Վովա Գասպարյանի պատգամավոր փեսայի 2 կոնդոմինիումները Հրվ. Կալիֆորնիայում՝ փաստաթղթերով.Ժամանակ օրաթերթ/տեսաշար/

Օրերս գրել էինք, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան՝ ՀՀԿ-ական պատգամավոր Արթուր Գևորգյանը, ԱՄՆ-ում երկու անշարժ գույք է ձեռք բերել։ Ընդ որում, կոնդոմինիումներից մեկը ձեռք է բերել այս տարվա փետրվարին, ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Վալի Վիլեջ քաղաքում 475 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով, որից 200 հազար դոլար կանխավճար է տրվել ֆինանսավորող բանկին։ Մեկ այլ առանձնատուն Արթուր Գևորգյանը ԱՄՆ-ում ձեռք է բերել անցած տարի հոկտեմբեր ամսին՝ այս անգամ Գլենդելում, 520 հազար դոլար արժողությամբ՝ 200 հազար դոլար վճարելով ֆինանսավորող կազմակերպությանը։ ԱԺ հանրապետական պատգամավորը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հերքել է մեր տեղեկությունը. «Մեծ հաճույքով կցանկանայի ունենալ մեկ, երկու, երեք առանձնատուն, սակայն սրանք անհեթեթ խոսակցություններ են։ Հատուկ խելացի լինել պետք չէ՝ հասկանալու համար, որ ցանկացած երկրում բանկային համակարգից օգտվելու համար պետք է ունենաս ինչ-որ կարգավիճակ՝ ապրելու իրավունք, քաղաքացիություն կամ Գրին քարտ։ Տուրիստը չի կարող օգտվել այդ երկրի բանկային համակարգից»,- ասել է Գևորգյանը՝ հավելելով. «Իսկ եթե կան այնպիսիք, ովքեր համոզված են, որ կա այդ առանձնատունը, ապա նվիրում եմ նրանց»,- ասել է նա։ Մեր տրամադրության տակ է ԱԺ պատգամավոր Արթուր Գևորգյանի առանձնատների գնման փաստաթղթերը, որոնցում հստակ նշված են գնորդի անունը, հասցեն, մակերեսը, առքուվաճառքի օրը, առանձնատան ընդհանուր արժեքը և այլն։ Հավելենք՝ այս հրապարակմամբ Արթուր Գևորգյանի առանձնատները նվեր ստանալու որևէ ցանկություն չունենք։ Թող պատկան մարմիններն ու մեր ժողովուրդը գնահատեն և արձագանքեն, չոր աշխատավարձով ապրող Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավորի ամերիկյան ունեցվածքը։ genmid-sr16105985_0 artur-gevorgyan-1-1-1-page-001 artur-gevorgyan-1-1-1-page-002 artur-gevorgyan-1-1-1-page-003 is62pu38q43fxd0000000000 artur-gevorgyan-2-page-001 artur-gevorgyan-2-page-002 artur-gevorgyan-2-page-003

դիտվել է 7 անգամ
Լրահոս
«Իրավունք». Մարզպետները իրար մեջ դժգոհել են Փաշինյանից. «Ամեն օր մի թարս բան խոսում է, մեզ գցում կրակը» «Իրավունք». Փաշինյանը նոր հրահանգ է իջեցրել. «Դրեք, ծվունները հանեք, հեր ու մանուկ հիշեք» «Իրավունք». Փաշինյանն էլ չի հավատում մարզպետներին Հասմիկ Հակոբյանի «ուղիղ Ադրբեջանից» ցորենի ներկրման պնդումը սխալ է. «Ժողովուրդ» Նախընտրական քարոզարշավը սկսված է. ինչպես են այն մեկնարկում քաղաքական ուժերը. «Ժողովուրդ» Սամվել Բաբայանը խոր «դեպրեսիայի» մեջ է. «Հրապարակ» ՔՊ-ն հիմնարկների ղեկավարների միջոցով նախընտրական ստուգարք է իրականացնում. «Հրապարակ» «Ժամկետնանց» ձայնագրություններ՝ գաղտնալսումների տեսքով. «Ժողովուրդ» Խաղամոլության դեմ նախագիծը՝ կանաչ լույս սև շուկայի համար. «Ժողովուրդ» Աշոտյանի գործով քննիչ Շոխոյանին էլ չփրկեց «ծառայությունը». «Ժողովուրդ» Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am