Ինչո՞ւ է ակտիվացել Ամարասի Արթուրը, ի՞նչ պլաններ նա ունի

Օրերս հայտնի դարձավ, որ գնդապետ Արթուր Ալեքսանյանը («Ամարասի Արթուրը»), ով ամերիկահայ գործարար Վահագն Հովնանյանի փեսան է, մտադիր է նոր շարժում ստեղծել՝ «Միասնական Հայաստան» անվանումով , որ գաղափարներից մեկը լինելու է Հայաստանում ստեղծել երկպալատ խորհրդարան, որի վերին պալատում ներկայացված կլինեն Սփյուռքի, Արցախի և Հայաստանի ներկայացուցիչները: Շարժման նախաձեռնող խմբի անդամներից մեկը գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն է: Երկպալատ խորհրդարանի անհրաժեշտության մասին Արշակյանը մեզ հետ զրույցում հիմնավորեց հետեւյալ կերպ, որպեսզի սփյուռքը կարողանա մասնակից լինել Հայաստանի կյանքին, կառավարմանը: Նպատակը մեր երկիրը համահայկական դարձնելն է: Հայաստանը միայն հայաստանցիների համար չէ, ամբողջ հայության համար է.<<Այս գաղափարի հիմքում Հայաստան-Սփյուռք-Արցախ համերաշխության խնդիրն է դրված>> ասաց մեր զրուցակիցը նշելով, որ չնայած կան նման խնդրով մտահոգ քաղաքական-հասարակական կազմակերպություններ, անհատներ, սակայն հարկավոր է այդ համերաշխության գաղափարը կյանքի կոչելու մեխանիզմ մշակել.<<Պետք է ինքնահոսի համակարգ ձեւավորել, որպեսզի Արցախի, Հայաստանի եւ սփյուռքի հայերը պարտադրված կարողանան մասնակցել համազգային խնդիրների լուծմանը: Օրինակ կա ազգապահպանման խնդիր, սփյուռքում լեզվի ու մշակույթի հետ կապված, կամ աջակցություն կարող են ցուցաբերել, հիմա օրինակ Սիրիայի դեպքում>>: Ազատ Արշակյանի խոսքով՝ եթե հնարավոր լինի հասնել երկպալատ խորհրդարանի գաղափարի իրագործմանը, ապա բոլոր համահայկական հարցերն ու խնդիրները ինքնաբերաբար կլուծվեն, քանի որ Վերին պալատի պատգամավորներ կընտրվեն թե Սփյուռքի, թե Հայաստանի և թե Արցախի ներկայացուցիչները.<Նրանք իրականում մասնակցում են մեր տնտեսական, ֆինանսական, հասարակական, քաղաքական կյանքին, բավական լուրջ մասնակցություն ունեն, դա ակնհայտ է, մենք իրենցից օգնություն ենք խնդրում, կամ օգնում, մենք մասնակցում ենք Արցախի կյանքին, իրենք՝ մեր,եւ այլն, հիմա պետք է օրինականացնել եւ կարգավորել>>: Բայց ՀՀ Սահմանադրությամբ Վերին կամ Ստորին պալատ ստեղծելու հնարավորություն չկա, ավելին ՀՀ համապետական ընտրություններին մասնակցելու իրավունքն էլ բացառապես ՀՀ քաղաքացիներին է վերապահված, որոնք չորս տարվա մշտական բնակություն ունեն, Ազատ Արշակյանն անդրադառնալով մեր դիտարկումներին ասաց, որ Սահմանադրությունը չի արգելում Վերին պալատ ունենալու գաղափարը.<<Անշուշտ, Սահմանադրության 48—րդ հոդվածով համապետական ընտրություններին մասնակցելու իրավունք ունեն միայն ՀՀ քաղաքացիները, մյուս դրույթներով, սակայն, չի արգելվում Վերին պալատի գաղափարը, հետեւաբար որպես փոզիջում, կամ առաջին փուլ սկզբի համար առաջարկում ենք երկրորդ պալատում ընտրվելու համար առաջադրվեն այսպես կոչված հին հայաստանցիները՝ հայրենադարձները, որոնք բավարարում են սահմանված պահանջներին եւ Արցախի պատգամավորներ, որովհետեւ 1989 թվականի դեկտեմբերի 1-ին սովետական Հայաստանի գերագույն խորհուրդը օրենք է ընդունել, որ Արցախը Հայաստանի անբաժանելի մասն է>>: Արշակյանը բացասական պատասխան տվեց , թե իշխանությունները կիրագործեն անգամ սկզբի համար ներկայացրած իրենց պահանջը.