Դա միայն ես չէ, որ պետք է գնահատեմ.նախարարը՝չարաշահումների մասին

«Անցյալ տարվա համեմատ, բյուջեից հատկացվող գումարների կրճատումներն արտահայտվելու են նաև Հյուսիս-հարավ ճանապարհային ծրագրի վրա: Անդրադառնալու է բոլոր ճանապարհների վրա: Իհարկե, բոլորս էլ ցանկանում ենք ունենալ լավ ճանապարհներ, բայց եթե բյուջեում հատկացումները շատ լինեն, շատ կկառուցենք»,-լրագրողների հետ զրույցում ասաց Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը: Հարցին, թե, ի վերջո, ո՞վ է պատասխան տալու չարաշահումների համար, նախարարը պատասխանեց, որ այդ հարցն առաջին անգամ չէ, որ իրեն տալիս են: «Չարաշահումների համար պատասխան տալու համար եկեք գնահատենք, թե չարաշահումն ում կողմից է եղել: : Դա միայն ես չէ, որ պետք է գնահատեմ»,- ասաց նա: Հարցին՝ գուցե նախկին նախարա՞րը պետք է պատասխան տա, Մարտիրոսյանը պատասխանեց, որ որևէ նման խոսք չկա, նախկին նախարարն իր գործն արել է բարեխղճորեն: Պատասխանելով հարցին, թե նախատեսվող կրճատումները չե՞ն ազդի վարկային ծրագրերի վրա՝ նկատի ունենալով այն, որ այդ վարկերը կոնկրետ ժամանակով և կոնկրետ նպատակով են վերցված, նախարարը նշեց. «Բոլոր վարկային կազմակերպությունների, բանկերի հետ քննարկմամբ է արվում ամեն ինչ»:   Պատասխանելով հարցին՝ մասնավորի ներգրավումը «Հյուսիս-հարավ» ծրագրի իրականացման մեջ արդյո՞ք նշանակում է, որ հետագայում այդ ճանապարհը վճարովի է դառնալու, Մարտիրոսյանը նշեց, որ կարող են լինել հատվածներ, որոնք կդառնան վճարովի: «Որտեղ, որ հնարավոր է այլընտրանքային ճանապարհ, կարող է այդ հատվածում վճարովի լինել ճանապարհը: Հիմնականում երևի լինեն թունելային կամ կամրջային մասերը: Բայց դա դեռ քննարկման ընթացքում է»,- ասաց նա: Հյուսիս-հարավ  ավտոճանապարհի Աշտարակ-Թալին-Գյումրի հատվածի կառուցման ավարտը նախատեսվում է մինչև 2019 թվականի սկիզբը,ասաց նախարարը:

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am