ԱՀ և ՀՀ վարչապետների տիգրանակերտյան ասուլիսի հիմնական ուղերձները

Նոյեմբերի 5-ին ԱՀ կառավարության շենքում տեղի ունեցավ ԱՀ և ՀՀ կառավարությունների համատեղ խորհրդակցությունը, ինչպես նաև՝ Տիգրանակերտում՝ երկու վարչապետների համատեղ ասուլիսը, որը յուրահատուկ էր իր անմիջականությամբ և ուղերձներով: ԼՂՀ վարչապետի մամլո խոսնակ Արտակ Բեգլարյանը երկու վարչապետների պատասխանած հարցերից առանձնացրել է Արցախին վերաբերող մասերը, որոնք աբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Նախ՝ խորհրդանշական էր ասուլիսի վայրի ընտրությունը՝ պատմական Տիգրանակերտ և նախկին ԼՂԻՄ-ի տարածքից դուրս գտնվող ազատագրված տարածք, որտեղ վարչապետները եկան առաջնագծից: Ուղերձն ուղղված էր և՛ ներքին, և՛ արտաքին լսարաններին: Երկրորդ՝ Կարեն Կարապետյանը «ֆանտաստիկ ճիշտ, համարձակ և նորարարական» համարեց ԱՀ կառավարության քայլերը, որոնց արդյունքներն արտացոլված են վերջին 8-9 տարվա մակրոցուցանիշներում՝ ՀՆԱ-ի տարեկան մոտ 10 տոկոս աճով, այն էլ խիստ ռիսկային միջավայրում՝ որպեսհակամարտության գոտի: Երրորդ՝ շարունակելով նախորդ միտքը՝ կարևոր էր նրանից լսել, որ ՀՀ-ի կառավարությունը Արցախից սովորելու բան ունի: ՀՀ վարչապետը նշեց, որ ուսումնասիրելու են Արցախի փորձը, որպեսզի ՀՀ-ում կիրառեն հաջողված մեխանիզմներն ու մոտեցումները: Նա նույնիսկ խորհրդակցության ժամանակ, ոգևորված Արցախի կառավարության մոտեցումներով ու հաջողություններով, կիսակատակ ասաց, որ պետք է ՀՀ պետբյուջեից հանել «աջակցություն ԼՂՀ-ին»տողը, քանի որ արդեն Արցախն է օգնում ՀՀ-ին: Այդ մտքի ամփոփումը նրա այն խոսքն էր ասուլիսում, որ «Արցախը Հայաստանի տնտեսության դրայվերն է»: Սա շատերի համար սառը ցնցուղ կարող է լինել, հատկապես նրանց, ովքեր պարբերաբար ասում են, որ Արցախը բեռ է ՀՀ-ի պետբյուջեի վրա, այնինչ իրականում, ինչպես Արայիկ Հարությունյանը բացատրեց, «միջպետական վարկ» կոչվածը ձևավորվում է գլխավորապես արցախյան տնտեսվարող սուբյեկտների՝ ՀՀ պետբյուջե վճարած մաքսերով: Հետևաբար, որքան զարգանում է Արցախի տնտեսությունը, այնքան աճում են ՀՀ մաքսերի և միջպետական վարկի ծավալները: Չորրորդ՝ երկու վարչապետները շեշտադրեցին, որ ԱՀ և ՀՀ պետբյուջեներից զգալի միջոցներ են ուղղվելու առաջնագծի ամրացման ու զինվորների անվտանգության մակարդակի բարձրացման աշխատանքներին: Հինգերորդ՝ կառավարությունների ղեկավարները բարձր փոխվստահություն ցուցադրեցին միմյանց հանդեպ: Արայիկ Հարությունյանը Կարեն Կարապետյանի նշանակումը և գործունեությունը լուսավոր կետ համարեց ողջ հայության համար և մեր ազգի ապագան ինչ-որ չափով պայմանավորեց հենց Կարապետյանի հաջողություններով: Իսկ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ իրենք ոչ միայն ընկերներ, այլ նաև՝ գաղափարակիցներ են տնտեսության զարգացման հարցում: Դա նշանակում է, որ երկու կառավարությունների փոխգործակցությունը նոր մակարդակի վրա է դրվում, և արդյունքները շուտով