Հայկական Սուրմալուի վերադարձը և Մուսուլի համար կատաղի պայքարը

Hayeli.am-ի զրուցակիցն է քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը:

-Պարոն Շիրինյան, այսօր նորից Ռուսաստանի առաջարկով Հալեպում հաստատվեց տասժամյա հրադադար: Ինչ կտա այս հերթական հրադադարը և արդյոք Սիրիայում ականատես կլինենք ռուսական ազդեցության առավել մեծացման: 

-Մեկ-երկու շաբաթվա ընթացքում Ռուսաստանը և ԱՄՆ-ն հակամարտության մեջ իրենք իրենց համար բալանս են որոնում: Շոշափում են իրար, շատ խորը բանակցություններ են տեղի ունենում, մեկ հանդարտվում  են, մեկ՝ նորից  բռնկվում,  և, կարծում եմ, սա կբերի  Մերձավոր և Միջին  Արևելքում ազդեցության գոտիների բաժանմանը: Չեմ կարող ասել՝ արդյոք Սիրիան էլ կտրոհվի, թե ոչ: Ըստ իս՝ Ռուսաստանի ազդեցությունը Սիրիայում էլ ավելի չի մեծանա: Պատճառն այն է, որ իր ռազմական այդչափ ներգրավվածությունը Սիրիայում  ՌԴ-ն  հետո պետք է լրացնի մշակութային և տնտեսական բաղադրիչով, որի պաշարն այս պահին չունի: Ռուսաստանը առայժմ չի կարող տնտեսապես վերականգնվել, և կարծում եմ,  Սիրիայում Ռուսաստանի գործունեության այսչափը գագաթնակետն էր:

-Ռուս-ամերիկյան  բանակցությունների առանցքային կետերից մեկը Մուսուլի հարցն է. գերտերությունները Մուսուլի հարցում համաձայնության չեն կարողանում գալ, ինչ լուծում կարող է ստանալ այս թնջուկը:

-Մուսուլի հարցը գնալով դուրս է գալիս ռուսական և ամերիկյան ազդեցությունից և դառնում է  Մերձավոր և Միջին  Արևելքի  համար լրջագույն խնդիր: Մուսուլի հարցը կարգավորվել է դեռևս  1920 թթ-ին,  երբ Անգլիան Հայաստանի առաջին հանրապետության հովանավոր պետությունն էր: Սակայն, սովետականացումից  հետո Անգլիան նահանջեց՝ մոռանալով Հայաստանի նկատմամբ իր պարտավորությունների մասին, երկիրը հանձնեցին ռուսներին, անգլիացիներն էլ չդիմադրեցին:  Ստեղծվեց մի իրավիճակ, երբ մի կողմից թուրքերը Մուսուլն էին ուզում, բայց նոր էին ցեղասպանություն իրագործել, բերաններից էլ արյուն էր կաթում, մյուս կողմից կար Մուդրոսի զինադադարը, որով անգլիացիները խոստացել էին, որ թուրքերը շատ քիչ բան են ունենալու: Եվ ահա,  Անգլիայի և Թուրքիայի միջև տեղի ունեցավ համաձայնություն. Թուրքիան հրաժարվեց Մուսուլն իր նավթային շրջանով տիրելու մտքից, անգլիացիներն էլ մոռացան հայոց ցեղասպանության մասին: Սա 100 տոկոսանոց փաստ է:

Հիմա Թուրքիան պատմական հիշողության կորստի վրա է աշխատում,  և  Էրդողանը հայտարարում է, որ իրենք Մուսուլի նկատմամբ հատուկ իրավունք ունեեն 1920 ական թթ «Ազգային ուխտ» փաստաթղթով, որով, իբր, քեմալականները ճանաչել են Մուսուլը՝ որպես Թուրքիայի անբաժան մաս: Այս պարագայում հարց է առաջանում. իսկ ինչ է լինելու Սուրմալուի և Իգդիրի հետ: Եթե Մուսուլն ուզում են, ապա  Հայաստանին պետք է վերադարձնեն Երևանի նահանգի Սուրմալուի գավառը: «Ազգային ուխտ»-ի մեջ դա չի մտել, դա փոխանակվել է.  Բաթումը տվել են Ռուսաստանին,  իսկ Սուրմալուն օկուպացրել են և նվեր ստացել Ռուսաստանի կողմից: Այնպես որ Մուսուլին ձեռք գցելուց առաջ Թուրքիան պետք է Հայաստանին  վերադարձնի ամբողջ Սուրմալուն:

-Եթե Թուրքիան կարողանա  ձեռք քցել Մուսուլը, ինչ պատկեր կունենանք աշխարհաքաղաքական առումով:

-Տարածաշրջանի աշխարհագրական բևեռացման կենտրոն համարվող Էրզրումով և նավթով հարուստ Մուսուլով Թուրքիան կդառնա չարիք ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ համաշխարհային քաղաքակրթության համար: Սա պետք է հասկանան և՛ Ռուսաստանը, և՛ թուրքերի դաշնակից ԱՄՆ-ն,  և՛ Իսրայելը, և՛ բոլոր եվրոպական երկրները, որոնք հիմա լռում են: Նրանք պետք է զսպեն Թուրքիային և Հայաստանի համար դառնան հովանավոր պետություն:  Թուրքիան Մուսուլին տիրանալով կատաղիորեն փորձում է լուծել իր վառելանյութի անկախության հարցը, որը նրան կդարձնի առավել ագրեսիվ և վտանգավոր:

-Արդյոք Ռուսաստանին կհաջողվի զսպել Թուրքիայի ախորժակը:

-Հիմա այո, ավելի ուշ՝ ոչ: Կարծում եմ՝ ռուսները հասկանում են, որ նավթով ինքնաբավ դարձող Թուրքիայի հետ իրենք ո՛չ Անդրկովկասում,  և ո՛չ էլ Ղրիմում հարց լուծել չեն կարող:

Հարցազրույցն՝ Աղավնի Սուքիասյանի

դիտվել է 5 անգամ
Լրահոս
«Իրավունք». Մարզպետները իրար մեջ դժգոհել են Փաշինյանից. «Ամեն օր մի թարս բան խոսում է, մեզ գցում կրակը» «Իրավունք». Փաշինյանը նոր հրահանգ է իջեցրել. «Դրեք, ծվունները հանեք, հեր ու մանուկ հիշեք» «Իրավունք». Փաշինյանն էլ չի հավատում մարզպետներին Հասմիկ Հակոբյանի «ուղիղ Ադրբեջանից» ցորենի ներկրման պնդումը սխալ է. «Ժողովուրդ» Նախընտրական քարոզարշավը սկսված է. ինչպես են այն մեկնարկում քաղաքական ուժերը. «Ժողովուրդ» Սամվել Բաբայանը խոր «դեպրեսիայի» մեջ է. «Հրապարակ» ՔՊ-ն հիմնարկների ղեկավարների միջոցով նախընտրական ստուգարք է իրականացնում. «Հրապարակ» «Ժամկետնանց» ձայնագրություններ՝ գաղտնալսումների տեսքով. «Ժողովուրդ» Խաղամոլության դեմ նախագիծը՝ կանաչ լույս սև շուկայի համար. «Ժողովուրդ» Աշոտյանի գործով քննիչ Շոխոյանին էլ չփրկեց «ծառայությունը». «Ժողովուրդ» Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am