օրինաչափ է աշխարհի բոլոր պետություններում, որոնք անվտանգության նման խնդիր ունեն, նման երեւույթներ կան եւ սա ընդհանուր առմամբ ազգ-բանակ հայեցակարգի մի բաղադրիչն է: – Մարդիկ դեմ չեն, որ այդ երեւույթը կայանա. քննարկումներից հասկացվում է, որ դեմ են միայն նրան, որ առանց այն էլ ցածր աշխատավարձից պարտադիր պահում լինի: Մանավանդ որ քաղաքացիները այսպես թե այնպես հարկ են վճարում, որ բանակը պահվի: – Նախեւառաջ, ինչ վերաբերում է ցածր աշխատավարձին: Օրինագիծը, նորից եմ կրկնում, դեռ կյանք ունի ապրելու: Ես դեռ չեմ կարող ասել. կարող է լինել այնպես, որ որոշակի աշխատավարձերի պարագայում դա չլինի, դա կարող է չվերաբերել ինչ-ինչ կատեգորիայի, ես չեմ կարող ասել: Դեռ պետք է քննարկվի: Երկրորդ՝ հարկերի վերաբերյալ: Հարկեր վճարում ենք, հարկերով մենք ապահովում ենք երկրի անվտանգությունը, բայց սա անվտանգությանը չի վերաբերում, սա հետագա գործընթացին է վերաբերում: Այսինքն այն մարդիկ, որոնք անցնելու են այս ճանապարհով, չեն շարունակելու չէ՞ ծառայել, դառնալու են ՀՀ քաղաքացի, որին մենք վճարելու ենք: Իրենց տեղը գալու է մարդ, որը մեր տված հարկերով շարունակելու է ծառայություն իրականացնել: Դրանք տարբեր բաներ են, մենք չպիտի խառնենք իրար հետ: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 50 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am