Նախարարը ցույց է տալիս «մորգի ճանապարհը»

Ժողովուրդ օրաթերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի երեկվա հայտարարությունը ամենատարբեր շրջանակների կողմից ուղղակի ցինիզմ որակվեց: Ինչո՞ւ, որովհետեւ անդրադառնալով ծննդկանների մահացության դեպքերին՝ «արհեստավարժ» նախարարը բառացի հայտարարեց. «Ես մեկ-երկու մահացած ծննդկանի դեպքով չեմ զբաղվում, դրանով զբաղվում են դատական մարմինները… Իմ համակարգը ամբողջ համակարգն է, ոչ թե մեկ-երկու բողոքավոր ծննդկանի բարեկամները: Հասկացեք դա վերջապես»: Հստակեցմանը, թե մահվան դեպքեր են գրանցվում, նախարարը պատասխանեց. «Մահվան դեպքում զբաղվում է դատավորը, մորգը…»: Այսինքն` մարդը, որպես արժեք, այս նախարարի համար ուղղակի գոյություն չունի: Նա «չստացված» բժշկության, բժիշկների անփութության հետեւանքը տեսնում է բացառապես մեկ հանգրվանով` «մորգ», եւ ամենեւին նկատելի չէ, որ պատրաստակամ է բժիշկների անպատասխանատվության հարցը դարձնել գոնե իր համար քննարկման առարկա: Լեւոն Ալթունյանը խնդրին վերաբերվում է «իսկական» իշխանության տրամաբանությամբ. պատճառների մեջ չի խորանում, քանի որ իր պատասխանատվությունը կարող է գտնել, հետեւանքով էլ չի անհանգստանում, քանի որ գործընթացն անշրջելի է. ծննդկանը «մորգ» է տարվել: Այնուամենայնիվ, հասկանալու համար, թե ինչպես է նախարարն իրեն թույլ տվել նման հայտարարություն անել, «Ժողովուրդ»-ը օգտվեց Ալթունյանի ընձեռած բացառիկ հնարավորությունից եւ մասնակցեց ամեն ուրբաթ լրագրողների հետ անցկացվող մեկժամյա թեյախմությանը: Պարզվեց՝ Հիպոկրատի երդում տված պաշտոնյան անդրդվելի է. «Ես ուզում եմ վերջնականապես հրաժարվեմ ծննդկանների մահվան վերաբերող հարցերից»: Նախարարը հորդորեց ազատ ոճի հարցեր տալ, ուստի խնդրեցինք գոնե մեկնաբանել իր ֆեյսբուքյան էջում տեղադրված 2015թ. ամռանը «էլեկտրիկ» Երեւանի կազմակերպած էլէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիայի լուսանկարը: «Ես դեմ չէի էլեկտրաէներգիայի թանկացմանը: Եթե ինձ բացատրում էին, որ դա տնտեսապես անհրաժեշտ է, ես ոչ մի պովոդ չունեի չհավատալու դրան»,- հավաստիացրեց նախարարը»:

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Սպանության նախապատրաստության դեպքը բացահայտվել է, 9 անձ է ձերբակալվել «Իրավունք». Մարզպետները իրար մեջ դժգոհել են Փաշինյանից. «Ամեն օր մի թարս բան խոսում է, մեզ գցում կրակը» «Իրավունք». Փաշինյանը նոր հրահանգ է իջեցրել. «Դրեք, ծվունները հանեք, հեր ու մանուկ հիշեք» «Իրավունք». Փաշինյանն էլ չի հավատում մարզպետներին Հասմիկ Հակոբյանի «ուղիղ Ադրբեջանից» ցորենի ներկրման պնդումը սխալ է. «Ժողովուրդ» Նախընտրական քարոզարշավը սկսված է. ինչպես են այն մեկնարկում քաղաքական ուժերը. «Ժողովուրդ» Սամվել Բաբայանը խոր «դեպրեսիայի» մեջ է. «Հրապարակ» ՔՊ-ն հիմնարկների ղեկավարների միջոցով նախընտրական ստուգարք է իրականացնում. «Հրապարակ» «Ժամկետնանց» ձայնագրություններ՝ գաղտնալսումների տեսքով. «Ժողովուրդ» Խաղամոլության դեմ նախագիծը՝ կանաչ լույս սև շուկայի համար. «Ժողովուրդ» Աշոտյանի գործով քննիչ Շոխոյանին էլ չփրկեց «ծառայությունը». «Ժողովուրդ» Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am