Հայաստանում կանայք տղամարդկանցից 7 տարով ավելի են ապրում

Հայաստանում անցած տարվա համեմատությամբ, 0-4 տարեկանների մահվան դեպքերը 35-ով նվազել են՝ հասնելով 298-ի: Հիմնական մահվան պատճառ հանդիսացող հիվանդություններից ամենամեծ ցուցանիշը գրանցվել է արյան շրջանառության համակարգի հիվանդություններից` 9 հազար 788 մահվան դեպք, որոնցում նվազման միտում կա: «Հայաստանում բնակչության թվաքանակը 2016  թվականի ինը ամիսների ընթացքում 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ՝ նվազել է մոտ տասը հազարով»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱՎԾ մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կոյումջյանը: Դիտարկելով քաղաքային եւ գյուղական բաշխումները, տիկին Կույումջյանն ասաց, որ մեր բնակչության 1 միլիոն 9 հարյուր 4 հազար 600-ը քաղաքաբնակներ են, որոնց թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ եւս նվազել է 6 հազար 3 հարյուրով. «Իսկ գյուղական բնակչության թվաքանակը կազմել է 1 միլիոն 89 հազար 300, որ նույնպես 2015 թվականի համեմատությամբ ցուցանիշը նվազել է 3800-ով»: Կարինե Կոյումջյանը հավելեց, որ մեր երկրում կենսունակության մակարդակը 146,4 տոկոս է, ինչը նշանակում է, որ ծնելիության թիվը 40 տոկոսից ավելի ցուցանիշով գերազանցում է մահացության ցուցանիշին: Ինչ վերաբերում է մահացության դեպքերին, ապա ամենաշատ մահվան դեպքերը գրանցվել են արյան շրջանառության հիվանդություններից՝ 47 տոկոս, ինչը, ըստ տիկին Կոյումջյանի, նվազման միտում ունի, քանի որ նախկինում այդ ցուցանիշը եղել է 50 տոկոսից ոչ պակաս: Նորագոյացություններից մահվան դեպքերը կազմել են 19, 8 տոկոս, շնչառական օրգանների հիվանդություններից՝ 8,2 տոկոս, մարսողական հիվանդություններից՝ 6 տոկոս, եւ վարակիչ հիվանդություններից՝ 0,9 տոկոս: Ամուսնությունների ամենաբարձր ցուցանիշ գրանցվել է Երեւան քաղաքում եւ Կոտայքի մարզում, մնացած բոլոր մարզերում, ըստ Կարինե Կույումջյանի, ամուսնության մակարդակի նվազում է նկատվել` ամենացածրը Գեղարքունիքում. «Ամուսնության դեպքերը 9 ամսվա կտրվածքում կազմել են 12 հազար 88 դեպք, նախորդ տարվա համեմատությամբ նվազելով 7,9 տոկոսով եւ 1000 բնակչի հաշվով ցուցանիշը կազմել է 5,4 պրոմիլ: Ամուսնալուծության դեպքերը մեր երկրում կազմել են 2 հազար 682՝ նախորդ տարվա նույն ժամանակվա համեմատությամբ դեպքերը նվազել են 4,2 տոկոսով: Ամուսնալուծությունների ամենացածր ցուցանիշ գրանցվել է Գեղարքունիքի եւ Տավուշի մարզերում»:  

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am