Ով է համակարգում Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու ծրագրերը
«Ժամանակ»-ը գրել է, որ Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու ծրագրերն այս պահին համակարգում են ԲՀԿ-ի Երևանի ավագանու նախկին ղեկավար, մի քանի լրատվական կայքերի սեփականատեր Արման Վարդանյանը և ԲՀԿ նախկին խոսնակ Խաչիկ Գալստյանը։
Նրանք Կարեն Դեմիրճյանի և Վազգեն Սարգսյանի գլխավորած դաշինքի անվան օրինակով ստեղծել են «Միասնություն» անունը կրող շարժում, որը պետք է իր մեջ համախմբեր տարբեր գործիչների, քաղաքական ուժերի և հասարակական կազմակերպությունների, որին միանալու մասին պետք է հայտարարի նաև ԲՀԿ-ն։
«Ստացվում է, որ Գագիկ Ծառուկյանը կարող է վերադառնալ քաղաքականություն ոչ թե ԲՀԿ-ի միջոցով, այլ ԲՀԿ-ն ևս իր վերկուսակցական մարմին ընդգրկելու նպատակով», - հավելել է թերթը։
