Պայթյուններ, անկայունություն, փախուստ երկրից

Թուրքիայում իսկական խառնաշփոթ է տիրում... Այդ երկիրը թևակփոխել է անկայունության ու անկանխատեսելիության փուլ: Նոյեմբերի 4-ի առավոտյան Դիարբեքիրում այնտեղ պայթեցվել է պայթուցիկով լեցուն բեռնատար, որի հետևանքով զոհվել է 9 մարդ, այդ թվում նաև 2 ոստիկան։ Հիվանդանոցում հայտնվել է ավելի քան 100 մարդ։ Քուրդ զինյալները պայթյունի համար օգտագործել են ավելի քան մեկ տոննա պայթուցիկ։ Պայթյունի հետևանքով լուրջ վնաս են կրել հարակից շենքերը։ Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալները ստանձնել են Դիարբեքիրի նահանգում անվտանգության ուժերի վարչության շենքի մոտ հնչած պայթյունի պատասխանատվությունը։ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Դիարբեքիրի Բաղլար շրջանում նոյեմբերի 4-ին իրականացված պայթյունի պատասխանատվությունը: Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը կատարվածի պատասխանատու էր ճանաչել Քրդական աշխատավորական կուսակցությանը (PKK): Մյուս կողմից Թուրքիայում շարունակվում են բռնաճնշումները: Թուրքիայի ընդդիմադիր «Ջումհուրիեթ» պարբերականի ձերբակալված ինը աշխատակցի վերաբերյալ դատարանը կալանավորելու որոշում է կայացրել։ Կալանավորվածների շարքում է «Ջումհուրիեթ»-ի գլխավոր խմբագիր Մուրաթ Սաբունջուն: Ընդդիմադիր պարբերականի լրագրողները կալանավորվել են «ահաբեկչական խմբավորման անդամ չլինելով՝ խմբավորման անունից գործողություն ծավալելու» համար: Հուլիսին` ռազմական հեղաշրջումից հետո իրականացրած տասնյակ հազարավոր ձերբակալությունների արդյունքում այդ երկրի քաղաքացիները ապաստան են խնդրում հիմնականում Գերմանիայից: Թուրքիայի քաղաքացիների թիվը, որոնք ապաստան են խնդրել` 2016-ին զգալիորեն ավելացել է: Ըստ գերմանական Bild պարբերականի` Գերմանական կառավարության տվյալներով` մինչև 2016թ. սեպտեմբեր ապաստան ստանալու խնդրանքով իրենց է դիմել Թուրքիայի 3 հազար 973 քաղաքացի: Սա կրկնակի ավելի է 2015-ին Գերմանիային դիմած Թուրքիայի քաղաքացիների ընդհանուր թվից: Bild-ը գրում է, որ դիմումների կտրուկ աճը գրանցվել է Թուրքիայում հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո: Իսկ Ստամբուլում նախօրեին ոստիկանությունն արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել ցուցարարներին ցրելու համար: Ոստիկանությունն այդպես փորձել է արգելափակել ցուցարարների ճանապարհը դեպի ընդդիմադիր Cumhuriyet թերթի գրասենյակ, որի աշխատակիցները ձերբակալվել էին: Ականատեսները գործակալությանը հայտնել են, որ գազը Շիշլի շրջանի ամբողջ փողոցներ է լցրել: Հաղորդվում է նաև, որ քաղաքի երկնքում ոստիկանական ուղղաթիռներ էին թռչում: Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը մեղադրել է քրդամետ ընդդիմադիր Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանն ահաբեկչության ֆինանսավորման մեջ։ Յըլդըրըմը հայտարարել է, որ կուսակցության ղեկավարությունը երկար տարիների հատկացրել է իրեն տրամադրվող պետական միջոցները ահաբեկչության ֆինանսավորմանը, ինչպես նաև մեղադրել կուսակցությանը Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ կապերի մեջ։ Նկատենք, որ Թուրքիայի քրդամետ ընդդիմադիր Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը դադարեցրել է իր աշխատանքը երկրի խորհրդարանում։ «Մեր խորհրդարանական խմբակցությունն ու կուսակցության ղեկավարությունը որոշում են ընդունել դադարեցնելու աշխատանքն օրենսդիր մարմիններում»,- ասել է կուսակցության ներկայացուցիչ Այխան Բիլգենը։ Մետաքսյա Շալունց

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am