Կառավարությունը կզբաղվի ՀԷԿ-ով

ՀՀ Բնապահպանության նախարարությունը ստուգումներ է իրականացնելու ՀԷԿ-ում: Այս մասին այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ նշեց Բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը: «Շաքեի ջրվեժի հետ կապված արդեն դիմել ենք կառավարությանը, որ մեզ թույլ տան ստուգումներ իրականացնել այնտեղ: Մենք տեղյակ ենք, որ խնդիրներ կան, արդյունքների մասին մենք կկիսվենք ձեզ հետ, թե ինչ խնդիրներ, ինչ որոշումներ են կայացվել, ու ինչ չարաշահումեր են եղել: Խնդիրը չի սահմանափակվելու Շաքեի ջրվեժով, խնդիր է դրված հանրապետության վարչապետի կողմից և նախարարությունն իրականացնելու է ստուգումներ բոլոր ՀԷԿ-երի մասով»,-ասաց Խաչիկ Հակոբյանը: Նա չբացառեց հնարավորությունը, որ ՀԷԿ կառուցելու համար թույլտվություն տալու հարցը կխստացվի: Փոխնախարարը հայտնեց, որ նախարարությունը օպտիմալացման հանձնարարականի շրջանակներում 3 փուլով նախատեսել է գործողություններ. 1 փուլով առաջարկում են նախարարության մոնիտորինգային ՊՈԱԿ-ները, որոնք նույն գործառույթները չեն անում, այլ շրջակա միջավայրի տարբեր կոմպոնենտի գործառույթ են իրականացնում, միանան, ինչպես նաև նրանց միանա տեղեկատվական և վերլուծական բլոկը: Լրագրողներից մեկի հարցին, թե կլինեն կրճատումներ նախարարությունում, նա պատասխանեց. «Գումարային առումով կրճատումները կինեն 20 միլիոն, բայց կառավարությանը խնդրելու ենք հնարավորություն տալ խնայված միջոցների հաշվին մասնագիական պահանջված բացը լրացնենք, որ մինչև այսօր ֆինանսական միջոցների բացակայությամբ հնարավոր չի եղել անել»: Փոխնախարարը նաեւ ասաց, որ բնապահպաններից էլ ստացել են առաջարկների փաթեթ, ուրբաթ օրը հրավիրել են քննարկելու և կառուցողական առաջարկները կներգրավվեն բյուջեի նախագծում: Ինչ վերաբերում է բնապահպանների քննադատությանը, թե նախարար Արծվիկ Մինասյանը մանսագետ չէ, իրավաբան է ու տնտեսագետ, բայց ոչ բնապահպան, ապա փոխնախարարը շեշտեց. «Նախարարն ունի 2 մասնագիտություն, իրավաբան է ու տնտեսագետ, ինչը միայն օգնում է աշխատանքին, թիմը շատ առողջ համագործակցում է իր ղեկավարի հետ, 2 մասնագիտությունների առկայությունը օգնում է, որ նախարարը ճկուն կերպով անդրադառնա խնդիրներին 2 կողմից»: Փ.Ֆահրադյան

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am