Ինչի՞ն պետք է պատրաստ լինի Հայաստանը ԱՄՆ-ի նախագահական ընտրություններից հետո

«Ժամանակ» թերթը գրում է. «Ամերիկայի Միացյալ Նահանգներում տեղի ունեցած նախագահական ընտրություններն իրենց արդյունքներով բավականին հակասական էմոցիոնալ ֆոն են ստեղծել ամբողջ աշխարհում, և Հայաստանն էլ այս առումով բացառություն չէ: Էմոցիոնալ այդ ֆոնն, իհարկե, ժամանակի ընթացքում անպայմանորեն կհանդարտվի՝ իր տեղը զիջելով արդեն հարցերին, որ առաջանում են նախագահական ընտրությունների արդյունքներով՝ հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի հաղթանակով պայմանավորված: Պետք է խոստովանել, որ սա, իհարկե, ոչ աներևակայելի, սակայն ակնհայտորեն շատ քիչ սպասված արդյունք էր: Մյուս կողմից՝ նաև տպավորիչ արդյունք: Այն, իհարկե, բավական դժվար է վերլուծել հայաստանյան դիրքերից՝ չտիրապետելով ամերիկյան իրականության ամենանուրբ հյուսվածքներին, որոնցից յուրաքանչյուրը կարող է ունենալ առանցքային նշանակություն: Այսպիսով պետք է արձանագրել, որ Թրամփի ընտրությունն իսկապես առաջիկայում կարող է առաջ բերել անորոշության բավականին տևական մի շրջան կամ առնվազն այդպիսի ռիսկ: Հայաստանը պետք է պատրաստ լինի դրան, այդ միջանկյալ շրջանում ժամանակավոր, գուցե, նոր մարտահրավերների աճին: Սրան զուգահեռ, հարկ է անդրադառնալ նաև մի կարևոր գործոնի՝ ամերիկահայության գործոնին: Այստեղ, իհարկե, ամերիկահայություն ասվածը հարաբերական և բազմաշերտ իրականություն է, սակայն բոլոր դեպքերում անկասկած է, որ ԱՄՆ հայությունը պետք է ձեռնամուխ լինի Թրամփի վարչակազմում Հայաստանի պետական շահի և անվտանգության խնդիրների ձևակերպման ու մատուցման գործին, և շատ բան անկասկած կախված է հենց այդ հանգամանքից՝ հատկապես միջանկյալ հավանական ժամանակաշրջանում»։ Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am