Երբ կստորագրվի ԵՄ-ի հետ նոր համաձայնագիրը

Հայաստանն ակնկալում է ԵՄ-ի հետ ապագայում ավարտին հասցնել Եվրոպական միության հետ համագործակցության նոր և համապարփակ իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունները: Ազգային ժողովում 2017 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը. «Բանակցությունները մեկնարկել են 2015 թ.: Այս ընթացքում մենք բանակցությունների 6 փուլ արդեն ունեցել ենք: Հաջորդ փուլը նախատեսվում է այս տարվա դեկտեմբերին, Բրյուսելում»: Այնուհետև Կարեն Նազարյանը հավելեց, որ Եվրոպական Միության հետ համագործակցությունը շարունակում է մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը: «Լիահույս ենք, որ մեր համագործակցությունը կընդլայնվի և մենք կկարողանանք իրականություն դարձնել բարեփոխումները, որոնց շուրջ երկար տարիներ աշխատում ենք Եվրոպական Միության հետ»,¬ նշեց Նազարյանը: Նա հավելեց, որ 2016 թ. Եվրոպական միության հետ համագործակցության առումով Հայաստանի համար ինտենսիվ ժամանակաշրջան է եղել: Շարունակվել են երկկողմ արտաքին քաղաքական շփումները, ստորագրվել են համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր:Փոխնախարարը չկարողացավ հստակ ժամկետ նշել, թե երբ կստորագրվի, ասաց միայն՝ ոչ այս տարվա մեջ։ Ավանդույթի համաձայն հավերժ կորուսյալ Էդվարդ Նալբանդյանը չէր ներկայացել խորհրդարան եւ պատգամավորների քննադատությունների տակից դուրս էր գալիս Նազարյանը ։ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն էլ հետաքրքրվեց, թե ո՞ւր է Արտաքին գործերի նախարարը, ինչո՞ւ չի ներկայացել բյուջեի քննարկմանը. «Ինչի՞ նախարարը չէր կարողանում գրաֆիկն այնպես կազմակերպել, որ այստեղ լիներ. սա առնվազն վերաբերմունքի հարց է»,- ասաց Արամ Մանուկյանը: «Զարմանում եմ, որ այդ հարցերը պարբերաբար բարձրաձայնում են»,- ասաց Կարեն Նազարյանը:«Դե թող գա, որ պարբերաբար չլինեն»,- հակադարձեց Արամ Մանուկյանը:Այնուամենայնիվ, փոխնախարարը պատասխանեց իր վերադասի բացակայության հարցին.«Նախարարի այցելությունները, գիտեք, որ բավական թափանցիկ են, անմիջապես տեղեկացվում է, նախարարն այս պահին Գերմանիայում է՝ պաշտոնական այցելությամբ»,- ասաց նա: ԲՀԿ խմբակցության ղեկավար, Եվրոինտեգրման հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն էլ բարձրաձայնեց, որ ՀՀ քաղաքացիներին սպասարկող վիզաների կենտրոնը ավելորդ գումարներ է գանձում հանրությունից: ԱԺ-ում հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով, որ այն «չարաբաստիկ կանտորա է, որտեղ ՀՀ քաղաքացիներին ենթարկում են նվաստացման խայտառակ րիտուալի»: Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ մարդիկ երեխաները գրկին ժամերով սպասում են, որ վիզա ստանան: Ավելին, Զոհրաբյանի խոսքով, անհեթեթ գումարներ են գանձվում «սկրեպ խփելու համար, որովհետև ինչ-որ աղջիկներ նստած սկրեպ են խփում ու գումարներ վերցնում»: Պատգամավորը հիշեցրեց, որ ժամանակին Հայաստանը վավերացրել էր վիզաների դյուրացման մասին ծրագիր, բայց դրանից հետո ԵՄ երկրներ վիզա ստանալու գործընթացը տասնապատիկ բարդացվեց, նվաստացման «րիտուալներ» ներառվեցին: Կարեն Նազարյանը նշեց, որ ՀՀ-ԵՄ միջև բանակցվող նոր շրջանակային փաստաթղթի ստորագրումից հետո տևական ժամանակ կպահանջվի, որպեսզի ԵՄ անդամ բոլոր երկրները վավերացնեն այն, ինչը հնարավորություն կտա Հայաստանին ժամանակն օգտագործել համաձայնագրով նախատեսված կետերը կյանքի կոչելու համար: Կարեն Նազարյանն ասաց, որ վիզաների կենտրոնի վերաբերյալ դժգոհություններին ծանոթ է: «Վիզաների կենտրոնի գործունեության սկզբից ստացել ենք տարբեր նամակներ, բողոքներ, որոնք աննկատ չեն անցնում մեր կողմից»,- ասաց ԱԳ փոխնախարարը՝ հորդորելով հավելյալ գումարների գանձման դեպքում իրենց դիմել, բայց ոչ անանուն, որպեսզի իրենք կարողանան ուսումնասիրություն անցկացնել: Միաժամանակ, Նազարյանն ասաց, որ վիզաների կենտրոնն ի տարբերություն մյուս հյուպատոսությունների մի քանի անգամ ավել թվով մարդիկ է ընդունում օրական, ուստի իրենք դիմել էին տարածքը մեծացնելու ու հարմարավետությունը ավելացնելու համար: Անի Սահակյան

դիտվել է 69 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am