Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն պատասխանել է ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) պատգամավորների ձերբակալությունների պատճառով Եվրամիությունից Թուրքիայի հասցեին հնչող քննադատություններին: Այս մասին գրում է Ermenihaber-ը: Ըստ թուրքական «Doğan» լրատվական գործակալության` Չավուշօղլուն հայտարարել է, որ իրենք չեն ընդունում Եվրոպայի կողմից իրենց տրվող օրենքի գերակայության կամ ժողովրդավարության մասին դասերը: Չավուշօղլուն մեղադրել է Եվրոպային քրդերի ինքնավարության համար Թուրքիայի դեմ պարտիզանական պատերազմ վարող «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (PKK-ՔԲԿ) աջակցելու մեջ:
«Մինչ այսօր չեմ լսել, որ որևէ մեկը PKK-ին կոչ անի դադարեցնել ահաբեկչական գործողությունները կամ HDP-ին կոչ անի տարածություն պահպանել ահաբեկչության և իր միջև: Ճիշտ հակառակը PKK–ական ահաբեկիչներն ազատորեն զբոսնում են Եվրոպայում ու փող հավաքում: Ցավոք, ԵՄ երկրների մեծ մասն աջակցություն է ցույց տալից PKK–ին: Այժմ նրանք վեր են կացել և մեզ օրենքի գերակայության ու ժողովրդավարության մասին դասեր են տալիս: Մենք դա չենք ընդունում»,- ասել է Չավուշօղլուն:
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից