Թրամփի Ամերիկա. շոկ ամերիկյան ընտրություններում

Ահա, և վերջ: ԱՄՆ 45-րդ նախագահն է` Դոնալդ Թրամփը... «Երկրաշարժ», այսպես են բնութագրում լրատվամիջոցները ԱՄՆ-ում այսօր կայացած նախագահական ընտրությունների արդյունքները: Անսպասելիորեն` Թրամփն առաջ անցավ Քլինթոնից: Այս պահին ԱՄՆ-ում փակվել են բոլոր ընտրատեղամասերը: Արդեն իսկ հայտնի են ընտրությունների վերջնական արդյունքները: Միացյալ Նահանգներում այսօր անցկացված նախագահական ընտրությունների՝ այս պահի արդյունքներով, առաջատարը Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփն է: Մեծահարուստ գործարարը ստացել է 276, իսկ Դեմոկրատական կուսակցության թեկնածու, ԱՄՆ նախկին պետքարտուղար և սենատոր, նախկին առաջին տիկին Հիլարի Քլինթոնը՝ 218 ընտրիչների ձայները: Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ ընտրվելու համար պահանջվում էր ստանալ Ընտրական կոլեգիայի 538 ընտրիչներից առնվազն 270-ի ձայները: Դոնալդ Թրամփը այս պահին առջևում է նաև համաժողովրդական քվեարկության արդյունքներով՝ նրա ստացած ձայները ավելի քան մեկ միլիոնով գերազանցում են Հիլարի Քլինթոնին տրված քվեների թիվը: Թրամփի հաղթանակի մասին լուրերի ֆոնին ամերիկյան դոլարի փոխարժեքը եվրոյի և իենի նկատմամբ ընկել է: Ավարտվեց ամերիկյան ամենասկանդալային, ամենակոմպրոմատային և ամենակոշտ քարոզարշավը: Սակայն նաև ակնհայտ էր, որ ԱՄՆ-ում Օբամայից հիասթափությունն, ի վերջո հանգեցրեց նրան, որ հասարակության ընտրեց Հանրապետական կուսակցության թեկնածուին: Մինչև կանխատեսումներ անելը, թե ինչպիսի ներքին և արտաքին քաղաքականություն կվարի Թրամփը, պետք է արձանագրել, որ ԱՄՆ-ն որպես ժողովրդավարության բնօրրան` կրկին ապացուցեց, որ հասարակության ձայնը տեղ է հասնում: Ի՞նչ փոփոխություններ կարելի է ակնկալել Թրամփի ամերիկյան քաղաքականության մեջ Թրամփի ընտրվելուց հետո: Իհարկե, այս հարցին այսօր շատերը կդժվարանան պատասխանել, սակայն պարզ է, որ նույնիսկ նկատելի փոփոխությունների առկայության պայմաններում նույնիսկ Թրամփը չի կարող փոխել ամերիկյան «մեքենան»: Դա համակարգ է, որն աշխատում է և երբեք մեծապես կախված չի եղել անձերի որոշումներից եւ ցանկություններից: Մետաքսյա Շալունց

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am