Ինչի հաշվին է սպասվելիք 1 տրիլիոն 135 միլիարդ դրամ հարկային եկամուտը
Հայաստանի պետական բյուջեի նախագծով 2017 թ. ակնկալվում է ստանալ 1 տրիլիոն 135 միլիարդ դրամ հարկային եկամուտ: Ազգային ժողովում ՀՀ 2017թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը: Ինչպես ասաց՝ կանխատեսումները հիմնված են նախորդ տարիների մեթոդաբանության վրա: Այսինքն, հիմնական բազան ազգային հաշիվների համակարգի մեծություններն են. «Այնպիսի հիմնական հարկատեսակները, ինչպիսիք են ավելացված արժեքի հարկը, շահութահարկը և եկամտահարկը: Կանխատեսումների համար հիմք է ընդունված ազգային հաշվեհամակարգի վերջնական սպառում ցուցանիշը ավելացված արժեքի համար, զուտ շահույթ ցուցանիշը՝ շահութահարկի համար»,- մանրամասնեց Վախթանգ Միրումյանը:
