Ինչ կասի հիմա ավետարանական համայնքը

Երեկ հայտնի դարձավ, որ Վանաձորում հոգևոր հովվի ծեծի գործը կարճվել է. տուժողը և մեղադրյալը հաշտվել են.«Նախաքննության ընթացքում տուժող Ռ.Գրիգորյանը դիմում է ներկայացրել քրեական վարույթն իրականացնող մարմնին և տվել լրացուցիչ ցուցմունք առ այն, որ իրեն ծեծելու համար Ա.Փելեշյանի նկատմամբ բողոք, պահանջ չունի, հաշտվել է նրա հետ և չի ցանկանում, որ վերջինս ենթարկվի քրեական պատասխանատվության»: Այս հիմքով էլ քրեական գործով վարույթը կարճվել և Փելեշյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:Վերջինս էլ իր հերթին է զղջման խոսքեր հայտնել: Հիշեցնենք, որ «Հայկական վերածնունդ» կուսակցության Վանաձորի ավագանու ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանը՝ Ակա մականունով, որը նաև ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի սանիկն է, դաժան ծեծի էր ենթարկել Վանաձորի Հայ Ավետարանական եկեղեցու հոգևոր հովիվ Ռաֆիկ Գրիգորյանին: Միջադեպը տեղի էր ունեցել Վանաձորի քաղաքապետի ընտրությունների հողի վրա: Գրիգորյանը պարզաբանել էր, որ չի ցանկացել եկեղեցուն ներգրավվել ընտրական գործընթացներին եւ զբաղվել Փելեշյանի քարոզչությամբ, ինչի պատճառով էլ Փելեշյանի կողմից բռնության է ենթարկվել: Միջադեպի օրերին շատերն էին համոզված, որ Փելեշյանը ոչ մի պատժի էլ չի արժանանա,քանի որ իշխանությունների հետ ջերմ հարաբերություններ ունի: Շաբաթներ առաջ տեղեկություններ տարածվեցին, որ Գրիգորյանը հետ է վերցրել դիմումը եւ այդ պատճառով էլ Արկադի Փելեշյանին չեն կալանավարել ու ստորագրությամբ ազատ է արձակվել: «Նման բան տեղի չի ունեցել: Դա իրականության հետ ոչ մի առնչություն չունի, ես բողոքը հետ չեմ վերցրել, ինձ հետ այդպիսի բանակցություն չի գնացել, նման զրույց իշխանության որևէ ներկայացուցիչ ինձ հետ չի ունեցել, և ես պահանջում եմ արդարադատություն: Ես պահանջում եմ, որ արդարադատություն լինի ու մեղավորը պատժվի օրենքին համապատասխան: Խնդրում եմ լրատվամիջոցները մինչև իմ մասին տեղեկություն հրապարակելը հարցնեն ինձ»,- մի շարք լրատվամիջոցների հետ լուրը սակայն հերքել էր հոգևոր հովիվը: Արդարադատություն էին պահանջել նաեւ Հայ ավետարանական ընտանիքի եկեղեցիների համագործակցությունը , որոնք միասնական հայտարարությամբ՝ կատարվածը որակելով ահաբեկչություն իրենց եկեղեցու դեմ: <<Խստագույնս դատապարտելով կատարվածը՝ մենք հորդորում ենք հանրապետության բարձրագույն ղեկավարությանն ուշադրության կենտրոնում պահել այս աղաղակող միջադեպը, իսկ իրավապահ մարմիններից ակնկալում ենք օպերատիվ արձագանք: Մենք համոզված ենք, որ տեղի ունեցածը ոչ այլ ինչ է, եթե ոչ քրեական հանցագործություն, ահաբեկման և բռնության միջոցով եկեղեցու վրա քաղաքական ճնշում գործադրելու դրսևորում, որը պետք է ստանա իր համարժեք գնահատականն ու պատասխանը ՀՀ արդարադատության համակարգի կողմից: Մենք տվյալ միջադեպը դիտարկում ենք հարձակում ոչ միայն կոնկրետ անձի, այլև Հայաստանի ողջ ավետարանական համայնքի դեմ՝ մեր համակողմանի զորակցությունն ու աջակցությունը հայտնելով վերապատվելի Ռաֆայել Գրիգորյանին, նրա ընտանիքին և Վանաձորի եկեղեցուն>> նշված է հայտարարության մեջ: Ակնհայտ է, որ Ռաֆիկ Գրիգորյանը գործարքի է գնացել իշխանությունների հետ, այլապես իսկազբանե քրիստոնեական հանդուրժողականությամբ կներեր Փելեշյանին եւ ճակատային հայտարարություններ չէր անի: Ոչ թե կհայտարարեր, թե չի պատրաստվում հետ վերցնել դիմումը ու քրիստոնեաբար դեմ կտար նաեւ մյուս այտը:     Անի Սահակյան

դիտվել է 58 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am