Արմեն Ամիրյանը՝ կարկառուն ՀՀԿ-ական

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը  հայտարարել է, թե  առաջին անգամ է լսում Էջմիածնի ավագանու որոշման մասին, որով նախատեսվում է այդ քաղաքի փողոցներից մեկը կոչել ռաբիս երգիչ Արամ Ասատրյանի անունով, քանի որ նաեւ մահվան 10-ամյա տարելիցն է լրանում: «Վստա՞հ եք, որ նման որոշում է եղել»,-տարակուսանք է հայտնել նախարարը՝ ձեւ անելով, թե տեղյակ չէ այդ մասին, սա այն դեպքում, երբ խնդրո  առիթով արդեն մի քանի օր է հասարակական թեժ քննարկումները չեն մարում: Իսկ  երբ փորձել են որպես մշակույթի նախարար իր վերաբերմունքի մասին տեղեկանալ այդ որոշման առիթով, Արմեն Ամիրյանը պատասխանել է. «Չեմ վերաբերվում»: Ամիրյանը լղոզել է նաեւ Երեւան քաղաքի պատմության եւ մշակույթի հուշարձանների հարցը, ասելով, որ քննարկվել է օրենսդրական առաջարկությամբ հանդես գալու մի տարբերակ, ըստ որի, այն շենքերը, որոնք ունեն 100 տարվա պատմություն, այլեւս պատմամշակութային արժեք են ու հուշարձան, եւ սեփականատերը իրավունք չունի քանդելու դրանք, նաեւ պարտավոր է պահպանել: «Պետք է այս ամենը ամրագրել օրենքով: Դա միակ լուծումն է…Ունենք այն օրենքը, ինչ այսօր ունենք, ունենք այն ցանկերը, ինչ այսօր ունենք, հիմա ի՞նչ անենք, պահակնե՞ր նշանակենք»,-ասել է նա: Ի դեպ, վերջերս Երեւանի կենտրոնում թիվ մեկ տպարանի շենքի պայթեցման առիթով նա ոչ միայն ասել էր, որ շենքը պատմամշակութային արժեքների շարքում չէ, այլ տեսեք, թե ինչ էր ասել.«Եկեք կառչենք այն մտքից, որ վերացրեցինք հին Երևանը, այո՛, վերացրեցինք, այո՛, սխալ ենք արել, այո՛, մեղավորներին պետք է պատժել, այո՛, շատ վատ բան է կատարվել, բայց ի՞նչ է փոխվելու: Ի՞նչ է մնացել վերացնելու, կա՞ ինչ-որ բան, որը պիտի պաշտպանենք: Եթե կան շենքեր, որոնք ներկայացնում են պատմամշակութային արժեք` եկեք առարկայական խոսենք ու ներառենք պաշտպանվող հուշարձանների շարքում», երկար-բարակ ծամծմել էր Արմեն Ամիրյանը, ով դժվար է ասել, եթե չունենար նախարարի պորտֆելը, արդյոք նման կարծիք կհայտներ: Մշակույթի նախարարի փոփոխությամբ  մշակութային ու հանրային շրջանակներում  ազնիվ հույսեր առաջացան Արմեն Ամիրյանի հետ կապված, որը պաշտոնը ստանձնելուն պես  մերկության աստիճանի անկեղծությամբ էր հանդես եկել ու հույս կար, թե  նույնպիսի անկեղծությամբ կմոտենա  մշակույթի ոլորտում  տարիներ շարունակ արատավոր  խոցերի մասին, դրանով  ճանապարհ կբացի  արատներից  ազատվելու համար, բայց  պաշտոնավարման մեկ ամսից հետո Ամիրյանը <շուստրիացավ> ՀՀԿ-ականների պես, հասկացավ, թե որը որից հետո պետք է ասել, կամ ասելով ոչինչ չասել, որպեսզի խուսափի հայտնվել քննարկումների կիզակետում, առավել եւս խնդիրներ չստեղծի ղեկավարության հետ՝ այդկերպ աչք փակելով մինչեւ անգամ հանրային հետաքրքրություն ներկայացնող խնդիրների վրա: Վերջերս  Արմեն Ամիրյանը հայտարարել էր, որ չի պատրաստվում անդամակցել ՀՀԿ-ին, քանի որ, իր կարծիքով, մշակույթի նախարարը պիտի լինի անկուսակցական: Բայց վերոնշյալ էպիզոդներից հետո այլեւս պետք էլ չէ, որպեսզի Արմեն Ամիրյանը  անդամակցի ՀՀԿ-ին: Նա արդեն իսկ կուսակցական է՝ հոգով, սրտով ու  մտածողությամբ: Եթե ամենազգայուն հարցերից խուսափելու համար նախարարը պատրաստ է ֆռռացնել լրագրողներին ինչպես ՀՀԿ-ական որեւէ պաշտոնյա, ապա էլ ինչ իմաստ ունի, որ նա կուսակցական մանդատ վերցնի: Ի դեպ, նա նույն տրամաբանությամբ էլ քար չի գցել նախորդի բոստանը, դեռ մի բան էլ աննախադեպ եռանդով գովել է Հասմիկ Պողոսյանին, երբ հարցրել են, թե պատրաստվում է քննություն նշանակել՝ պարզելու չարաշահումներ կատարվել են, թե ոչ. «Հասմիկ Պողոսյանն իսկապես ֆունդամենտալ աշխատանք է կատարել, պարզապես վեկտորների փոփոխություն է եղել, աշխատանքի ուղղությունների փոփոխություն։Ես մեկ անգամ ասել եմ և կրկնում եմ` Հասմիկ Պողոսյանն իմ ընկերն է, և վերջ»: Վերջ ինչի՞ն, պրոֆեսիոնալ  վերաբերմունքին սեփական աշխատանքի  հանդե՞պ: Չէ՞ որ Հասմիկ Պողոսյանի կատարած աշխատանքի մասին սկսել էին բարձրաձայնել անգամ սեփական թիմակիցները:  Անի Սահակյան

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am