Ճտերն աշնանն են հաշվում

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը հայտարարել է, որ ինքը 25 տարի խոշոր բիզնեսների հաջողակ ներկայացուցիչ է եղել, և շատ լավ տիրապետում է բիզնեսի խնդիրներին, և գիտի, թե որ խնդիրները պետք է լուծում ստանան, որպեսզի բիզնեսի դաշտը բացվի: Լրագրողների դիտարկմանը, թե, օրինակ, խոշոր հարկատու  Սամվել Ալեքսանյանի «Ալեքս Գրիգ» ընկերությունը 2 միլիարդ դրամով նվազեցրել է հարկերը, դա՞ է ստվերի դեմ պայքարի արդյունքը, ՊԵԿ նախագահը պատասխանել է, թե հնարավոր է՝ շրջանառությունն է իջել: Մեկ այլ հարցի՝ վարչապետի այն հայտարարությունից հետո, թե ով ինչ ապրանք ուզում է, կարող է ներկրել, նոր ներկրողներ եղե՞լ են, Հարությունյանը պատասխանել է, որ ունենք դիզելային վառելիքի և բանանի նոր ներկրողներ: Թե ովքեր են նրանք, ՊԵԿ նախագահը դժվարացել է  պատասխանել: Փոխարենը կոչ է արել լրագրողներին օգնել՝ բացահայտելու կոռուպցիոն ռիսկերը: Նա ևս մեկ անգամ հիշեցրել է՝ բոլորն էլ կարող են ամեն ինչ ներկրել Հայաստան։ Վարդան Հարությունյանը չի ժխտել տեղեկությունները, թե ՊԵԿ-ում կադրային փոփոխություններ են սկսվել,  և  թիմը Վարդան Հարությունյանի մարդկանցով է  համալրվել: «Իմ մարդկանցով է համալրվում, համալրվում է պրոֆեսիոնալ մարդկանցով, և էլի են կատարվելու փոփոխություններ: Էն մարդիկ, որոնք իմ կողմից դրված խնդիրները չեն կարողանալու կատարել, միանշանակ լքելու են թիմը: Եկե՛ք,  հասկացե՛ք, որ բան է փոխվել: Էսօր խաղի կանոն է փոխվել, և էդ խաղի կանոնը ես եմ ֆիքսում: Ես ունեմ իմ ֆիքսած խաղի կանոնը և պետք է աշխատեմ էն թիմի հետ, որը ես եմ ընտրել: Մենք պետության ներկայացուցիչն ենք յուրաքանչյուր բացված բիզեսի մեջ՝ հարկերի տեսքով: Պետությունը հանդիսանում է փայատեր յուրաքանչյուր բիզնեսում, և այդ փայի ներկայացուցիչը հարկային մարմիններն են: Եթե բիզնեսմենը պարկեշտ և առանց խաբելու պետության փայաբաժինը վճարում է, մենք պետք է ուղղակի խթանենք էդ բիզնեսի զարգացմանը: Իսկ եթե կլինեն բիզնեսմեններ, որոնք կփորձեն թաքցնել, պայքարելու ենք նաև էդ բիզեսմենների դեմ»,- հայտարարել է Վարդան Հարությունյանը՝ շեշտելով, որ պայքարելու է ստվերի դեմ. «Կպայքարեմ, կտեսնեք: Կա′մ պիտի պայքարենք, կա′մ չպիտի պայքարենք: Ես միտված եմ պայքարելու»,- ասել է նա: Թերևս,  դժվար է հիշել որևե ՊԵԿ նախագահի, որը չի խոսել ստեվերի դեմ պայքարի ու աշխատակազմի պրոֆեսիոնալիզմի բարձրացման մասին: Կարեն Կարեպատյանի անմիջական թիմակից Վարդան Հարությունյանի  կտրուկ հայտարարությունը, սակայն, մի փոքր տարբերվում է նախորդների հրապարակային  հայտարարություններից այն իմաստով, որ նա, փաստորեն,  չի էլ թաքցնում, որ նախընտրում է սեփական թիմով աշխատել: Ընդհանրապես,  պետական կառավարման որևէ  կառույց ամբողջությամբ սեփական թիմակիցներով  լցնելը արդեն իսկ կոռուպցիոն ռիսկ է պարունակում: Երբ խոսվում է  սեփական թիմի՝ իսկ մաքսային համակարգը ո՛չ կուսակցություն է, ո՛չ էլ ֆուտբոլային ակումբ, այլ ոչ թե զուտ պրոֆեսիոնալիզմի և օրենքի շրջանակում աշխատող կադրերի մասին, այդ թիմի   գործունեությունը դեռ չսկսված կասկածելի է դառնում: Հայկական իրականության մեջ սեփական թիմ ասվածում կարող է գործել միայն մեկ  հստակ խաղի կանոն՝ շեֆն ասում է, մենք անում ենք, որովհետև քանի շեֆը կա, մենք խնդիր չունենք: Իսկ ի՞նչ խնդիր է դրել Վարդան Հարությունյանը ՊԵԿ անձնակազմի առջև, որ չեն կարողացել իրականացնել: Այս մասին Վարդան Հարությունյանը չի խոսել: Բայց նա արդյունքների  ապահովման, ինչպես նաև խնդիրների լուծման համար ժամանակ է խնդրել: Ինչպես ասում են՝ ճտերեն աշնան են հաշվում: Կգա նաև արդյունքները հաշվելու ժամանակը,  և այն ժամանակ էլ կերևա ներկա և նախկին թիմերի տարբերությունը:   Դավիթ Մանուկյան    

դիտվել է 57 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am