Հիմա էլ կրքերն է հանգստացնում

ՀՀ առողջապահության նախարարությունն իր բնույթով նորմատիվ մեթոդոլոգիական կենտրոն է, որը վերահսկող գործառույթների մասով շատ սահմանափակ է: Նման հայտարարությամբ նոյեմբերի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հանդես եկավ ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը: Նրա խոսքով` վերահսկող, քննիչ և պատժիչ գործառույթներ իրականացնում են այլ մարմիններ: «Այդ առումով պահանջել առողջապահության նախարարությունից, որ նա ցանկացած ոչ ցանկալի ելքով դեպքի վերաբերյալ բոլոր մանրամասնություններն իմանա, ամեն դեպքում, ճիշտ չէ: Ամեն մեկը պետք է զբաղվի իր գործով: Նույնիսկ եթե առողջապահության նախարարը զբաղվում է դրանով, ապա դա հասարակական կարծիք ձևավորելու նպատակով է»,- նշեց առողջապահության նախարարը: Լևոն Ալթունյանն, անդրադառնալով իր կատարած այն հայտարարությանը, թե ինքը «մեկ-երկու մահացած ծննդկանի դեպքով չի զբաղվում, դրանով զբաղվում է դատավորը», շեշտեց, որ չնայած կա հասրակության զայրույթն առաջացնելու ռիսկը, սակայն, նախարարը, ստանձնելով այդ պաշտոնը, որդեգրել է «Ճշմարտություն, ճշմարտություն և ոչ մի բան բացի ճշմարտությունից» սկզբունքը: Ալթունյանի դիտարկմամբ` ամբողջ աշխարհում բժշկական սխալի հարցը չափազանց սուբյեկտիվ է: Լինում են դեպքեր, երբ բժշկական նորմաներից շեղվելու ելքը դրական է լինում: Նա ցավով նշեց, որ բժշկությունն ինքն իրենով փորձարկումների շարան է:

«Մի քիչ կրքերը հանգստացնելու համար նշեմ, որ մենք ներդնում ենք առողջապահական արձանագրությունները, որոնցից շեղվելը կարող է հանգեցնել բժշկական սխալի: Բժշկական արձանագրությունները բժիշկներին պաշտպանելու գործառույթ ունեն: Բժշկական սխալները դատարանն ու դատաբժշկական փորձաքննությունը կորոշեն, ոչ թե առողջապահության նախարարությունը»,- հավելեց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:

դիտվել է 15 անգամ
Լրահոս
«Իրավունք». Մարզպետները իրար մեջ դժգոհել են Փաշինյանից. «Ամեն օր մի թարս բան խոսում է, մեզ գցում կրակը» «Իրավունք». Փաշինյանը նոր հրահանգ է իջեցրել. «Դրեք, ծվունները հանեք, հեր ու մանուկ հիշեք» «Իրավունք». Փաշինյանն էլ չի հավատում մարզպետներին Հասմիկ Հակոբյանի «ուղիղ Ադրբեջանից» ցորենի ներկրման պնդումը սխալ է. «Ժողովուրդ» Նախընտրական քարոզարշավը սկսված է. ինչպես են այն մեկնարկում քաղաքական ուժերը. «Ժողովուրդ» Սամվել Բաբայանը խոր «դեպրեսիայի» մեջ է. «Հրապարակ» ՔՊ-ն հիմնարկների ղեկավարների միջոցով նախընտրական ստուգարք է իրականացնում. «Հրապարակ» «Ժամկետնանց» ձայնագրություններ՝ գաղտնալսումների տեսքով. «Ժողովուրդ» Խաղամոլության դեմ նախագիծը՝ կանաչ լույս սև շուկայի համար. «Ժողովուրդ» Աշոտյանի գործով քննիչ Շոխոյանին էլ չփրկեց «ծառայությունը». «Ժողովուրդ» Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am