Հայ նկարչուհին տարիներ առաջ նկարել է Թրամփի դիմանկարը. Վերջինս խոստացել է կախել այն իր տանը

Հայ նկարչուհի Լիլիա Կարճիկյանը տարիներ առաջ նկարել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դիմանկարը, որը վերջինս խոստացել է կախել Նյու Յորքի իր տներից մեկի պատին: Նկարչուհին շատ ուրախ է, որ Դոնալդ Թրամփն ընտրվել է ԱՄՆ նախագահ և ցանկանում է նրա համար ևս մեկ նկար նկարել ու նախագահ ընտրվելու կապակցությամբ նրան նվեր ուղարկել: «Արմենպրես»-ի հետ զրույցում նկարչուհին մանրամասներ պատմեց, թե ինչպես է ստացվել, որ հանդիպել է Թրամփի հետ և նրա համար նկարել այդ դիմանկարը: Լիլիա Կարճիկյանը պատմեց, որ ինքը հանդիսանում է ԱՄՆ-ում շատ հայտնի Unicorn Children’s Foundation կազմակերպության անդամ, որը սերտ համագործակցություն է ունեցել Դոնալդ Թրամփի հետ: «Ես երկար տարիների մտերմություն եմ ունեցել այդ կազմակերպության ղեկավարների՝ Վալերիա Ռոզեմբլյումի և Մարկ Ռոզեմբլյումի հետ, իսկ նրանք սերտ համագործակցում էին Դոնալդ Թրամփի հետ, քանի որ վերջինս ահռելի աջակցություն էր տրամադրում աուտիզմով հիվանդ երեխաներին օգնելու համար: Նա նաև բարեգործական հանդիսություններ անցկացնելու համար կազմակերպությանը տրամադրում էր իրեն պատկ անող Մալարագո հայտնի բիզնես կենտրոնը, որը գտնվում է Ֆլորիդայում: Մինչ Թրամփին նկարելը ես կազմակերպության պատվերով շատ մարդկանց էի նկարել՝ որպես շնորհակալություն ցուցաբերած աջակցության համար: Եվ որպեսզի շնորհակալություն հայտնենք նաև Թրամփին, կազմակերպության ղեկավարները սկզբում նրան հարցրել էին՝ արդյոք կցանկանա՞, որ իրենց նկարչուհի Լիլիա Կարճիկյանը նրա դիմանկարը նկարի: Թրամփը մեծ սիրով համաձայնել էր, քանի որ տեսել էր իմ նկարները»,- պատմեց Լիլիա Կարճիկյանը: Նա հավելեց, որ դիմանկարի շնորհանդեսը տեղի է ունեցել 2007թ., որին մասնակցել է նաև անձամբ Թրամփը: «Ես հատուկ շնորհանդեսի համար մեկնեցի Միացյալ Նահանգներ: Շնորհանդեսին ներկա էր նաև Թրամփը, ով 45 րոպե մեզ հետ անցկացրեց: Մենք այդ ընթացքում շատ անկեղծ շփում ենք ունեցել: Դիմանկարը նրան շատ էր դուր եկել, նա շատ գոհ էր մնացել: Այդ ժամանակ նա խոստացավ, որ դիմանկարը կախելու է Նյու Յորքի իր տներից մեկի պատին: Նա այդ ժամանակ ցանկանում էր, որ ես մի քանի դիմանկարներ էլ նկարեի, սակայն ես հրաժարվեցի՝ ասելով, որ գնալու եմ Հայաստան, քանի որ այնտեղ իմ ընտանի քն է»,- հիշեց Կարճիկյանը: Հայ նկարչուհին դրանից հետո ևս մեկ անգամ հանդիպել է Դոնալդ Թրամփին: Դա տեղի է ունեցել 2013թ. Unicorn Children’s Foundation-ի կազմակերպած բարեգործական միջոցառման ժամանակ: «Մենք կրկին զրուցեցինք, նրա ընկերն էլ գնեց իմ աղջկա՝ Սվետլանայի նկարներից մեկը: Թրամփն այդ ժամանակ լուսանկարիչ կանչեց և խնդրեց մեզ միասին նկարել: Երկու տարի առաջ իմ նկարների ցուցահանդեսի ժամանակ ես ներկայացրել եմ Դոնալդ Թրամփի դիմանկարի պատճենը և մի քանի լուսանկարներ, որոնք ներկայացնում են իմ կյանքի այդ պահը»,- ասաց նա: Նա հավելեց, ԱՄՆ նախագահ ընտրվելու կապակցությամբ որպես նվեր Դոնալդ Թրամփի համար Հայաստանի գույներով որևէ նկար է ցանկանում նկարել ու նվիրել նրան, քանի որ Թրամփին շատ են դուր եկել Հայաստանի գույները, որոնք տեսել է իր նկարներում:

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am