ԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետական Դոնալդ Թրամփի՝ շատերի համար անսպասելի հաղթանակից հետո Կանադայի միգրացիոն ծառայության պաշտոնական կայքը գրոհել են բազմաթիվ ամերիկացիներ՝ ցանկանալով տեղափոխվել հարևան երկիր:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, օգտատերերի ահռելի թվի պատճառով կայքի աշխատանքը խափանվել է՝ անհասանելի դառնալով Միացյալ Նահանգների, Կանադայի և Ասիայի բնակիչների համար:
Բրիտանական պարբերականը հիշեցնում է, որ նախագահական մրցապայքարի ժամանակ մեծ թվով ամերիկացիներ սպառնացել էին, որ Թրամփի հաղթանակի դեպքում չեն ապրի Միացյալ Նահանգներում ու կտեղափոխվեն Կանադա:
Կանադացի մասնագետների փոխանցմամբ՝ վերջին մի քանի ամսվա ընթացքում զգալի ավելացել է այն ամերիկացիների թիվը, որոնք ցանկանում են բնակություն հաստատել իրենց մոտ:
Աղբյուրը հավելում է, որ Թրամփի հաղթանակից հետո Google որոնողական համակարգում կտրուկ ավելացել է «ինչպես արտագաղթել Կանադա» թեմայով որոնումների քանակը:
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը