«Իրատես». Ի՞նչ դեր է վերապահված Կարեն Կարապետյանին ՀՀԿ-ում

«Իրատես» թերթը գրում է. «ՀՀ կառավարության փոփոխությունից եւ բարեփոխումների նոր կուրս հռչակելուց հետո հասկանալի դարձավ, որ իշխանության ամենամեծ խնդիրներից մեկը նորանշանակ կառավարության, նրա ղեկավարի քաղաքակիրթ իմիջի ու այդ բարեփոխումները նոմինալ, բայց իրականում ֆորմալ առումով նախաձեռնած ուժի միջեւ առկա անհամապատասխանությունը հարթելն է։ Այս երկու իմիջները համահարթեցնելու փորձ պետք է կատարվի։ Վերջին շրջանում թրենդային է դարձել Հայաստանում ընթացող բարեփոխումների գործընթացը գորբաչովյան «պերեստրոյկայի» հետ համեմատելը։ Ինչպես եւ այն ժամանակ, հիմա էլ պարադոքսալ մի իրավիճակ է ստեղծվել. այն քաղաքական ուժը, որը պաշտոնապես նախաձեռնել էր այդ բարեփոխումները, անհույս հետ էր մնացել հռչակած սկզբունքներից եւ դարձել էր ամբողջ գործընթացի արգելակը։ Այսօր ամենակարեւոր խնդիրն է՝ այնպես անել, որ իշխող քաղաքական ուժը չդառնա այս բոլոր գործընթացների արգելակող գործոնը։ Այս առումով ՀՀԿ-ն ամրացնելու ամենաարդիական հարցերից մեկը կապված է Կարեն Կարապետյանի անվան հետ։ Կանդամագրվի՞ արդյոք բարեփոխումների խորհրդանիշ Կարեն Կարապետյանը ՀՀԿ շարքերին, թե՞ ոչ։ Ինչպես ասում են՝ սա է խնդիրը։ Ուշ թե շուտ Կարեն Կարապետյանը պետք է դառնա կուսակցության փոփոխության առանցքը։ Իսկ դրա համար վերջինս պետք է որեւէ կերպ ընդգրկված լինի այդ քաղաքական ուժի մեջ։  Կարեն Կարապետյանի վրա դրված է ՀՀԿ-ն մաքրելու եւ կուսակցությանը նոր դեմք հաղորդելու խաչը։ Վարչապետի համար թերեւս մի քանի տարբերակ կա։ Դիտարկենք դրանք առանձին-առանձին։ Տարբերակ Ա. վարչապետը չի դառնում հանրապետական։ Նախագահը գտնում է նոր անձի կամ նոր թիմ, որոնք առանց Կարեն Կարապետյանի, կառավարությանը զուգահեռ, ինքնուրույն փորձում են փոխել ՀՀԿ կերպարը՝ ստերիլ պահելով վարչապետին, քանի որ վերջինս, կուսակցականացվելով, մեծ ռիսկի տակ է ընկնում։ Եթե ՀՀ նախագահն ու վարչապետը որոշեն, որ Կարեն Կարապետյանը մնում է մաքուր, ապա վերջինս կփորձի իր գործունեության 6 ամիսների ընթացքում դրական արդյունքներ գրանցել, որոնք աշխատելու են մեծ թիմի՝ իշխանության համար։ Տարբերակ Բ. եթե այնուամենայնիվ Կարեն Կարապետյանին ի վերուստ տրված է փոխել հանրապետականների իմիջը, ապա չի բացառվում, որ նա կփորձի հնարավորինս ուշ անդամագրվել այդ խմբին, ասենք, ոչ թե ՀՀԿ համագումարից առաջ, այլ ավելի ուշ փուլում, երբ հաստատվեն հանրապետականի նախընտրական ցուցակը կամ ծրագիրը եւ այլն։ Այսպիսով՝ կառավարության ղեկավարն ավելի ուշ կմտնի ռիսկային դաշտ։ Տարբերակ Գ. եթե Կարեն Կարապետյանը հիմա է մտնում ՀՀԿ շարքերը, ապա հարց է, թե ինչ կարգավիճակով։ Այստեղ կարող է գործել մի քանի տարբերակ։ Հանրապետական կուսակցությունն իր պատմության ընթացքում, կուսակցության նախագահից զատ, ունեցել է նաեւ կուսակցության խորհրդի նախագահի պաշտոն։ Մասնավորապես, այդպես էր Աշոտ Նավասարդյանի, Անդրանիկ Մարգարյանի օրոք։ Կարող է գործել մեկ այլ տարբերակ՝ Կարեն Կարապետյանը դառնա ոչ թե զուտ տեղակալ, այլ առաջին տեղակալ։ Կարեն Կարապետյանի համար հանրապետականացումը լի է ռիսկերով. կառավարությունում նա ունի աշխատելու մեծ ազատություն. մաքրում է՝ ում ցանկանում է։ Մինչդեռ հանրապետական կուսակցությունում, որտեղ տարբեր ֆինանսատնտեսական, կլանային, քրեական կապեր են, շատ ավելի դժվար է լինելու կոտրել ձեւավորված համակարգը ու նոր շունչ հաղորդել, նոր մարդկանց բերել։ Փոփոխությունների նախաձեռնողները՝ Սերժ Սարգսյան+մերձավոր շրջապատ+մոսկովյան որոշ ուժեր, պետք է շահերի համադրում կատարեն եւ հաշվարկեն՝ արդյոք օգտավե՞տ է Կարեն Կարապետյանին ՀՀԿ բեռի տակ այսքան շուտ մտցնելը կամ առհասարակ մտցնելը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am