Պուտինի ծանր բեռը

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևն Իսրայելի Երկրորդ հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները հասել են «աննախադեպ ցածր կետի»: «Անկեղծ ասած՝ երբ մենք սկսում էինք շփումները (ԱՄՆ) գործող վարչակազմի, ընտրված նախագահ Օբամայի հետ, ես չէի կարող պատկերացնել, որ դրանք կհասնեն այսպիսի աննախադեպ ցածր կետի»,- ասել է Մեդվեդևը: Նրա խոսքով՝ երկրների հարաբերություններում եղել են շրջաններ, երբ եղել են համատեղ լուծվող ընդհանուր առաջադրանքներ, օրինակ՝ Իրանի շուրջ իրավիճակի կարգավորումը և ռազմավարական հարձակողական զենքի սահմանափակման մասին պայմանագիրը: «Բայց ցավոք, այն բանի պատճառով, ինչ տեղի ունեցավ Ուկրաինայում, նախագահ Օբամայի վարչակազմի ջանքերի շնորհիվ՝ այդ հարաբերություններն ընկել են... Եվ դա մեր մեղքը չէ և մեր ընտրությունը չէ»,- ասել է Մեդվեդևը: Սակայն, նրա խոսքով, Ռուսաստանը հետաքրքրված է, որ այդ հարաբերությունները նորմալ լինեն: Ռուսաստան-ԱՄՆ հարաբերություններում աննախադեպ լարվածության համար կողմերն, իհարկե, մեղադրում եմ միմյանց, սակայն փաստ է, որ այդ լարվածությունն իր ազդեցությունը թողեց աշխարհաքաղաքական բոլոր գործընթացների վրա: Արևմուտքն անցավ պատժամիջոցների քաղաքականությանը, իսկ Ռուսաստանն անցավ բարեկամների փնտրտուքին: Մշակման փուլում են գտնվում մի շարք հեռանկարային նախագծեր, որոնք կարող են իրականացվել «Մեկ գոտի-մեկ ճանապարհ» հայեցակարգի և Եվրասիական տնտեսական միության զուգորդման շրջանակներում, հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությանը տված հարցազրույցի ժամանակ: «Եթե խոսենք այս երկու մոտեցումների զուգորդման մասին, ապա դրա ուղղակի արտահայտությունը կարող են լինել այն նախագծերը, որոնք կապված են Եվրասիական տնտեսական միության և ՌԴ-ի տարածքով Չինաստանից դեպի Արևմտյան Եվրոպա բեռների փոխադրման հետ»,-ասել Է նա: Մեդվեդևի խոսքով՝ տրանսպորտային այդ միջանցքները, լոգիստիկայի ստեղծումը բացառիկ ու հետաքրքիր թեմաներ են, ուստի մշակման փուլում են մի շարք հետաքրքիր գաղափարներ։ Իսկ ահա արևմուտքը սպառնում է հավաքական անվտանգության զգալի ուժեղացմամբ: Հյուսիսատլանտյան դաշինքը կփոխադրի իր զինվորականների զգալի թվին ծառայության ուժեղացված ռեժիմ՝ որպես պատասխան Ռուսաստանի կողմից դրսևորվող ակտիվության։ Այս մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթեբերգը. «Մենք տեսել ենք, թե ինչպես է Ռուսաստանը դառնում ավելի ու ավելի ակտիվ շատ ասպեկտներում»,-ասել է նա՝ հավելելով, որ իրենք տեսել են Ռուսաստանին երկար տարիների ընթացքում իր ռազմական հզորությունը էապես մեծացնելիս։ «Մենք նաև տեսել ենք, թե ինչպես է Ռուսաստանը կիրառում քարոզչությունը Եվրոպայում՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցների շրջանում, և դա հենց այն պատճառն է, որով ՆԱՏՕ-ն պատասխան արձագանք կտա»,-ասել է նա։ «Մենք կպատասխանենք սառը պատերազմի ժամանակներից ի վեր մեր հավաքական անվտանգության ամենազգալի ուժեղացմամբ»,-ասել է Սթոլթենբերգը՝ հիշատակելով ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև կապերի պահպանման կարևորության մասին։ Ինչ ուղղությամբ է Ռուսաստանը շարժվում` Չինաստանից մինչև Հնդկաստան դաշնակիցներ որոնելով, սակայն դա չի պսակվում այն հաջողությամբ, որն ակնկալում է Մոսկվան: Առայժմ հաստատուն քայլերով Ռուսաստան-Թուրքիա, Ռուսաստան-Ադրբեջան հարաբերություններն են խորանում: Ռուսաստանի Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Ֆոմինը հայտարարել է, որ Թուրքիայի համար ՀՕՊ-ի համակարգերի մատակարարման հարցը գտնվում է ռուս-թուրքական ռազմատեխնիկական համագործակցության օրակարգում։ Ընդ որում՝ նա ընդգծել է, որ երբ խոսքը ՀՕՊ-ի մեծ համակարգերի մասին է, ապա նրանց մասին արդեն կարելի է խոսել նաև որպես հակահրթիռային համակարգերի մասին. «Եթե դրանք ՀՕՊ-ի մեծ համակարգեր են, ապա նրանք ներկայումս միաժամանակ հակահրթիռային պաշտպանության համակարգեր են։ Այսօր անգամ «Բուկ» տիպի միջին հեռահարության համակարգերը կարող են խոցել հրթիռներ՝ էլ չխոսած S-300 և S-400 համակարգերի մասին»։ Իսկ երեկ հայտնի դարձավ, որ նախապատրաստվում է Ռուսաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը: Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Էրքան Օզորալը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, ներկայումս իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ՝ Ռուսաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպում անցկացնելու համար։ Նա ընդգծել է, որ միևնույն ժամանակ ծրագրվում է եռակողմ հանդիպում անցկացնել Թուրքիայի, Թուրքմենստանի ու Ադրբեջանի նախագահների միջև։ Ավելի վաղ Սանկտ Պետերբուրգում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը, Թուրքիան ու Ադրբեջանը կարող են ձևավորել համագործակցության եռակողմ ձևաչափ։ ԵԱՏՄ անդամ երկրների, Թուրքիայի, Ադրբեջանի հետ հարաբերությունները խորացնելով ու առաջ ընթանալով` հստակ չէ, թե Ռուսաստանը տնտեսապես, սոցիալապես որքան կարող է դեռ մնալ «կանգուն»: Գոյատևել, թերևս, միշտ կարող է, բայց ուշ թե շուտ, Պուտինը ստիպված է լինելու արևմուտքի հետ գնալ կառուցողական երկխոսության: Թամար Բագրատունի

դիտվել է 55 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am