Ինչի՞ց էր այդքան գոհ Կարեն Կարապետյանը

Կառավարության վերջին նիստում պաշտոնապես տրվեց պետական համակարգի կրճատումների մեկնարկը: Ինչպես և ենթադրվում էր գործընթացը մեկնարկեց ԾԻԳ-երի  լուծարումից և ՊՈԱԿ-ների վերակազմավորումից: Ի կատարումն վարչապետի՝ ՊՈԱԿ-ների, ԾԻԳ-երի գործունեության նպատակահարմարությունը վերանայելու  հանձնարարականի՝ կառավարության   մի շարք որոշումներով լուծարեցին թվով 5 ծրագրերի իրականացման գրասենյակներ և վերամիավորվեցին երկու ՊՈԱԿ-ներ: Երբ Կառավարության նիստում արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը ներկայացնում էր  լուծարումների մաիսն որոշումները վարչապետ Կարեն Կարապետյանը չդիմացավ և տեղից արձագանքեց. «Ինձ շատ դուր է գալիս այս որոշումը»: Եվ այսպես՝ այդ ինչն է՝ այդպես ոգևորել վարչապետին: Համաձայն կառավարության պաշտոնական հաղորդագրության՝ լուծարվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Արտակարգ իրավիճակների բնագավառում ծրագրերի իրականացման գրասենյակ», որի արդյունքում կտնտեսվի 65,5 մլն դրամ, ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային ծրագրերի իրականացման գրասենյակ» (արդյունքում կտնտեսվի 66,5 մլն դրամ), ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Սպորտի և երիտասարդական ծրագրերի իրականացման գրասենյակ»՝ արդյունքում կտնտեսվի 61 մլն դրամ: «Գործադիրի որոշմամբ կլուծարվի նաև ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Արփա-Սևան» թունելի վերականգնման ծրագրերի իրականացման գրասենյակը՝ ՀՀ կառավարության և «Աբու-Դաբի» զարգացման հիմնադրամի միջև «Արփա-Սևան» թունելի վերականգնման ծրագրի ֆինանսավորման վարկային համաձայնագրով իրականացվող հիմնանորոգման աշխատանքների պետական գնման պայմանագրով նախատեսված աշխատանքների կատարման ժամկետի ավարտմամբ պայմանավորված: Մեկ այլ որոշմամբ էլ միավորման ձևով կվերակազմակերպվեն ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ախուրյան-Արաքս-ջրառ»և «Սևան-Հրազդան-ջրառ» փակ բաժնետիրական ընկերություններ»: «Արդյունքում՝ զգալիորեն կկրճատվեն ծախսերը, կբարձրանա կառավարման արդյունավետությունը»,- նշվում է կառավարության տարածած հաղորդագրության մեջ: Փաստորեն այս լուծարումների արդյունքում պետական բյուջեն տնտեսել է  մոտ 190 մլն դրամ գումար՝ ԾիԳ-երի մասով, որոշակի միջոցներ էլ տնտեսվել են  ՊՈԱԿ-ների տնտեսման արդյունքում: Մեր տեղեկություններով լուծարված  ԾԻԳ-երի հետևանքով, որոնք 20-25 հոգիանոց աշխատակազմ ունեն, մոտ 100-120 մարդ դարձել են գործազուրկ: Մոտավորոպես 20-25 մարդ էլ գործազուրկ կդառնա վերը նշված երկու ՊՈԱԿ-ների միավորման հետևանքով: Վարչապետի հրճվանքը, հավանաբար պայմանավորված էր գումարներ տնտեսելու հանգամանքով, ինչը բյուջեի միջոցների տնտեսման առումով  թերևես հասկանալի է: Իսկ Կարեն Կարապետյանը ունի՞ այն հարցի պատասխանը, թե գործազուրկ դարձած այս մարդիկ, ինչպես են պահելու իրենց ընտանիքները, որտե՞ղ  են կառավարության ստեղծած նոր աշխատատեղերը կամ փոքր ու միջին բիզնեսի զարգացման երաշխիքները, որ այս կրճատված 100-120  մարդու համար ընտանիք պահելու հնրավորություն ապահովվի: Ստացվում է, որ վարչապետը անչափ ուրեխ և գոհ է գործազուրկների բանակը մեծացնելո՞ւ համար: ԾԻԳ-երը անշուշտ ուռճացված են եղել, բայց վստահաբար այդ կառույցներում կան նաև իրական պրոֆեսիանալ կադրեր: Այս տեսանկյունից ուրախությունն արտահայտելուն զուգահեռ Կարեն Կարապետյանը կարող էր հանձնարարել կամ էլ գոնե հույս հայտնել, որ լուծարված հիմնարկների կարող ուժերրը կօգտագործվեն այլ ասպարեզում:  Չնայած ժողովրդական իմաստնությունն ասում է՝ տաշած քարը գետնին չի մնա և իրական պրոֆեսիոնալները աշխատանք անպայման կգտնեն:   Դավիթ Մանուկյան

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am