Նոր առեւտուր կամ ծննդյան նվեր իշխանությունից

Հայկական վերածնունդ, նախկին ՕԵԿ կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն իր ծննդյան 48-րդ տարեդարձի առիթով հանդես է եկել ուշագրավ հայտարարությամբ։ Սկսելով անցյալից, Արթուր Բաղդասարյանը հասնում է ներկա ու վստահեցնում, որ չի փոշմանել, ինչ արել է ճիշտ է արել։Նա անդրադառնում է Մարտի 1-ից ժամեր առաջ Սերժ Սարգսյանի հետ կոալիցիային, իշխանության հետ համատեղ տարիներին, իշխանության կազմում իրականացրած ծրագրերին, հետո հավաստիացնում, որ Հայկական վերածնունդը ընդդիմություն է, բայց ոչ ծայրահեղ: «Կազմել եմ, որպեսզի չհոսի մեր հայրենակիցների արյունը, կազմել եմ, որ երկիրս չդառնա արտաքին ագրեսիայի թիրախ, կազմել եմ իմ հայրենիքը բազմաթիվ ներքին ու արտաքին ցնցումներից զերծ պահելու համար: Իրենց կողմից համանման որոշում ժամանակին կայացրել են նաև հանրության կողմից հարգված ու հեղինակություն վայելող այնպիսի գործիչներ, ինչպիսիք են՝ Կարեն Դեմիրճյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, Գագիկ Ծառուկյանը: Ի վերջո, ցանկացել եմ իմ ծրագրերն ու իմ քաղաքական թիմի երազանքները կյանքի կոչել, քանի որ հենց իշխանությունն է հնարավորություն տալիս կյանքի կոչել ցանկացած կուսակցության ծրարգրերը», իշխանության հետ կոալիցիայի առիթով նորից ու կրկին սրտաճմլիկ արդարացումներ է ներկայացրել Արթուր Բաղդասարյանը: Բայց հայտարարության առանցքում անկասկած վանաձորյան խնդրահարուկց թեման է։ Վանաձորում ինչպես գիտենք ստեղծվել է հետաքրքիր իրավիճակ: Քաղաքապետն ընտրվել է ընդդիմադիր դաշտի չորս «դավաճանների» աջակցությամբ, բայց փաստացի քաղաքը ղեկավարել չի կարողանում, որովհետեւ ավագանու նիստի համար քվորումի ապահովման խնդիր կա, իսկ «դավաճանները» չեն ցանկանում բացահայտվել։ «Լուսավոր Հայաստանը» ընտրել է նիստը բոյկոտելու ճանապարհը, նրան են միացել ՀՎԿ-ն ու ԲՀԿ-ն։ Արթուր Բաղդասարյանը անդրադառնում է Վանաձորի քաղաքապետի ընտրությանը, «Լուսավոր Հայաստանի» հետ համաձայնությանը, հավաստիացնում, որ այն պահել են, բայց միաժամանակ խոսում Լուսավոր Հայաստանի հետ պայմանավորված հետընտրական բոյկոտը վերանայելու հարցը քննարկելու մասին: «« Հայկական վերածնունդը» հստակ պահել է իր պայմանավորվածություները» հուշագրի ոգուն համապատասխան և քվեարկել Քրիստ Մարուքյանի օգտին: Չնայած դրան շանտաժով և քաղաքական կեղտոտ տեխնոլոգիաներով փորձում են վարկաբեկել մեր ավագանու անդամենրին՝ կեղծ լուրեր տարածելով, թե «Հայկական վերանծնունդ» կուսակցության անդամները չեն պահել քաղաքական հուշագրի կանոնները: Եվ ըստ, որում սա արվում է համառ հետևողականությամբ: Այսօր «Հայկական վերածնունդը» Վանաձորում կարող է դառնել այն քաղաքական ուժը, որ կազմելով իշխանություն կարող է իրական ազդեցություն ունենալ Վանաձոր քաղաքի կառավարման մեջ՝ ելնելոնվ մեր ստացած քվեներից: Հռետորական հարց է առաջանում՝ ավելի լավ է շարունակ շանտաժի մեջ գտնվել և ամեն օր կոկորդ պատռելով հերքել, որ դու շիտակ ես, թե՞ իսկապես բոլոր ուժերով կազմել կոալիցիա և իրական ազդեցություն ունենալ Վանաձորի կառավարման գործընթացի վրա` ստեղծելով ազգային համաձայնության վանաձորյան փոքրիկ մի մոդել: Անկեղծորեն ես այս հարցի հստակ պատասխանը չունեմ, բայց թիմով մտածել թերևս արժե»,- ասել է Բաղդասարյանը ճանապարհ բացելով իշխանության հետ հերթական գործարքի համար։ Այսօրվա մամուլում տեղեկություն կար, որ Սերժ Սարգսյանը ՀՀԿ խմբակցության ղեկավար, վանաձորցի Վահրամ Բաղդասարյանին տվել է մեկ շաբաթ ժամանակ` հարցը լուծելու համար: Լուծել հնարավոր է ընդդիմադիր քվեներով քվորում ապահովելով միայն: Դրա համար պետք է լինի բաց քվեարկություն եւ ըստ այդմ կարող է պարզ դառնալ, թե ովքեր են քվեարկել ՀՀԿ թեկնածուի օգտին։ Պատահական չէ, որ այս պահին Արթուր Բաղդասարյանը հանդես է գալիս բոյկոտը դադարեցնելու ակնարկով:Կարելի է չկասկածել, որ Արթուր Բաղդասարյանը շուտով կգնա իշխանության հետ հերթական գործարքին ու կներկայացնի այն «հանուն վանաձորցիների», բայց ծննդյան օրով նման հայտարարության համար հաստատ ավելի մեծ պատճառներ նա կունենա։ Օրինակ իշխանության հետ ընտրություններից առաջ պայմանավորվածությունը խորհրդարանում մի քանի մանդատի համար։ Արթուր Բաղդասարյանը կարելի է ասել ինքն իրեն նվեր է անում ու հստակեցնում ապագայի հարցերը իշխանության հետ։ Անի Սահակյան

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am