տեսանելի կլինեն: Վեցերորդ՝ ԱՀ վարչապետը հայտարարեց, որ հունվարին «Ղարաբաղ տելեկոմ»-ը իջեցնելու է սակագները, ինչպես նաև, կառավարության պահանջով, հետևողական աշխատանք է տանում ծառայությունների որակի անընդհատ բարձրացման ուղղությամբ: Յոթերորդ՝ Ա. Հարությունյանը տեղեկացրեց, որ առաջիկայում պետական կառավարման համակարգում կրճատումներ և լուրջ փոփոխություններ չեն նախատեսվում, որոնք կարող են լինել միայն նոր սահմանադրության ընդունումից հետո: Ութերորդ՝ Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ եթե մինչև 1996թ. ՀՀ-ն ամեն կերպ աջակցում էր Արցախին և 1996-2008թթ.-ին աջակցության միակ ձևը միջպետական վարկի տրամադրումն էր, ապա 2008թ.-ից ՀՀ իշխանությունները բազմակողմանիորեն ուշադրության ներքո են պահում Արցախի զարգացումը՝ աջակցելով հնարավոր բոլոր ուղղություններում ու ծրագրերով: Հետևությունները թողնում եմ ՀՀ նախագահների պաշտոնավարման ժամանակագրությունն իմացողներին… Իններորդ՝ շարունակելով սակագների թեման՝ Կարեն Կարապետյանը հանգամանալից բացատրեց գազի գնի նվազեցման մոտիվացիան և տնտեսական հիմքերը, որը դրական նորություն է թե՛ ՀՀ և թե՛ ԱՀ քաղաքացիների ու տնտեսվարողների համար: Ասուլիսն ընթացել է ոչ միայն անմիջական ու ջերմ, այլ նաև՝ անկեղծ մթնոլորտում, ինչի պակասը հաճախակի է զգացվում քաղաքական դաշտում: Երկու վարչապետներն էլ իրենց բնույթով ու աշխատելաոճով աչքի են ընկնում անկեղծությամբ,որը, համոզված եմ, գնահատվում է և՛ լրագրողների, և՛ քաղաքացիների կողմից: Վստահ եմ, որ ՀՀ վարչապետի այս այցը և երկու վարչապետների տիգրանակերտյան ասուլիսը իրենց դրական ազդեցությունն են թողնելու Արցախի անվտանգության աստիճանի բարձրացման ու տնտեսական զարգացման վրա: Սպասե՛նք նորությունների ու բարեփոխումների… »:

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Ո՞վ է մեր հազարավոր հայրենակիցներին աղքատացնող նախագծի հեղինակը, Ալե՛նը․ Կարապետյան Սպանության նախապատրաստության դեպքը բացահայտվել է, 9 անձ է ձերբակալվել «Իրավունք». Մարզպետները իրար մեջ դժգոհել են Փաշինյանից. «Ամեն օր մի թարս բան խոսում է, մեզ գցում կրակը» «Իրավունք». Փաշինյանը նոր հրահանգ է իջեցրել. «Դրեք, ծվունները հանեք, հեր ու մանուկ հիշեք» «Իրավունք». Փաշինյանն էլ չի հավատում մարզպետներին Հասմիկ Հակոբյանի «ուղիղ Ադրբեջանից» ցորենի ներկրման պնդումը սխալ է. «Ժողովուրդ» Նախընտրական քարոզարշավը սկսված է. ինչպես են այն մեկնարկում քաղաքական ուժերը. «Ժողովուրդ» Սամվել Բաբայանը խոր «դեպրեսիայի» մեջ է. «Հրապարակ» ՔՊ-ն հիմնարկների ղեկավարների միջոցով նախընտրական ստուգարք է իրականացնում. «Հրապարակ» «Ժամկետնանց» ձայնագրություններ՝ գաղտնալսումների տեսքով. «Ժողովուրդ» Խաղամոլության դեմ նախագիծը՝ կանաչ լույս սև շուկայի համար. «Ժողովուրդ» Աշոտյանի գործով քննիչ Շոխոյանին էլ չփրկեց «ծառայությունը». «Ժողովուրդ» Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am