Գորիսեցիները վարչապետին շնորհակալություն են հայտնել «մարզը Լիսկայից ազատելու համար»

Սյունիք, ապա Ղարաբաղ մեկնած վարչապետը կանգ է առել Գորիսում և հանդիպում-զրույց ունեցել գորիսեցիների հետ։ «Հրապարակ»-ը տեղեկացավ, որ այդ հանդիպմանը ներկա է եղել նաև Սդղի գյոլում նախկին մարզպետի՝ Սուրիկ Խաչատրյանի մերձավորների կողմից դաժան ծեծի ենթարկված Զաքարյան եղբայրների մայրը՝ տիկին Անահիտը, որը վարչապետին շնորհակալություն է հայտնել «մարզը Լիսկայից ազատելու համար»՝ հայտարարելով, որ Կարեն Կարապետյանը միակ մարդն էր, որը նման ռիսկի գնաց։ Երեկ «Հրապարակ»-ի լրագրողի հետ զրույցում Զաքարյանների հայրը՝ Գագիկ Զաքարյանն ասել է, որ ինքը ներկա չի եղել հանդիպմանը, որն «անսպասելի» է եղել, ներկա է եղել իր կինը, որը «մի քանի շնորհակալական խոսք է ասել»։ Ժողովուրդն ակնկալիքներ ունի նոր վարչապետից՝ դա կլինի «լիսկաներից» ազատագրում, գազի գնի իջեցում, թե նպաստ-թոշակների բարձրացում։ Հենց այդ ակնկալիքների մասին են վկայում նաև այն հարյուրավոր զանգերը, որոնք ստանում են վարչապետի օգնականները՝ համացանցում նրանց հեռախոսահամարների տեղադրումից ի վեր։ Արդյո՞ք ի վիճակի կլինի մեկ անձը լուծել այն բոլոր հարցերը և խճճված թնջուկները, որոնք տասնամյակների կուտակման արդյունք են։ Եվ արդյոք այդ խնդիրների լուծման ընթացքում նա չի՞ սայթաքի, չի՞ շեղվի ճիշտ ուղուց, չի՞ ընկրկի։ Շուտով երկիրը մտնելու է նախընտրական փուլ, և այդ փուլում այլ խնդիրներ են առաջին պլան մղվելու։ Հենց այդ փուլում են, որպես կանոն, անհրաժեշտ դառնում լիսկաների ծառայությունները։ Կկարողանա՞ իշխող կուսակցությունը ձեռնպահ մնալ նրանց ծառայություններից՝ դրանից բխող բոլոր պարտավորություններով հանդերձ։ Թե՞ Լիսկային երրորդ անգամ են շանս տալու, որ Սյունիքի տարածքից Հանրապետականն առավելագույն քանակի ձայներ ստանա, ինչպես եղել է նախորդ բոլոր ժամանակներում։

դիտվել է 16 անգամ
Լրահոս
«Իրավունք». Մարզպետները իրար մեջ դժգոհել են Փաշինյանից. «Ամեն օր մի թարս բան խոսում է, մեզ գցում կրակը» «Իրավունք». Փաշինյանը նոր հրահանգ է իջեցրել. «Դրեք, ծվունները հանեք, հեր ու մանուկ հիշեք» «Իրավունք». Փաշինյանն էլ չի հավատում մարզպետներին Հասմիկ Հակոբյանի «ուղիղ Ադրբեջանից» ցորենի ներկրման պնդումը սխալ է. «Ժողովուրդ» Նախընտրական քարոզարշավը սկսված է. ինչպես են այն մեկնարկում քաղաքական ուժերը. «Ժողովուրդ» Սամվել Բաբայանը խոր «դեպրեսիայի» մեջ է. «Հրապարակ» ՔՊ-ն հիմնարկների ղեկավարների միջոցով նախընտրական ստուգարք է իրականացնում. «Հրապարակ» «Ժամկետնանց» ձայնագրություններ՝ գաղտնալսումների տեսքով. «Ժողովուրդ» Խաղամոլության դեմ նախագիծը՝ կանաչ լույս սև շուկայի համար. «Ժողովուրդ» Աշոտյանի գործով քննիչ Շոխոյանին էլ չփրկեց «ծառայությունը». «Ժողովուրդ» Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am