Պարզապես «Ֆան-ֆան տյուլպան»

Վարչապետի թիմակիցների նյարդերը սկսում են տեղի տալ. նրանք ակնհայտորեն սկսում են չդիմանալ ճնշմանը: Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, ով ըստ մամուլի հրապարակումների Կարեն Կարապետյանի ընկերն է, այսօր խորհրդարանում հայտարարել է, որ չի պատրաստվում զբաղվել հիվանդանոցներում ծննդկաններիհաճախակիացած մահվան դեպքերով, քանի որ դրանով  դատարանները պիտի զբաղվեն. «Ես մեկ-երկու մահացած ծննդկանի դեպքով չեմ զբաղվում, դրանով զբաղվում են դատական մարմինները»,- հայտարարել է  նախարարը և շարունակել,-Իմ համակարգը ամբողջ համակարգն է, ոչ թե մեկ-երկու բողոքավոր ծննդկանի բարեկամները։ Հասկացեք դա վերջապես»: Իսկ մահվան դեպքերով՝ ըստ նախարարի  զբաղվում է «դատավորը, մորգը…»: Այս մարդն իրականում հավանաբար դեռ չի հասկանում, թե իրեն ինչ պաշտոնի են նշանակել: Մահվան դեպքերով ,այո՛, զբաղվում են դատավորները, բայց մինչ մահվան փաստի արձանագրումը, մարդկանց, հատկապես ծննդկանների առողջական խնդիրներով զվաղվում են հիվանդանոցները: Իսկ հիվանդանոցների վերահսկողությամբ զբաղվում է ինքը՝ առողջապահության նախարարը: Եվ երբ ծննդկանը հիվանդանոցում մահանում է, ընդ որում այդ կարգի պատմությունները գնալով  կարծես թե շատանում են, ուրեմն համակարգը խնդիր ունի: Նախարարն ու նախարարույթունը  մորգի ու դատարանի տեղը մատնացույց անելու փոխարեն պետք է բարի լինեին խոստովանել, որ համակարգում խնդիր կա և իրենք փորձում են հասկանալ այդ խնդրի արմատները, փորձում են վերլուծել դեպքերը, որպեսզի կարողաղնան հասկանալ, որ փուլում  են սխալներ և բացթողումներ լինում: Այս վերլուծության նպատակը գոնե նախարարի դիտանկյունից չի կարող բժշկին պատժելը լիենլը, դա իրականում առողջապահության նախարարի խնդիրը չէ, բայց  նախարարը պարտավոր է  ձեռնարկել բոլոր կանխարգելիչ քայլերը նման դեպքերը  բացառելու ուղղությամբ: Բայց Ալթունյանը այդ մասին խոսելու փախարեն գերադասել է հայտարարել, որ պետությունն ունի սահմանափակ  քանակով գումար և կոնկրետ քանակի հիվանդություններ: Ընդ որում առկա գումարների և հիվանդությունների քանակների միջև լուրջ անհամապատասխանություն կա.  « Մեր բժշկական ծրագրերը նման են կենացների, բայց գումարը սահմանափակ է: Եկեք կենացներից անցնենք հնարավորությունների»,- հայտարարել է նախարարը: Նախ հնարավորությունների մասին՝ ո՛չ պետությունը, ո՛չ էլ քաղաքացիները հնարաորություններ, որպես այդպիսին  չունեն, ուրեմն ինչ՝ պետք է մեռնե՞ն: Ո՞րն է նախարարի առաջարկած լուծումը՝ մեռնե՞լը: Օրինակ վերջերս առողջապահության նախարարությունը պաշտոնապես հայտարարեց, որ նախարարությունը հնարավորություն է գտել պետական պատվերի շրջանակում  ապահովել դժվարամատչելի հետազոտությունների իրագործումը: Առայժմ այդ պետպատվերը հասանելի է  միայն  հաշմանդամների և սոցիալական խմբերում ընդրգկվածների համար: Իսկ օրինակ սոցփաթեթի շրջանակում առողջապահական ապահովագրություն ունեցող պետական ծառայողների, մանկավարժների  և մյուս բյուջետային հիմնարկների աշխատողների համար պետական պատվերը կասեցված է:  Հիվանդանոցներում այնքան մեծ հերթեր են գոյացել, որ բուժհիմնարկները հրաժարվում են անգամ հերթագրել հիվանդին: Յուրաքանչյուր դժվարամատչելի հետազոտության   սարքավորման մոտ մի քանի հարյուր հոգի արդեն հերթագրված են, և մտավախություն կա, որ  մինչև տերավերջ հերթագրվածներին չեն կարողանա հետազոտել:Փաստացի պետական պատվերը, գոնե սոցփաթեթի շահառուների համար այս պահին չի գործում: Իսկ նախարար Ալթունյանը փոխանակ այս հարցին լուծում տա, ժպիտը դեմքին կենացներ է ասում դատարաններիի, մորգի և պետպատվերի մասին Դավիթ Մանուկյան

դիտվել է 190 անգամ
Լրահոս
«Միջազգային հանրությունը պետք է հակազդի Նեթանյահուին». Թուրքիայում խիստ են քննադատել Իսրայելի վարչապետին Անդրանիկ Թևանյանին և Արեգնազ Մանուկյանին Քննչական բաժնից տեղափոխել են ՔԿՀ Վերջին ութ տարում 663 անձ պարգևատրվել է զենքով․ ՆԳՆ Սիսակ Գաբրիելյանի եկամուտներն աճել են. ինչ է նա հայտարարագրել ՀԱՊԿ-ում քննարկել են 2027-ի համատեղ զորավարժությունների անցկացման հարցերը ԱՄՆ-ը կարող է զորքերի մի մասը տեղափոխել Ծոցի երկրներից. The Washington Post Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան Լոնդոնը 100 տոկոսով կաջակցի Կիևին Մոսկվայի դեմ. Բըրնհեմ Երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից․ Նարեկ Կարապետյան Ադրբեջանը դատական ​​հայց է ներկայացրել CNN-ի դեմ Սփյուռքը ռեսուրս է, որին ուժեղացնելը ՀՀ-ին օժտում է պետական կենսունակության նոր էներգիայով. քաղաքագետ Լեհաստանը դառնում է Եվրոպայի ծովային առաջատար տերություններից մեկը․ Տուսկ Կկայանա Արագածոտնի թեմի առաջնորդի և Մուղնու հոգևոր հովվի գործով հերթական դատական նիստը Վթարային ջրանջատում կլինի Տավուշի մարզում Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել Կանադայի դեսպանի արդյունաշատ առաքելությունը Հայաստանում Բաքվում բողոքի նոտա է հանձնվել ՌԴ դեսպանին Թեհրանն արձագանքել է Թրամփի հրապարակմանը, որում Հորմուզի նեղուցը ներկայացված է որպես ԱՄՆ նոր տարածք Սև ծովում մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ հունական տանկերն է հարձակման ենթարկվել ԱԹՍ-ի կողմից Հորմուզի նեղուցը չի բացվի․ Իրանը պայմաններ է նշել Ռուսական արմատներով ներդրող. ո՞վ է կանգնած «Թրամփի ուղու» հետևում. Deutsche Welle Դոնալդ Թրամփը հրապարակել է Հորմուզի նեղուցի պատկերը՝ այն անվանելով «ԱՄՆ նորտարածք» Կատարի ԱԳՆ-ն հնարավոր է համարել նոր համաձայնագրի կնքումն ԱՄՆ-ի և Իրանի միջև
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am