Խառնաշփոթ ու թոհուբոհ. ի՞նչ է սպասում հայերին

Աղմկահարույց ձերբակալություններ և վախի մթնոլորտ Անցյալ շաբաթվա վերջին Թուրքիայում սկանդալային իրադարձություններ տեղի ունեցան: Կալանավորվեցին քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) համանախագահներ Սելահադդին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը և կուսակցության ևս մի քանի պատգամավոր: Դիարբեքիրում իր տանը ձերբակալված Դեմիրթաշը տեղափոխվեց դատարան, որտեղ հրաժարվել էր հարցաքննությունից՝ հայտարարելով, թե «դատական թատերախաղի դերակատար չի դառնա»: Թուրքական դատախազության պարզաբանմամբ` ձերբակալությունները իրականացվել են ահաբեկչության դեմ պայքարի գործով հետաքննության շրջանակներում: Քրդամետ կուսակցության պատգամավորները մեղադրվում են «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, հանուն խմբավորման հանցանք կատարելու, ահաբեկչական խմբավորման քարոզչություն իրականացնելու» մեջ: Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, խոսելով քուրդ պատգամավորների ձերբակալության մասին, հայտարարել է, որ իրականացված գործողությունները օրինական են: Նրա խոսքերով՝ ԺԴԿ պատգամավորները հրաժարվել են ներկայանալ դատարան և ցուցմունք տալ, այդ պատճառով էլ նրանց ձերբակալելու օրինական որոշում է կայացվել: Նման մեկնաբանություն է արել նաև Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը: Նա նշել է, որ բոլոր քաղաքացիները օրենքի առաջ հավասար են, իսկ ձերբակալված պատգամավորները չեն ենթարկվել օրենքին: Մինչ թուրքական իշխանությունները օրինական և արդար են որակում ընդդիմադիր պատգամավորների ձերբակալությունը, Թուրքիայում և նրա սահմաններից դուրս այս գործողությունների շուրջ բողոքի մեծ ալիք է բարձրացել: ԺԴԿ պատգամավորները տեղի ունեցածը անվանել են «հարված ժողովրդավար քաղաքականության սրտին»: Կուսակիցների ձերբակալության մասին խոսել է նաև հայազգի պատգամավոր Գարո Փայլանը: Նա իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է պայքարը շարունակելու վճռականության մասին` իրականացվող գործողությունները համարելով «ընդդիմադիր ձայների լռեցում»: «Մեր ապրած տարին 1915-ն է, օրը՝ ապրիլի 24: Թույլ չենք տա, որ այդ ֆաշիստները ևս մեկ անգամ այրեն մեր երկիրը, մեր երիտասարդներին»,-գրել է պատգամավորը Twitter-ի իր էջում և հավելել, որ գլուխ չեն խոնարհելու՝ լինեն բանտում, թե ազատության մեջ։ Իշխանությունների ձեռնարկած խիստ քայլերի առիթով իր դժգոհությունն է հայտնել նաև երկրի առաջատար ընդդիմադիր ուժի՝ Ժողովրդա-Հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն: Վերջինիս համոզմամբ` ընտրված պատգամավորները պետք է հեռանան միայն ընտրության միջոցով, այլապես սպանվում է ժողովրդավարությունը: Աղմկահարույց ձերբակալություններից հետո Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում և մի շարք այլ քաղաքներում ԺԴԿ-ի կողմնակիցները բողոքի ցույցեր, երթեր ու նստացույցեր են անցկացրել: Որոշ տեղերում ոստիկանությունը կոշտ միջամտություն է ցուցաբերել՝ օգտագործելով արցունքաբեր գազ: Դժգոհության ձայն են բարձրացրել նաև Եվրոպայում բնակվող քրդերը՝ բողոքի ցույցեր անցկացնելով մի շարք քաղաքներում՝ ի պաշտպանությունը կալանավորված պատգամավորների: Դեմիրթաշը չի դառնա «դատական թատերախաղի տիկնիկը» Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի փոխանցմամբ՝ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը կալանավորումից առաջ տեղափոխվել է դատարան, ուր չի պատասխանել իրեն ուղղված հարցերին։ Դեմիրթաշը նշել է․ «Առաջադրված մեղադրանքի հետ կապված հարցերին պատասխանել չեմ ցանկանում։ Փոխարենը՝ ինքս մի հայտարարություն