Կամավորական ուժերի մոբիլիզացման հայտարարությունը չի արտահայտում ՀՀ ՊՆ-ի դիրքորոշումը. Արծրուն Հովհաննիսյան

Հայաստանի զինված ուժերն ուշադրությամբ հետևում են հակառակորդի գործողություններին և անհրաժեշտության դեպքում մշտապես արձագանքում բոլոր տեսակի մարտահրավերներին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին նշեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը` անդրադառնալով «Պահեստազորի սպաների համահայկական միության հայտարարությանն այն մասին, որ մոտակա օրերին անհրաժեշտ է մոբիլիզացնել կամավորական բոլոր ուժերը՝ կապված Ադրբեջանում անցկացվելիք խոշոր զորավարժությունների հետ: «Պահեստազորի սպաների համահայկական միության» հայտարարությունում նշվում է, որ պետք է հատկապես նոյեմբերի 11-ից 18-ը պատրաստ լինել իրադարձությունների ցանկացած զարգացման և ապրիլյան պատերազմին մասնակցած աշխարհազորային ջոկատների հրամանատարներին կոչ է արվել հստակ հաշվարկել ու մոբիլիզացնել կամավորական բոլոր ուժերը: Ըստ ՀԿ-ի` առաջիկա օրերին ադրբեջանական բանակի պատմության մեջ թերևս ամենախոշոր զորավարժություններն են անցկացվելու: «Պահեստազորի սպաների համահայկական միության» նախագահի հայտարարությունը չի արտահայտում ՊՆ դիրքորոշումը, հավանաբար այն ուղղված է միայն ազատամարտիկների զգոնության բարձրացմանը: Հավաստիացնում ենք, որ  անհանգստանալու որևէ առիթ չկա, և դա բացառապես Վարդան Ավետիսյանի և իր ղեկավարած ՀԿ-ի՝ «Պահեստազորի սպաների համահայկական միության» կարծիքն է»,- ընդգծեց Հովհաննիսյանը: Հովհաննիսյանի խոսքով` ՊՆ-ն ֆեյսբուքյան իր էջում նյութով կիսվել էր, քանի որ անվտանգության հետ կապված շատ թեմաներով են կիսվում և սկզբում այդ նյութն այլ կերպ ընկալվեց, իսկ հետո արդեն հեռացվել է, քանի որ թյուրըմբռնում է եղել:

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am