Փնտրվում է ռեվոլյուցիոներ

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում կրկին տեղեկատվության և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի զարգացման վերաբերյալ քննարկումներ են տեղի ունեցել: Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են մի շարք ծրագրեր և գաղափարներ՝ մասնավորապես, պետություն-մասնավոր հատված համագործակցության հիման վրա տվյալների մշակման կենտրոնի ստեղծում, էլեկտրոնային հարթակներում գործունեության դաշտի ընդլայնում, մարզերում տեխնոլոգիական կենտրոնների զարգացում (Գյումրու և Վանաձորի օրինակով) և այլն: Կարեն Կարապետյանը նախ  լսել է ներկայացված առաջարկները, ապա հանձնարարել տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին՝ սեղմ ժամկետում քննարկել դրանք շահագրգիռ բոլոր կողմերի հետ, մշակել միջոցառումների ծրագիր: Միևնույն ժամանակ Կարեն Կարեպատյանը  ևս մեկ անգամ ընդգծել է, որ ակնկալում է ՏՀՏ բնագավառի որակական փոփոխություններին միտված ծրագրեր, որոնք կարճաժամկետ հեռանկարում տեսանելի արդյունք կտան և կնպաստեն ոլորտի աշխուժացմանը: «Ինչո՞ւ եմ ես հույս կապում ձեր ոլորտի հետ, որպեսզի մենք թռիչք անենք, որակ փոխենք: Նախ և առաջ, հաշվի առնելով զուտ բազիսային հնարավորությունները, երկրորդ՝ ժամանակակից և գիտակից կադրերը, երրորդը, չորրորդը նույնպես այդ պնդումների շուրջ են», - նշել է Կարեն Կարապետյանը: Այս ձևաչափով նախորդ հանդիպումներից մեկի ժամանակ, էլ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ ՏՏ ոլորտից ակնկալում է  ծրագիր, որ կարողանա աշխարհը շուռ տալ: Կարեն Կարեպետյանը, հավանաբար,   հասկանալով, որ աշխարհը շուռ տալուն  հաջորդող հերթական քայլը կարող է հեղափոխությունը  լինել, այս անգամ  ՏՏ ոլորտի   մասնագետների հետ հենց այդ մասին է խոսել. « Եթե դուք սպասում եք, որ մենք՝ չինովնիկներս, այս ոլորտում հեղափոխություն անենք, մենք՝ չինովնիկներս, ռեվոլյուցիա անող չենք: Բայց որպեսզի կարողանանք աշխատող մարդուն, շահույթի ձգտող մարդուն ոգևորել, մեր բոլոր սուբսիդիաները պետք է ուղղենք հաջողակին: Ես ուզում եմ ձեզնից ծրագրեր՝ ինչպես անենք, որպեսզի ոլորտը փոխենք»,- հնրավորինս պարզ ու անկեղծ բացատրել է վարչապետը: Կարեն Կարապետյանի խոսքում, իսկ խոսքերն, ինչպես հայտնի է,  մտքի և սրտի հայելին են,  մի շատ կարևոր և սկզբունքային փոփոխություն է կատարվել: Կարեն Կարապետյանը  տևական ժամանակ իրեն համարում էր հաջողակ մենեջեր և նախկին բիզնեսմեն: Հիմա, փաստորեն, հասկացել է, որ ինքը չինովնիկ է: Պետական ապարատում, թերևս, այլ կերպ չէր  էլ կարող լինել: Ինչ վերաբերում է հեղափոխությանը, եթե խոսքը տեխնոլգիական    հեղափոխության մասին է, ապա չինովնիկներն, այո՛, հազիվ թե կարողանան հեղափոխություն անել: Ընդ որում՝ դա չի վերաբերում միայն Հայաստանի չինովնիկներին: Պատմությանը  նման դեպք  հայտնի չէ, երբ տեխնոլգիական հեղափոխության գյուտը վերագրվել է  որևէ երկրի չինովնիկների:  Փոխարենը քաղաքական հեղափոխությունների մասով չինովնիկները որոշակի  հաջողություն արձանգրել են: Օրինակ, 2003 թվականին մեր հարևան Վրաստանում  Միխաիլ Սահակաշվիլուն, ով նաև Վրաստանի նախկին արդարադատության նախարարն է եղել, հաջողվեց հեղափոխություն անել: Պատմությունից հայտնի են նաև բուրժուադեմոկրատական մի քանի հեղափոխությունների դեպքեր: Ժամանակին, հույսը դնելով ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի վրա՝  այս թեզը հետևողականորեն առաջ էր տանում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, սակայն որևէ արդյունքի չհասավ: Այնպես որ Տեր-Պետրոսյանի անավարտը գործը  Կարեն Կարապետյանը կարող է ավարտին  հասցնել: Եթե ոչ տեխնոլոգիական,  ապա քաղաքական հեղափոխություն մեկ էլ տեսար ստացվեց: Դավիթ Մանուկյան    

դիտվել է 146 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am