<Այսօրվա ԱԺ-ն, որը հեղինակն է նոր Սահմանադրության, իր խոսքն արդեն ասել է, մենք գիտենք նրանց վերաբերմունքը Սփյուռքի, Արցախի եւ Հայաստանի օրենսդիր մարմնի մասին>, մեր հաջորդ հարցին, ինչու են ընտրությունների նախաշեմին անիրագործելի գաղափարներով շարժում սկսում, Արշակյանը պատասխանեց, որ համառ ու հետուաղական պայքար է պետք է տանել այն իրականացնելու համար.<<Հեշտ չի լինելու, որովհետեւ հայ ժողովդրին պառակտող ուժերը շատ ուժեղ են, շատ ուժեղ են ու ազդեցիկ, հատկապես ԱԺ-ում նրանք շատ ուժեղ են ու նրանց դեմ պետք է պայքարել փուլ առ փուլ>>: Ազատ Արշակյանը տեղեկացրեց նաեւ, որ մոտ ապագայում շարժումը հասարակական կազմակերպության կարգավիճակ կստանա, կգրանցվի Պետռեգիստրում, վստահեցրեց նաեւ, որ քաղաքական հայտ ներկայացնելու նկրտումներ չկան.<<Թեպետ ցանկալի կլինի, որ հաջորդ տարվա ընտրարշավի ժամանակ մեր առաջ քաշած այդ հարցը նույնպես մտնի օրակարգ ու քաղաքական կուսակցությունները աջակցություն հայտնեն մեր ծրագրին, մենք էլ շնորհակալություն կհայտնենք նրանցից>>: Անի Սահակյան

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Լեհաստանը որոշում չի ընդունել Ուկրաինային Patriot հրթիռներ փոխանցելու վերաբերյալ. ՊՆ փոխնախարար «Միջազգային հանրությունը պետք է հակազդի Նեթանյահուին». Թուրքիայում խիստ են քննադատել Իսրայելի վարչապետին Անդրանիկ Թևանյանին և Արեգնազ Մանուկյանին Քննչական բաժնից տեղափոխել են ՔԿՀ Վերջին ութ տարում 663 անձ պարգևատրվել է զենքով․ ՆԳՆ Սիսակ Գաբրիելյանի եկամուտներն աճել են. ինչ է նա հայտարարագրել ՀԱՊԿ-ում քննարկել են 2027-ի համատեղ զորավարժությունների անցկացման հարցերը ԱՄՆ-ը կարող է զորքերի մի մասը տեղափոխել Ծոցի երկրներից. The Washington Post Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան Լոնդոնը 100 տոկոսով կաջակցի Կիևին Մոսկվայի դեմ. Բըրնհեմ Երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից․ Նարեկ Կարապետյան Ադրբեջանը դատական ​​հայց է ներկայացրել CNN-ի դեմ Սփյուռքը ռեսուրս է, որին ուժեղացնելը ՀՀ-ին օժտում է պետական կենսունակության նոր էներգիայով. քաղաքագետ Լեհաստանը դառնում է Եվրոպայի ծովային առաջատար տերություններից մեկը․ Տուսկ Կկայանա Արագածոտնի թեմի առաջնորդի և Մուղնու հոգևոր հովվի գործով հերթական դատական նիստը Վթարային ջրանջատում կլինի Տավուշի մարզում Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել Կանադայի դեսպանի արդյունաշատ առաքելությունը Հայաստանում Բաքվում բողոքի նոտա է հանձնվել ՌԴ դեսպանին Թեհրանն արձագանքել է Թրամփի հրապարակմանը, որում Հորմուզի նեղուցը ներկայացված է որպես ԱՄՆ նոր տարածք Սև ծովում մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ հունական տանկերն է հարձակման ենթարկվել ԱԹՍ-ի կողմից Հորմուզի նեղուցը չի բացվի․ Իրանը պայմաններ է նշել Ռուսական արմատներով ներդրող. ո՞վ է կանգնած «Թրամփի ուղու» հետևում. Deutsche Welle Դոնալդ Թրամփը հրապարակել է Հորմուզի նեղուցի պատկերը՝ այն անվանելով «ԱՄՆ նորտարածք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am