Ո՞ւմ համար է պետբյուջեն

Ուշագրավ միտում է նկատվում: Երկրի ղեկավարությունը որդեգրել է այնպիսի մոտեցում, որ երկրում կուտակված բոլոր խնդիրները պետք է լուծվեն բարեգործների միջոցով: Առաջնորդվում են «Բյուջեյի փոխարեն բարեգործություն» նշանաբանով: Ամեն հարցում հանկարծ ինչ-որ նախաձեռնություններ են ծլում ու հայտարարում, թե եկեք փող հավաքենք ու լուծենք այս կամ այն խնդիրը: Կոչ ու հայտարարություն են տարածում, սոցցանցերում ակտիվ քարոզչություն են իրականացնում, այս կամ այն խնդրի լուծման համար անհրաժեշտ գումար հավաքելու նպատակով դիմում են ժողովրդին: Բյուջեն «հանգիստ են թողել» և զարկ են տվել բարեգործությանը: Հիշում եք՝ ապրիլյան պատերազմի օրերին, երբ դպրոցներից, բուհերի ուսխորհուրդներից մինչեւ հասարակական կազմակերպություններ ու տարանուն նախաձեռնություններ լծվել էին դրամահավաքության գործին: Նույնպիսի բարեգործական ակցիաներ կազմակերպեց ինչ-որ խումբ՝ Գյումրիում անօթևաններին բնակարանով ապահովելու խնդիրը լուծելու նպատակով: Հիմա էլ մի ուրիշ «լուսավոր» բան է ստեղծվել՝ «Լուսավոր սահման» նախաձեռնություն: Այս «կամավորական» կոչված նախաձեռնության նպատակն էլ այն է, որ բարեգործական ակցիաների միջոցով սահմանամերձ բնակավայրերում լուսադիոդային լամպեր տեղադրվեն: Եվ դարձյալ դիմում են բնակչությանը եւ նշում գումարի տարբեր չափեր. օրինակ՝ 2500-5000 դոլար հավաքվելու դեպքում կլուսավորենք Տավուշի մարզի մի ամբողջ գյուղ: Ա՛յ քեզ բա՜ն: Տարվա մեջ մի քանի անգամ իշխանավորներն իրենց 100-200 միլիոն դրամ արժողությամբ «պադավատներով» հասնում են սահմանագոտի, կամուֆլյաժ են հագնում և սելֆի են անում, իսկ սահմանամերձ բնակավայրերի լուսավորման հարցն էլ պետք է ժողովուրդն իր գրպանից հոգա: Այս մասին տեղեկանալուց հետո լսեցի ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին: Նա էլ լրագրողներին է ասում, թե գնացեք սիրիահայերի համար գործատեղ գտեք: Սփյուռքի նախարարի մնացած հայտարարություններն էլ պակաս ապշեցուցիչ չեն: Տիկին Հակոբյանն էլ է զարմանում, թե ի՞նչ է, հո ամեն բան պետբյուջեյի միջոցներով չի՞ լուծվելու: Ինչպես, օրինակ, ռումբերի տակ ապրող, ամեն ինչ կորցրած սիրիահայությանը հայրենիք տեղափոխելու հարցը: Ինքը գտել է բարեգործական կազմակերպությունների, ու նրանք լուծում են այդ հարցը, և, ընդհանրապես, բարեգործների հետ կապի մեջ է (է՛հ, եթե դա է Հրանուշ Հակոբյանի անելիքը, հենա ԱԳՆ-ում Սփյուռքի վարչություն կա, նույն բանն այդ վարչությունը կաներ, ոչ թե մի ամբողջ նախարարություն կստեղծեին): Բայց զամանալին այն է, որ այս տարվա հունվարից մինչեւ սեպտեմբերի 30-ը ընդամենը 428 սիրիահայ է ժամանել Հայաստան, իսկ հոկտեմբերին՝ 47: Դե, պետությունը ե՞րբ է ներգաղթը խրախուսել և այդ ուղղությամբ ջանքեր գործադրել, որ Սփյուռքի մեր հայրենակիցները վազելով գան տուն: Անգամ պատերազմի մեջ գտնվող երկրից չեն գալիս: Մինչդեռ, գոնե Սիրիայից պետք է հազարներով գային ու լցվեին հայրենիք: Անգամ Հրանուշ Հակոբյանն է նկատում, որ ռումբը գցելու պահին ուզում են գալ Հայաստան, իսկ երբ այդ պահը անցնում է, փոշմանում են: Փոշմանում են, որովհետև գիտեն այստեղ տիրող վիճակը, տարիներով կուտակված և չլուծված խնդիրները, որոնք, պարզվում է, բարեգործական ակցիաների շնորհիվ պետք է լուծվեն: Մեկը լինի՝ օրվա հացը մի կերպ հայթայթող ՀՀ քաղաքացուն փող տա. նա ինչպե՞ս կարող է բարեգործություն անել: Կամ այդ դեպքում ինչի՞ համար է պետբյուջեն: Ավելի ճիշտ՝ ո՞ւմ համար է: Շատ հետաքրքիր է: Կիմա Եղիազարյանի գրառումը

դիտվել է 35 անգամ
Լրահոս
«Իրավունք». Մարզպետները իրար մեջ դժգոհել են Փաշինյանից. «Ամեն օր մի թարս բան խոսում է, մեզ գցում կրակը» «Իրավունք». Փաշինյանը նոր հրահանգ է իջեցրել. «Դրեք, ծվունները հանեք, հեր ու մանուկ հիշեք» «Իրավունք». Փաշինյանն էլ չի հավատում մարզպետներին Հասմիկ Հակոբյանի «ուղիղ Ադրբեջանից» ցորենի ներկրման պնդումը սխալ է. «Ժողովուրդ» Նախընտրական քարոզարշավը սկսված է. ինչպես են այն մեկնարկում քաղաքական ուժերը. «Ժողովուրդ» Սամվել Բաբայանը խոր «դեպրեսիայի» մեջ է. «Հրապարակ» ՔՊ-ն հիմնարկների ղեկավարների միջոցով նախընտրական ստուգարք է իրականացնում. «Հրապարակ» «Ժամկետնանց» ձայնագրություններ՝ գաղտնալսումների տեսքով. «Ժողովուրդ» Խաղամոլության դեմ նախագիծը՝ կանաչ լույս սև շուկայի համար. «Ժողովուրդ» Աշոտյանի գործով քննիչ Շոխոյանին էլ չփրկեց «ծառայությունը». «Ժողովուրդ» Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am