Տնտեսագետը՝ ՊԵԿ նախագահի հայտարարության մասին. «Գռեհիկ սոցիալիզմի դրսեւորում է»

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը, անդրադառնալով ՊԵԿ ղեկավարի՝ երեկ հնչեցրած հայտարարություններին, ասաց. «Պետեկամուտների կոմիտեի ղեկավարի երեկվա հայտարարությունից հետո ես համոզվեցի, որ ոչինչ չի փոխվել մեր կառավարման համակարգում, ու ամեն ինչ կապված է անձերի հետ: Միտումը, որ կար և էլի շարունակվելու է՝ մեզ փորձում են նոր կառավարությունով, նոր ծրագրերով ներկայացնել փրկիչների, որոնք կգան՝ մեզ կփրկեն: Բայց կյանքը ցույց է տալիս, որ ոչ մի փրկիչ էլ մեզ համար ըստ էության ոչինչ չի անում, ամեն մեկն իր անձի համար է անում: Ցավոք, գործող կառավարությունը որպես ինստիտուտների գործունեության մեջ փոփոխություն անող մարմին հանդես չի գալիս, ու իմ անհանգստությունը դրա հետ է կապված: Պետեկամուտների կոմիտեի ղեկավարն էլ երեկ ասաց, որ պետությունը հանդիսանում է ցանկացած բիզնեսի փայատեր, ու այդ բիզնեսի մեջ փայի ներկայացուցիչը հարկային մարմինն է: Սա գռեհիկ սոցիալիզմի դրսեւորում է»: Նրա դիտարկմամբ՝ գազի սակագնի նվազեցման հետեւանքով «Գազպրոմ Արմենիան» մոտ 15 միլիարդ դրամ կկորցնի. «Պետությունն իրավունք չունի փայ մտնել բիզնեսին»: Կառավարության 2017 թվականի բյուջեն համեմատելով 2016-ի հետ, տնտեսագետն ասաց, որ այն զիջում է այս տարվա բյուջեին՝ բոլոր բաղադրիչներով, առաջին հերթին՝ մակրոտնտեսական ցուցանիշների կանխատեսմամբ: «2017թ. բյուջեն իր բոլոր պարամետրերով զիջում է 2016թ. բյուջեին, նաև իր մակրոտնտեսական կանխատեսումների շրջանակով է զիջում: 300 մլրդ-ով պակաս է լինելու ՀՆԱ-ն: Տնտեսական աճն այս տարի ֆիքսելու են 2.4%-ի վրա, երբ բոլոր կանխատեսումներով մինչև օգոստոս ամիսը նախատեսվում էր 3.2-3.6% տնտեսական աճ: Այսինքն՝ հստակ երևում է, որ նահանջ կա, բայց սրա մասին քիչ են խոսում, որովհետև հաճելի չէ»: Նրա խոսքով՝ տնտեսական ծրագրերում պետք է հաշվի առնել ժողովրդագրական տվյալները:    

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am