Քաղաքականության մեջ, ինչպես մոդայում

Անցած հանգստյան օրերին նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ՀՀԿ կանանց հետ, և զեկույց կարդացել նրանց դերի ու հանրային առքելության մասին: Սերժ Սարգսյանի ելույթի շեշտադրումներում զգալի է եղել ապահով Հայաստանի գաղափարը, որը  վերջին նախագահական ընտրությունների ժամանակ գլխավոր լոզունգն էր: «Մեր երկրի Սահմանադրությունը և օրենսդրությունը երաշխավորում են կանանց և տղամարդկանց լիարժեք իրավահավասարությունը: Ուստի, պետք է հետևողականորեն իրագործենք արդեն իսկ մշակված օրենքի դրույթները, մասնավորապես՝ շարունակենք ընդլայնել կանանց ներգրավվածությունը քաղաքական կյանքում և որոշումներ կայացնելու գործընթացներում: Այս համատեքստում շատ կարևոր է լիարժեքորեն ներգրավել կանանց մեր երկրի Սահմանադրության բարեփոխումներն արդյունավետորեն իրականացնելու գործում: 2015 թվականի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրաքվեն ոչ թե ավարտեց, այլ սկիզբ դրեց մի շատ կարևոր գործընթացի: Սահմանադրության բարեփոխմամբ մենք քայլ ենք կատարում դեպի մեր հասարակության կառավարման ավելի ժողովրդավարական համակարգ և դեպի ավելի ուժեղ Հայաստան: Այսօր երկրում լուրջ բարեփոխումներ են ընթանում: Առջևում նոր, մեծ և կարևոր փոփոխություններ են: Այդ փոփոխությունները չեն սահմանափակվելու զուտ անուններով ու դեմքերով: Փոփոխությունները լինելու են լայնածավալ և համակարգային, որոնց արդյունքները չպետք է իրենց երկար սպասեցնել տան: Ավելին, դրանք պետք է լինեն զգալի և շոշափելի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կյանքում: Նմանօրինակ ընդգրկուն և համապարփակ բարեփոխումները կարող են իրագործվել միայն և միայն հանրության լայն ու զանգվածային աջակցության պարագայում: Այստեղ խիստ կարևոր է լինելու կանանց ակտիվ ներգրավումը և մասնակցությունը: Գալիք երկու-երեք տարիները լինելու են բեկումնային: Վստահ եմ, որ մեր երկրի կանայք ասելիք և անելիք ունեն այստեղ»,- իր խոսքում շեշտել է նախագահը: Սերժ Սարգսյանի ելույթում թերևս ուշագրավ էր բեկումնային երկու-երեք տարիների իրողությունը: Եթե կառավարման  բուրգում իր  վերարտադրության հարցի լուծման համար անհրաժեշտ է  ընդամնենը մի քանի ամիս՝ մինչև 2017-ի փետրվարյան ընտրությունենրը, ապա մյուս ծրագրերի համար  Սերժ Սարգսյանը 2-3 տարվա ժամկետ է նախանշում: Գործող Սահմանադրությամբ երկրի ներկա նախագահը  մինչև 2018 թվականը դեռևս պահպանում է իր լծակները, նոր սահմադրությունն ամբողջությամբ ուժի մեջ է մտնում 2018 թվականի ապրիլից հետո: Բեկումնային փոփոխությունների և նոր դեմքերի մասին խոսելիս ո՞ւմ և ի՞նչ նկատի ունի Սերժ Սարգսյանը, թերևս միայն իրեն է հայտնի: ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը 1in.am-ի հետ զրույցում նշել է, որ փոփոխությունները, որոնց մասին խոսել է Սերժ Սարգսյանը ոչ այնքան անձերին, որքան համակարգին է վերաբերում. «Կարծում եմ այնքան էլ հետաքրքիր չէ՝ ով կգա, ով կգնա, ով որտեղ կլինի»,- ասել է Նաղդալյանը: Հարցին, թե մտավախություն չունի՞, որ նախագահը պատրաստվում է փոխել ՀՀԿ-ի հին  դեմքերին, Նաղդալյանը ուղիղ պատասխան չի տվել: Իրականում սակայն ամենահետաքրքիրն հենց այն է, թե ով ուր կգնա և ով երբ կփոխվի: Ու թեպետ Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու առիթով իր մեկնաբանության մեջ ավելի վաղ Նաղդակյանը կարծիք էր հայտնել, թե ԲՀԿ նախկին առաջնորդը պետք է հաշվի առնի քաղաքական դաշտի պահանջը, իրեն վերաբերող հարցում կարծես թե այլ կերպ է մտածում: Գուցե Հերմինե Նաղդալյանն հույս ունի, որ կանանց պարագայում քաղաքականության մեջ, ինչպես մոդայում, ամեն մի նորը վաղուց մոռացված հինն է: Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանին վարչապետի պաշտոնում առաջադրելու ժամանակ հայտարարեց, որ ի թիվս այլ խնդիրների, ինքը Կարապետյանից ակնկալում է նաև ՀՀԿ-ին նոր ոգի հաղորդելու գործը: Ինչ ընդհանրություններ ունեն ՀՀԿ-ի նոր ոգին, Հերմինե Նաղդալյանի ու նրա հետևից քայլող կուսակցական տիկնանց քաղաքական  կերպարները կերևա կարճ ժամանակ անց, հնարավոր է նաև մինչև խորհրդարնական ընտրությունները՝ ՀՀԿ առաջիկա համագումարում: Դավիթ Մանուկյան

դիտվել է 149 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am