Բաքուն բացահայտեց Ղարաբաղի «ռուսական պլանը»

«Հայաստանը ղարաբաղյան կարգավորման գործընթացում առաջընթացի պատրաստ չէ», հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը: Սակայն առավել կարևոր է Ադրբեջանի ԱԳ նախարարի հաջորդ մեկնաբանությունը... «Նախագահների՝ Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումից հետո հույս էր ծագել, որ մենք ճիշտ ուղղությամբ ենք աշխատում և հնարավոր է որոշակի արդյունքի հասնել: Ցավոք սրտի, Հայաստանը դրան պատրաստ չէ: Հենց հայերն են խոսում, որ իրենք պատրաստ չեն ստատուս քվոյի փոփոխությանը: Ներկայումս նախապատրաստվում է [Հայաստանի և Ադրբեջանի] արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որը պետք է կայանա Համբուրգում՝ ԵԱՀԿ Նախարարների խորհրդի դեկտեմբերի 8-9-ը նախատեսված հավաքի շրջանակում: Ես կուզենայի հանդես գալ որևէ լավատեսական հայտարարությամբ, սակայն հայկական կողմը շարունակում է ձգձգել խնդրի լուծումը», - հայտարարում էր Մամեդյարովը՝ ընդգծելով․ - «Մենք ցանկանում ենք վերականգնել այն մթնոլորտը, որ տիրում էր Սանկտ Պետերբուրգում»: Ղարաբաղյան կարգավորման մասին Ադրբեջանի ԱԳ նախարարի այս հայտարարությունը հնչել է Իտալիայի արտաքին գործերի նախարար Պաոլո Ջենտիլոնիի հետ երեկ Բաքվում կայացած ասուլիսի ժամանակ: Պաշտոնական Բաքուն, փաստորեն, ակնարկում է, որ Սանկտ Պետերբուրգում պայմանավորվածությունները առավել կարևոր են Բաքվի համար: Հետաքրքիր է, որ Մամեդյարովը չի նշել ավելի վաղ` Վիեննայի հանդիպումներում ձեռքբերված պայմանավորվածությունները: Ըստ ամենայնի` Բաքուն առավելապես հակված է հիշեցնել Սանկտ Պետերբուրգի հանդիպման մասին, որովհետև դա Ադրբեջանի համար առավելապես «Լավրովի պլանի» մասին է, որի մասին խոսեց նաև Թուրքիայի արտգործնախարարն, ասելով, որ Ռուսաստանը խելամիտ առաջարկներով է հանդես եկել` «հինգ շրջանների վերադարձ Ադրբեջանին»: Դա է, թերևս, պատճառը, որ պաշտոնական Բաքուն հիշում է Սանկտ Պետերբուրգի հանդիպումը, այլ ոչ թե Վիեննայինը, որտեղ Բաքվից պահանջել են նաև համաձայնվել սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների կիրառմանը: Իտալիայի ԱԳ նախարարի խոսքով էլ՝ պաշտոնական Հռոմը առաջիկա երկու տարիներին անմիջական ներգրավվածություն է ունենալու հետխորհրդային տարածքում հակամարտությունների, այդ թվում՝ ղարաբաղյան, կարգավորման գործընթացին: Բանն այն է, որ 2017-ին Իտալիան վեց ամսով ստանձնելու է Եվրամիության, իսկ ամբողջ 2018 թվականի ընթացքում՝ նաև ԵԱՀԿ նախագահությունը: «Որպես ԵԱՀԿ նախագահող պետություն Իտալիան փորձելու է մեծացնել այս կառույցի դերակատարությունը Եվրոպայի սառեցված հակամարտությունների կարգավորման գործում: Մենք փորձելու ենք ուժեղացնել Ուկրաինայում, Վրաստանում և Լեռնային Ղարաբաղում առկա հակամարտությունների կարգավորմամբ զբաղվող միջնորդների դերակատարությունը», - հայտարարում էր Ջենտիլոնին: Երեկ նաև պաշտոնական Երևանն է անդրադարձել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեմային: Հայաստանի արտգործնախարարն անդրադարձել է Ադրբեջանի առաջիկա զորավարժություններին, նկատելով, որ դրանում ընդգրկված են «ադրբեջանական բանակի գրեթե ողջ ներուժը»: «Ադրբեջանն ինչպես միշտ նորից սրում է իրավիճակը՝ հայտարարելով լայնածավալ զորավարժությունների մասին, որում ընդգրկված է ադրբեջանական բանակի գրեթե ողջ ներուժը», երեկ լրագրողների հետ հանդիպմանը, հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, շարունակելով՝ «60 հազարանոց զորք, տանկեր, հրթիռներ և այլն: Դա նաև Վիեննայի փաստաթղթի խախտում է, որի համաձայն պետք է իրենք 42 օր առաջ տեղյակ պահեին, եթե նույնիսկ 9000-ի է հասնում զորքի մասնակցությունը: Բայց խոսում են 60 հազարի մասին․․․ ոչ միայն տեղյակ չեն պահել, այլ նաև Համբուրգից առաջ գնում են այսպիսի քայլի, որն, իհարկե, սրում է իրավիճակը, բացի այն, որ սաստկացրել են խախտումները հրադադարի թե՛ շփման գծում, և թե՛ ընդհանրապես հակամարտության գոտում»: Համբուրգում դեկտեմբերի 8-9-ը նախատեսված է ԵԱՀԿ նախարարական խորհրդի տարեկան հանդիպումը, որի ընթացքում, ըստ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի օրեր առաջ տված հարցազրույցի, նախատեսված է նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում։ Սակայն, Նալբանդյանը նշել է, որ արտգործնախարների համբուրգյան հանդիպման ձևաչափն առայժմ հստակեցված չէ։ «Տեսնենք, թե ինչ զարգացումներ կլինեն և տեսնենք, թե ինչպիսին կլինեն առաջարկները․․․ բայց մի բանում վստահ եմ՝ եռանախագահների հետ հանդիպումներ լինելու են»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը: Նալբանդյանի խոսքով, Բաքուն անում է ամեն ինչ, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները կյանքի չկոչվեն, մինչդեռ «Հայաստանը ոչ միայն երբևէ չի հրաժարվել հանդիպումներից, այլ միշտ ընդունել է եռանախագահների առաջարկած շրջանակը»։ Թամար Բագրատունի

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am