Գռեհկություն է հանգուցյալի հարազատին մորգի ճանապարհը ցույց տալը

Եթե մեր լրագրողները պահպանեին չգրված կանոնն ու կառավարության որոշ անդամներին 100 օր հարցեր չտային, ապա թերևս մենք փոքր ինչ ուշ իմանայինք, որ մեր առողջապահության նորանշանակ նախարար Լևոն Ալթունյանն օժտված է յուրահատուկ ցինիզմով ու գռեհկությամբ: Չգիտեմ Սինգապուրում առողջապահության ոլորտի պատասխանատուներն ինչպես են արտահայտվում հանգուցյալների հասցեին, բայց մեզ մոտ ընդունված է մահացած մարդկանց մասին խոսելիս ցուցաբերել բացառիկ հարգանք ու բառերն ընտրել այնպիսի խնամքով, որ նույնիսկ մեկ անզգույշ արտահայտությամբ չվիրավորեն հանգուցյալի հիշատակը: Այսօր ազգային ժողովում մահացած ծննդկաններին վերաբերող հարցերին, նորաթուխ նախարարը տվել է հետևյալ պատասխանը. «Ես մեկ-երկու մահացած ծննդկանի դեպքով չեմ զբաղվում, դրանով զբաղվում են դատական մարմինները: Իմ համակարգը ամբողջ համակարգն է, ոչ թե մեկ-երկու բողոքավոր ծննդկանի բարեկամները։ Հասկացեք դա վերջապես: Մահվան դեպքում զբաղվում է դատավորը, մորգը…»: Նախ ինչու՞ է նորաթուխն իրեն երևակայել, իբր լրագրողները ավելի վատ են հասկանում, քան ինքը ու որոշել է մեծամիտ տոնով խրատներ տալ: Բացի այդ, ցանկացած ողջամիտ մարդ գիտի, որ ամբողջական համակարգ չի լինում առանձին դեպքերից անկախ ու առանձին դեպքերի հանրագումարն էլ կազմում է ամբողջական համակարգը: Հետևաբար եթե առողջապահական համակարգում գրանցվում են ծննդկանների մահվան դեպքեր, նշանակում է, որ համակարգում ինչ որ բան այն չէ: Դա խոսում է մարդու ոչ բանիմացության ու տգիտության մասին: Իսկ ինչ վերաբերվում է մահացածների հարազատներին բողոքավոր անվանելուն կամ նրանց մորգի ճանապարը ցույց տալուն, դա արդեն տարրական անդաստիարակության հետևանք է: Սակայն պարզվում է այս նախարարը սովորություն ունի ցինիզմով ու գռեհկությամբ արտահայտվել նաև ողջ մարդկանց հասցեին: Լրագրողների հաջորդ հարցին, որը վերաբերվում էր իր 8 խորհրդական ունենալու հանգամանքին, նա տվել է հետևյալ պատասխանը. «Ես այսօր կհաշվեմ դրանք եւ մենք կանդրադառնանք դրան մեր մյուս հանդիպմանը»: Ասում են՝ յուրաքանչյուր մարդ իր չստացված մանկությունն ու պատանեկության տարիների վիրավորանքները տեղափոխում է իր հետ հասուն տարիք ու այնպես ինչպես իր հետ վարվել են երիտասարդ օրերին, նույնը նա հակադարձնում է այլոց առաջին իսկ հնարավորության դեպքում: Եթե մարդն այսօր իր խորհրդականներին անվանում է դրանք, ապա ենթադրվում է, որ իրեն ժամանակին վերաբերվել են ինչպես առարկայի: Times. am

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Ո՞վ է մեր հազարավոր հայրենակիցներին աղքատացնող նախագծի հեղինակը, Ալե՛նը․ Կարապետյան Սպանության նախապատրաստության դեպքը բացահայտվել է, 9 անձ է ձերբակալվել «Իրավունք». Մարզպետները իրար մեջ դժգոհել են Փաշինյանից. «Ամեն օր մի թարս բան խոսում է, մեզ գցում կրակը» «Իրավունք». Փաշինյանը նոր հրահանգ է իջեցրել. «Դրեք, ծվունները հանեք, հեր ու մանուկ հիշեք» «Իրավունք». Փաշինյանն էլ չի հավատում մարզպետներին Հասմիկ Հակոբյանի «ուղիղ Ադրբեջանից» ցորենի ներկրման պնդումը սխալ է. «Ժողովուրդ» Նախընտրական քարոզարշավը սկսված է. ինչպես են այն մեկնարկում քաղաքական ուժերը. «Ժողովուրդ» Սամվել Բաբայանը խոր «դեպրեսիայի» մեջ է. «Հրապարակ» ՔՊ-ն հիմնարկների ղեկավարների միջոցով նախընտրական ստուգարք է իրականացնում. «Հրապարակ» «Ժամկետնանց» ձայնագրություններ՝ գաղտնալսումների տեսքով. «Ժողովուրդ» Խաղամոլության դեմ նախագիծը՝ կանաչ լույս սև շուկայի համար. «Ժողովուրդ» Աշոտյանի գործով քննիչ Շոխոյանին էլ չփրկեց «ծառայությունը». «Ժողովուրդ» Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am