Չմտածեք, մայիսին վերադառնալու եմ. նախագահականում դեմ են եղել Արմեն Ալավերդյանի ազատմանը

«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր կառավարության ձևավորումից և կադրային փոփոխություններից ամենաշատը տուժել են ֆինանսների նախարարի և ՊԵԿ նախագահի տեղակալները: Այսպես, Վարդան Հարությունյանին մեծ դժվարությամբ հաջողվեց ազատվել համակարգի հնաբնակներից մեկից՝ Արմեն Ալավերդյանից: Նրա ազատմանը դեմ էին նախագահականում, երկար ժամանակ դիմադրում և պնդում էին, որ նա պրոֆեսիոնալ է, գիտակ, համակարգի հնաբնակներից և տեղեկացվածներից, որից պետք չէ ազատվել, սակայն, ըստ ամենայնի, Կարեն Կարապետյանը և Վարդան Հարությունյանը «երկու ոտքը դրել են մի մաշիկ» և պնդել իրենցը: Մեր աղբյուրները հայտնում են, որ Արմեն Ալավերդյանը հեռանալիս իր մտերիմներին ասել է՝ չմտածեք, մայիսին վերադառնալու եմ: Այժմ հարկայինում գցում-բռնում են՝ ի՞նչ նկատի ուներ Ալավերդյանը և ինչպե՞ս է վերադառնալու։ Անգամ կատակում են, թե կարող է Ալավերդյանն էլ Սեյրան Օհանյանի պես դառնա ընդդիմություն և այդպես վերադառնա: Ու եթե ՊԵԿ նախագահի տեղակալներից ընդամենը երկուսն են ազատվել պաշտոնից, ապա ֆինանսների նախարարությունում իսկական «կոտորած» է եղել: Ֆինանսների նախարարի 3 տեղակալ է ազատվել՝ Տիգրան Բարսեղյանը, Արմեն Գևորգյանը, Պավել Սաֆարյանը: Ազատվածներից միայն Պավել Սաֆարյանն է պաշտոն ստացել, նա նշանակվել է էկոնոմիկայի նախարարի գլխավոր խորհրդական: Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ազատվել է նաև աշխատակազմի ղեկավարից՝ Աշոտ Արզումանյանից՝ նրա փոխարեն նշանակելով Էդգար Գևորգյանին»:   Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 35 անգամ
Լրահոս
«Իրավունք». Մարզպետները իրար մեջ դժգոհել են Փաշինյանից. «Ամեն օր մի թարս բան խոսում է, մեզ գցում կրակը» «Իրավունք». Փաշինյանը նոր հրահանգ է իջեցրել. «Դրեք, ծվունները հանեք, հեր ու մանուկ հիշեք» «Իրավունք». Փաշինյանն էլ չի հավատում մարզպետներին Հասմիկ Հակոբյանի «ուղիղ Ադրբեջանից» ցորենի ներկրման պնդումը սխալ է. «Ժողովուրդ» Նախընտրական քարոզարշավը սկսված է. ինչպես են այն մեկնարկում քաղաքական ուժերը. «Ժողովուրդ» Սամվել Բաբայանը խոր «դեպրեսիայի» մեջ է. «Հրապարակ» ՔՊ-ն հիմնարկների ղեկավարների միջոցով նախընտրական ստուգարք է իրականացնում. «Հրապարակ» «Ժամկետնանց» ձայնագրություններ՝ գաղտնալսումների տեսքով. «Ժողովուրդ» Խաղամոլության դեմ նախագիծը՝ կանաչ լույս սև շուկայի համար. «Ժողովուրդ» Աշոտյանի գործով քննիչ Շոխոյանին էլ չփրկեց «ծառայությունը». «Ժողովուրդ» Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am