Ինչու է միակ «լուծումը»` ռազմականը

Ադրբեջանի զինուժը պատրաստվում է մեծամասշտաբ զորավարժությունների: Ադրբեջանի Իլհամ Ալիևի ստորագրած հրամանագրի համաձայն, դրանք կանցկացվեն նոյեմբերի 12-18-ը դաշտային պայմաններում՝ զորքերի և սպառազինության կառավարման համակարգը ստուգելու նպատակով: Ադրբեջանական APA լրատվական գործակալության հաղորդմամբ, վարժանքներին կմասնակցի մինչև 60 հազար զինվորական, ավելի քան 50 ինքնաթիռ ու ուղղաթիռ, 150-ից ավելի տանկ, ինչպես նաև 700 հրթիռահրետանային համակարգ: Սա կարելի է, իհարկե, պատասխան համարել` հայկական կողմից նմանատիպ զորավարժություններ անցկացնելուն: Սակայն, մյուս կողմից սա վկայում է այն մասին, որ Ադրբեջանը պահպանելու է ժամանակ առ ժամանակ սահմանային լարվածությունը թեժացնելու քաղաքականությունը: Նոյեմբերի 2-ին, մասնավորապես շփման գծի հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ, բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը կիրառել է ենթափողային նռնականետ (ԵՆ-25 /4 արկ/), իսկ նոյեմբերի լույս 3-ի գիշերը ժամը 2:15-ի սահմաններում` 60 միլիմետրանոց ականանետ (2 արկ): Ընդհանուր առմամբ, նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 30 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 370 կրակոց: Երեկ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որում ասվում էր, որ Ադրբեջանի պաշտոնական քարոզչությունը շարունակում է ինչպես սեփական, այնպես էլ միջազգային հանրությանը մոլորեցնելու նպատակով ապատեղեկատվության տարածման քաղաքականությունը, այսօր հայտարարել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը: «Մասնավորապես, նոյեմբերի 2-ին ադրբեջանական ԶԼՄ-ներում և սոցցանցերում տեղեկություն է տարածվել, թե իբր հայերի ականանետերից արձակված արկերն ընկել են Աղդամի շրջանի Չեմենլի և այլ բնակավայրեր: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ նշված տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում: Ավելին, նմանաբովանդակ հաղորդագրությունների տարածմամբ հակառակորդ երկիրը փորձում է իրեն ապահովագրել հերթական սադրանքներից», - հայտարարում էր Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը՝ շեշտելով, որ Պաշտպանության բանակի առաջապահ ուժերը խստորեն հետևում են ստանձնած պարտավորություններին և երբեք չեն թիրախավորում խաղաղ բնակավայրերը: Փաստացի ԵԱՀԿ Մինսկի խմբի տարածաշրջանային այցը, և ջանքերը` կողմերին բանակցությունների սեղանին նստեցնել և առաջ շարժվել, առայժմ մնում է մշուշոտ: Բանակցություններ` բանակցությունների համար անցկացնելը նախ արդեն պետք չի հայկական կողմին, որովհետև Ալիևի քաղաքականությունը դա փակուղի տանող քաղաքականություն է, նա դեմ է խաղաղ բանակցություններով հանգուցալուծմանն ու զիջումներին, իսկ այս պայմաններում հայկական կողմից ակնկալել ինչ-որ զիջումներ` աբսուրդ է: Ավելին` բանակցություններն են անիմաստ դառնում: Իրականում, եթե փորձենք հասկանալ, թե ինչու Ադրբեջանին պետք չեն բանակցություններ, դրա պատասխանը շատ պարզ է. Ալիևը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ամրագրումից խուսափում է: Իսկ խաղաղ բանակցությունները դեմ է` տարիներ շարունակ իրականացրած նրա կեղծ քարոզչությանը` թե «Ղարաբաղը վերադարձնելու է»: Ահա, թե ինչու է Ալիևի պատկերացրած միակ «լուծումը»` ռազմականը: Թամար Բագրատունի  

դիտվել է 80 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am