կանեմ։ Մենք ժողովրդի ընտրված ներկայացուցիչներն ենք։ Մենք մեր անձը չենք ներկայացնում, այլ մեզ ընտրած զանգվածներին։ Այժմ էլ անձեռնմխելիության իրավունքի տեր մեկն եմ, խորհրդարանի անդամ։ Ձեր առաջ կանգնած եմ որպես պատգամավոր։ Չեմ կարող թույլ տալ, որ ժողովրդի կամքը ոտնահարվի։ Արդար և անկողմնակալ դատական համակարգի առջև պատասխան տալուց ամենևին չեմ խուսափում։ Այնպիսի բան չկա, որի պատասխանը չունենամ։ Երկրում ոտնատակ արվող դատական համակարգին ենթակա մեկը չեմ լինի։ Ձեր անձի և ինքնության դեմ կասկած չունեմ և անարգանք չեմ տածում։ Սակայն անցյալի վրա շատ բծեր ունեցող Էրդողանի հրամանով սկսած այս դատական թատերական խաղի տիկնիկը չեմ դառնա։ Ձեր ոչ մի հարցին չեմ պատասխանելու։ Ձեր իրականացնելիք ոչ մի դատական գործողության արդարացիությանը չեմ հավատում։ Ինձ բերման ենթարկելն անգամ ապօրինություն է։ Քաղաքական գործիչները քաղաքական դաշտում ոչ թե դատական համակարգի, այլ քաղաքական գործիչների հետ գործ ունեն։ Այս առումով, դուք՝ դատական համակարգի ներկայացուցիչներդ, ովքեր պետք է հավատարիմ լինեն միջազգային և ժողովրդավարական դատական սկզբունքներին և Թուրքիայի անդամակցած միջազգային պայմանագրերին, պետք է հրաժարվեք քաղաքական խաղերի մասը կազմելուց։ Ձեզանից պահանջներ և ակնկալիքներ չունեմ։ Իմ քաղաքական գործունեության հետևանքով ինձ հարցաքննել կարող են միայն ինձ ընտրողները»։ Միջազգային հանրությունը խիստ մտահոգված է Թուրքիայում ընդդիմադիր պատգամավորների ձերբակալությունը հարուցել է նաև միջազգային հանրության անհանգստությունը: Եվրամիությունն ու Եվրախորհուրդը «խիստ մտահոգիչ» են որակում Թուրքիայում տեղի ունեցածը, իսկ ՄԱԿ-ն ահազանգում է՝ թուրքական իշխանությունները կարող են հատել թույլատրելիի սահմանը: Սպիտակ տունը խորապես մտահոգ է Թուրքիայում քուրդ ընդդիմադիր քաղաքական գործիչների ձերբակալվելու կապակցությամբ։ Այդ մասին ուրբաթ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշ Էռնեստը. «Դա տեղի է ունեցել Թուրքիայում ընդդիմադիր ԶԼՄ-ների վրա պաշտոնական ճնշումների ուժգնացումից հետո։ Մենք բարձր մակարդակով մեր խորին մտահոգությունն ենք հայտնել մեր թուրք գործընկերներին»։ Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ։ Մոտ մեկ ժամ տևած զրույցի ընթացքում Մարտին Շուլցը դատապարտել է թուրքական ընդդիմադիր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահների ձերբակալությունը՝ ընդգծելով, որ նման քայլով Թուրքիան հեռանում է ժողովրդավարական սկզբունքներից, իսկ Եվրոպայի հետ համագործակցությունը դառնում է կասկածելի։ Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի և ԵՄ հարցերով թուրք նախարար Օմեր Չելիքի հետ քննարկել է իրավիճակը՝ կապված Թուրքիայում կատարված ձերբակալությունների հետ։ «Ես հեռախոսով զրուցել եմ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի և ԵՄ հարցերով նախարար Օմեր Չելիքի հետ՝ քննարկելով Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամների և այլ խորհրդարանականների ձերբակալությունները»,-գրել է Ֆեդերիկա Մոգերինին Twitter-ում։ Թուրքիայում վերջին աղմկահարույց ձերբակալություններն անշուշտ մտահոգիչ են նաև այն առումով, որ խորհրդարանում կան հայ պատգամավորներ, այդ թվում և   Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանը: Դժվար է միանշանակ պնդել, որ հայ պատգամավորների նկատմամբ նույն բռնաճնշումները կարող են լինել, ինչը քրդերի ու քրդամետների նկատմամբ է տեղի ունենում, սակայն հաշվի առնելով Էրդողանի անկանխատեսելի խառնվածքը, ոչինչ արդեն, բացառել չի կարելի: Թամար Բագրատունի

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am