Ամենացածրորակ ընտրարշավն ու ԱՄՆ 45-րդ նախագահը

Ավարտվեց ԱՄՆ-ի պատմության մեջ ամենադաժան, ամենակոմպրոմատային և ամենակոպիտ և ամենացածրորակ ընտրարշավը... Երեկ`ԱՄՆ նախագահական ընտրություններից մեկ օր առաջ նախագահի թեկնածուներ հանրապետական Դոնալդ Թրամփի ու դեմոկրատ Հիլարի Քլինթոնի միջև տարբերությունը կրճատվել է մինչև 3 միավորի։ Ըստ Bloomberg-ի համազգային հարցման, Քլինթոնը շարունակում է պահպանել առաջատարի դիրքերը։ Հարցման համաձայն՝ ընտրողների 44 տոկոսը պատրաստ է իր քվեն տալ Քլինթոնի օգտին, իսկ 41 տոկոսը՝ Թրամփի օգտին։ Հարցման մասնակիցների 4 տոկոսն աջակցել է Լիբերտարիանյան կուսակցության թեկնածու Հերի Ջոնսոնին, իսկ 2 տոկոսը՝ Կանաչների կուսակցության թեկնածու Ջիլլ Սթայնին։ Այս քարոզարշավը, թերևս, առանձնահատուկ էր նրանով, որ դրան խառնվեց Հետաքննությունների դաշնային բյուրոն` ՀԴԲ-ն: Դրա ղեկավար Ջեյմս Քոմին նոյեմբերի 6-ին Կոնգրեսին հղած նամակում կրկնել է, որ Դեմոկրատական կուսակցությունից Միացյալ Նահանգների նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնին մեղադրելու հիմքեր չկան: Նա նշել է, որ Քլինթոնի էլեկտրոնային նամակագրության վերաբերյալ հուլիսին արված ուսումնասիրության եզրակացությունը մնում է ուժի մեջ, այսինքն՝ նորից պնդել է, որ մեղադրանք հարուցելը հիմնազուրկ է: Երկրորդ ուսումնասիրությունը ևս հանգել է նույն եզրակացությանը, Կոնգրեսին գրել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավարը: Հիլարի Քլինթոնը պետքարտուղարի պաշտոնում աշխատելու ժամանակ, 2009-2013 թվականներին, անձնական էլեկտրոնային հասցեն օգտագործել էր ծառայողական նամակագրության համար, ինչը մեկնաբանվել էր որպես ինֆորմացիայի անվտանգության ամերիկյան կանոնների խախտում, և Հետաքննությունների դաշնային բյուրոն ուսումնասիրել էր այդ հարցը: Հուլիսին անցկացված հետաքննության արդյունքում հայտարարվել էր, որ Հիլարի Քլինթոնին մեղադրելու հիմքեր չկան: Սակայն ԱՄՆ նախագահի ընտրության օրից՝ նոյեմբերի 8-ից երկու շաբաթ առաջ, հոկտեմբերի 28-ին, Ջեյմս Քոմին նորից հայտարարեց, որ ՀԴԲ-ն կարող է վերսկսել ուսումնասիրությունը, քանի որ նոր փաստեր են ի հայտ եկել: Ընտրություններից առաջ հասարակական կարծիքի ուսումնասիրությունները, նախընտրական հարցումները ցույց են տվել, որ ՀԴԲ ղեկավարի այդ հայտարարությունից հետո նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի նկատմամբ Հիլարի Քլինթոնի առավելությունը որոշ չափով կրճատվել էր: Սակայն կիրակի օրը Քոմին Կոնգրեսին նորից հավաստիացրեց, թե Քլինթոնին մեղադրելու հիմքեր չկան: Հանրապետական կուսակցությունից կոնգրեսական Ջեյսոն Չաֆեթը հաստատել է, որ Ջեյմս Քոմին նոյեմբերի 6-ին տեղեկատվություն է ներկայացրել Ներկայացուցիչների տան վերահսկողական հանձնաժողովին ՀԴԲ վերջին եզրակացության մասին: Հանրապետական կուսակցությունից նախագահական թեկնածու Դոնալդ Թրամփը, այդուհանդերձ, նախընտրական քարոզարշավում շարունակում է օգտագործել այդ թեման և մեղադրել մրցակցին: Դեթրոյթում ընտրողների հետ հանդիպմանը նա հայտարարել է, թե Քլինթոնը «պաշտպանվում է կեղծարար համակարգի կողմից, 650 հազար էլեկտրոնային նամակները հնարավոր չէր ուսումնասիրել 8 օրվա ընթացքում»: «Հիլարի Քլինթոնը մեղավոր է: Նա գիտի դա, Հետաքննությունների դաշնային բյուրոն գիտի դա, ժողովուրդը գիտի դա», - ասել է Թրամփը: Ինչևէ, ԱՄՆ նախագահի ընտրությանը մի քանի ժամ է մնացել: Հիլարի Քլինթոնի քարոզարշավի ռազմավարության պատասխանատու Ջոն Պոդեստան NBC-ին ասել է, որ եթե Նևադայում և Միչիգանում իրենց թեկնածուն առավելություն ունենա, ապա նա կլինի ԱՄՆ հաջորդ նախագահը: Պոդեստան մեղադրել է Դոնալդ Թրամփին, ասելով, թե վերջինս, ըստ էության, ռուսական արտաքին քաղաքականություն է որդեգրել՝ հրաժարվելով ԱՄՆ երկկուսակցական արտաքին քաղաքականությունից: ԱՄՆ-ի պատմության ամենաաղմկահարույց քարոզարժավն այսպիսով ավարտվեց: Կողմերն իրար դեմ օգտագործեցին «կոմպրոմատային» քննադատություն և այդ քննադատությունում գերիշխեց Ռուսաստանը: Թրամփին մեղադրելով ՌԴ-ի ազդեցության գործիչ լինելու մեջ` Քլինթոնի քննադատության հիմնական մեխն այն էր, որ Թրամփը հակառակորդ երկրի հետ է համագործակցում, և չի կարող լինել երկրի գերագույն հրամանատար` հաշվի առնելով նրա բռնկվող խառնվածքը: Իհարկե, մեղադրանքների շարքում այնպիսի խնդիրներ էին, ինչպիսիք` հարկեր չվճարելը, աշխատակիցներին չվճարելը... ԱՄՆ քաղաքացիները, թերևս, Թրամփի փոխարեն, եթե ունենային այլ թեկնածու, ապա առավել լուրջ քարոզարշավի ականատես կդառնային, սակայն ԱՄՆ-ի այս ընտրարշավը դարձավ, թերևս, ամենացածրորակը ԱՄՆ-ի պատմության մեջ: Սակայն մյուս կողմից պարզ է, որ ԱՄՆ-ի ընտրությունները արդյունքները միանշանակ ազդելու են ոչ միայն այդ երկրի ներքին քաղաքականության վրա, այլև ողջ աշխարհի համար` արտաքին քաղաքականության տեսակետից: Մետաքսյա Շալունց

դիտվել է 104 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am