Բեգլարյանին «պրծացրի՞ն», իսկ ծրագիրը

2017 թվականի բյուջեով Տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տրամադրվող միջոցները կնվազեն շուրջ 10 մլրդ դրամով, խորհրդրարանում ընթացող 2017-ի բյուջեի քննարկման ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը: Վերջինս ընդգծեց, որ սահմանափակումները կազդեն նաև Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցման աշխատանքների վրա, որովհետև մայրուղու կառուցման համար ակնկալվող միջոցների ստացման մասով ևս նվազումներ են նախատեսված։ Այսպիսով, կարելի է ասել, որ վերոնշյալ չարչրկված ծրագի հարցը կրկին մնում է օդում կախված եւ անհայտ են մնում ժամկետները, թե երբ կավարտվի այդ ծրագիրը:Թեպետ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը իր հերթին սփոփեց ասելով, որ կրճատումների հետեւանքով մայրուղու ճակատագիրը վտանգի տակ չէ և հիմա այդ հարցը քննարկվում է մասնավոր ներդրողների հետ, սակայն նա դժվարանալով պատասխանել, թե հնարավոր կլինի ավարտել մայրուղու շինարարությունը մինչև 2020 թվականը, որը նախանշված է ծրագրով:Նախարարը դժվարացավ նաեւ պատասխանել հարցին, թե ում կողմից են չարաշահումներ եղել՝ Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցման թերացումների հետ կապված։ «Եկեք, գնահատենք՝ ընդհանրապես չարաշահումն ում կողմից է արվել: Դա ես չէ, որ միայն պետք է գնահատեմ»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը։Դիտարկմանը, թե չկա՞ նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի մեղքը, Վ. Մարտիրոսյանն ընդգծեց. «Ոչ մի այդպիսի խոսք չկա: Նախկին նախարարն իր գործն արել է և արել է բարեխիղճ: Եքե կոնկրետ դեպքի ծանոթ եք, ներկայացրեք»:Հարկ է նշել, որ վերջին շաբաթների մամուլը գրեց, թե իշխանությունները նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի դեմ նյութեր են նախապատրաստում:Հիշեցնենք, որ վերջերս հարկային մարմինները հաղորդագրություն հրապարակեցին, թե Հյուսիս-հարավ մայրուղու հատվածներից մեկը կառուցող «Կորսան-կորվիամ կոնստրուկցիոն» ընկերությունում 2,6 մլրդ դրամի ակտ Է գրվել և հօգուտ պետբյուջեի 1 մլրդ դրամ հարկային պարտավորություն առաջադրվել։ Մամուլի հրապարակումների համաձայն՝ այս շինարարության մեջ իր բաժինն ունի նաև Գագիկ Բեգլարյանը։ Սակայն տեւական ժամանակ է անցել, բայց դեռ որեւէ տեղաշարժ չկա: Շատ կարեւոր է հիշեցնել, որ այս լուրերը սպրդվեցին Բեգլարյանի պաշտոնանկությունից շաբաթներ անց, երբ զուգահեռաբար լուրեր կային, որ նա նեղացել է իշխանություններից եւ <տակից> խաղեր է տալու նրա դեմ: Բեգլարյանի նեղացվածությունն ակնհայտ էր, նա չէր հաճախում ՀՀԿ ԳՄ նիստերին, մի կողմ էր քաշվել կուսակցական աշխատանքներից:Բեգլարյանը հիմա որպես պարտաճանաչ կուսակցական գտնվում է այնտեղ, որտեղ պետք է:Հիմա անգամ նոր նախարարը անուններ չի մատնանշում: Փոխարենը էլ ավելի անորոշ է դարձել Հյուսիս-հարավի ճակատագիրը, ո՞վ պետք է վերադարձնի մսխված գումարները, որոնց մասին մամուլը բազմիցս է գրել, ինչո՞ւ չի երեւում մայրուղու կառուցման վերջը . կիսակառույց մայրուղին եւ պատասխանատուների անփութությունը դարձել է պատահարների պատճառ: Այս հարցը ԱԺ-ում բարձրացրեց նաեւ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը: Վահան Մարտիրոսյանը պատասխանեց, որ Երեւան-Աշտարակ, Երեւան-Արտաշատ ճանապարհահատվածներում կամուրջներ են գործարկել, հետո փակել եւ այդ պատճառով եղել են մահվան ելքով ավտովթարներ. «Իհարկե, եղել են թերացումներ, որեւէ մեկը չի ժխտում, բայց որ ասում եք՝ ճանապարհը վնասվել է, ճանապարհը վնասված չի: Ինչ վերաբերում է ճանապարհի բացմանը եւ փակմանը, 2017-ի վերջին է նախատեսվում, բայց քննարկումներ արեցինք, որ ընդհանուր ամբողջ ճանապարհը երեւի կբացվի մինչեւ մայիսը, կամուրջները կվերանորոգեն վերեւից, արդեն չի խանգարի երթեւեկությանը»: Մահվան ելքով վթարների հետ կապված նախարարն ասաց, որ հետաքննություն է գնում, սպասենք արդյունքներին, մինչ այդ չենք կարող ասել, որ այդ ճանապարհի պատճառով է եղել վթարը, կարող է խմած է եղել: Արամ Մանուկյանն արձագանքեց, որ հարվածից է եղել, բախվել է ճանապարհին՝ Վարդան Այվազյանը սկսեց միջամտել, թե՝ արդեն ճանապարհային երթեւեկությանն անցար, թեմայի մեջ խոսիր: «Հանգիստ»,- ասաց Արամ Մանուկյանը՝ Վարդան Այվազյանին: Վերջինս էլ հանգստանալու փոխարեն բորբոքվեց, թե հանձնաժողովի նախագահը ինքն է, ինքն է նիստին հետեւում. «Ես հանգիստ եմ, դո՛ւ հանգստացի»: Անի Սահակյան

դիտվել է 69 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am