Քլինթոնը զանգահարել է Թրամփին և ընդունել իր պարտությունը
РИА Новости-ն` CNN-ին հղումով հայտնում է,որ ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը զանգահարել է իր մրցակից` հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին և ընդունել իր պարտությունը նախագահական ընտրություններում: Նշենք,որ Միացյալ նահանգների նոր նախագահ է դառնալու հանրապետական Դոնալդ Թրամփը: Նա հավաքել է ընտրական կոլեգիայի 276 անդամների ձայնը՝ անհրաժեշտ 270-ի դեպքում: Ընտրվելու կապակցությամբ իր ելույթի ժամանակ Թրամփը խոստացել է ամերիկացիներին լինել նախագահ՝ երկրի բոլոր քաղաքացիների համար: Նրա խոսքով՝ Ամերիկան այլևս չի բավարարվի ոչնչով, բացի՝ լավագույնից: Դրա հետ մեկտեղ, նորընտիր նախագահը խոստացել է փնտրել շփման կետեր, ոչ թե՝ թշնամանք աշխարհի գործընկերների հետ: Նախագահի երդմնակալությունը տեղի կունենա հունվարի 20-ին:
