Լավ «բարեկամին» քծնելիս

Նախօրեին «Ռոսիա 24» հեռուստաալիքով հեռարձակված ծավալուն հարցազրույցում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարեց, որ իր երկիրը պատրաստ է պաշտոնապես ներողություն խնդրել անցած տարի Սիրիայում կործանված ռուսական ՍՈՒ 24-ի օդաչուի ընտանիքից: Չավուշօղլուի խոսքով, թուրքական կողմն այժմ ակտիվորեն հետաքննում է ռուսաստանցի օդաչուի մահվան հանգամանքները, իսկ զինվորականի սպանության պատասխանատվությունը ստանձնած սիրիացի զինյալը` Թուրքիայի քաղաքացի Ալփասլան Չելիքը, ձերբակալված է: «Ալփասլան Չելիքը բանտում է: Նրան մի շարք հոդվածներով մեղադրանքներ են ներկայացվել: Չելիքը հաստատել է, որ (խոցված ՍՈՒ 24-ը պարաշուտով լքած) օդաչուին անձամբ է սպանել: Ճիշտ է, Չելիքի փաստաբաններն այժմ փորձում են հերքել նրա այդ հայտարարությունը, բայց ամեն դեպքում, նախաքննությունը շարունակվում է, և մենք պատրաստ ենք դրան առնչվող բոլոր փաստաթղթերը փոխանցել ռուսական կողմին: Բացի այդ, ես փոխանցել եմ արտգործնախարար Լավրովին, որ Թուրքիան պատրաստ է նաև նյութական օժանդակություն ցուցաբերել զոհված սպայի ընտանիքին: Ավելին, ընտանիքի համաձայնության դեպքում ես պատրաստ էի անձամբ այցելել զոհված օդաչուի այրուն` ցավակցելու և հայցելու նրա ներողամտությունը», - պնդել է Թուրքիայի արտգործնախարարը: Մևլութ Չավուշօղլուի այս հարցազրույցից, ի դեպ, պարզ է դառնում, որ Անկարայի և Մոսկվայի հարաբերությունների կարգավորման համար շրջադարձային է եղել Թուրքիայում հուլիսին կազմակերպված հեղաշրջման փորձը: Չավուշօղլուն ակնարկում է, որ Ռուսաստանը անմիջական մասնակցություն է ունեցել հուլիսյան հեղաշրջման վերջնական ճնշման գործում․ - «Նախևառաջ ես ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել Ռուսաստանին, պարոն Պուտինին և ռուսաստանցիներին: Մեզ համար շատ ծանր այդ օրերին Ռուսաստանն ապացուցեց, թե ով է Թուրքիայի իրական բարեկամը: Նախագահ Պուտինը մեզ լիակատար աջակցություն ցուցաբերեց նաև, ի թիվս այլնի, հետախուզական տվյալների փոխանակման առումով: Թուրք ժողովուրդը դա երբեք չի մոռանա»: Թուրքիայի արտգործնախարարի խոսքով, երկկողմ հարաբերություններում ծագած ճգնաժամից գրեթե մեկ տարի անց Անկարային և Մոսկվային հաջողվել է հաղթահարել տարաձայնությունների մեծ մասը: Իսկ դեռևս առկա հակասությունների մեծ մասը վերաբերում է Սիրիայում ստեղծված կացությանը: «Նախևառաջ մեր երկու պետությունները ջանքեր են գործադրում Սիրիայում ռազմական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ: Մեր միջև առկա տարաձայնությունների մեծ մասը առնչվում է Բաշար Ասադի հետագա ճակատագրին: Հրադադարի հաստատումից հետո Սիրիայի միասնական ընդդիմությունը չի ցանկանա համագործակցել Ասադի հետ, ով պատասխանատու է 500 հազար մարդու մահվան համար: Մենք ևս չենք հավատում քաղաքական կարգավորման այն գործընթացին, որին կմասնակցի Ասադի վարչակազմը: Բայց եթե Ասադի վերաբերյալ կամ այլ հարցերում տարաձայնություններ կան, ապա դրանք քննարկվում են դիվանագետներից, հատուկ ծառայությունների աշխատակիցներից և զինվորականներից կազմված եռակողմ խմբերում: Բոլոր խնդրահարույց հարցերը քննարկվում են Թուրքիայի և Ռուսաստանի մասնակցությամբ», - նշել է Չավուշօղլուն: Թուրքիայի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը ռուսաստանյան հեռուստաալիքի եթերում նաև նշել է, որ այս փուլում Անկարայի համար առաջնահերթ խնդիրը Մոսկվայի հետ հարաբերությունների նախաճգնաժամային մակարդակին վերադառնալն է․ - «Նախևառաջ հարկ է նկատել, որ մեր հարաբերութուններում ութ ամիս շարունակված ճգնաժամի ընթացքում մենք Ռուսաստանի դեմ որևէ պատժամիջոց այդպես էլ չկիրառեցինք: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ միակ պետությունն է, որը չի միացել հակառուսաստանյան պատժամիջոցներին: Բացի այդ, մենք պարզապես երջանիկ կլինենք, եթե ռուսաստանցի զբոսաշրջիկները վերադառնան Թուրքիա: Ինձ համար դա առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ ես խորհրդարան եմ ընտրվել հենց Անթալիայից: Կարծում եմ, որ գալիք տարի Թուրքիա այցելող ռուսաստանցի զբոսաշրջիկների թիվը կբազմապատկվի: Ռուս-թուրքական հարաբերություններում ճգնաժամը ծագեց մեր կամքից անկախ, և այժմ մեզ հարկավոր է փոխադարձ քայլեր ձեռնարկել` հարաբերությունները կարգավորելու համար: Միմյանց սիրով վերաբերող երկու ժողովուրդների սերտ կապերը չպետք է խզվեն»: Թուրքիայի իշխանությունների կողմից պարբերաբար ջերմ հայտարարությունների եւ նույնիսկ կարելի է ասել` քծնանքի ժեստեր են իրականացվում Ռուսաստանի ուղղությամբ: Տնտեսապես մի քանի միլիարդ դոլարի վնաս կրած Թուրքիան գիտակցեց, թե Ռուսաստանի հետ հարաբերությունների սրումը որքան թանկ է նստում իր երկրի վրա: Հիմա, թեեւ պահպանվում են տարաձայնությունները արտաքին քաղաքական հարցերում` մասնավորապես Սիրիայում իրավիճակի, Ասադի ճակատագրի վերաբերյալ, սակայն առեւտրա-տնտեսական հարաբերությունների առումով Թուրքիան ամեն ինչ անում է ապահովելու հարաբերությունների կարգավորումը Ռուսաստանի հետ: Իսկ ձգտումը` գործի կեսն է, իհարկե, սակայն ոչինչ չի կարելի բացառել, որովհետեւ թե Պուտինը, թե Էրդողանը անկանխատեսելի գործիչներ են եւ հանդես են գալիս անսպասելի որոշումներով: Մետաքսյա Շալունց

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am