«20 գրամ գիծ ես քաշում՝ փող ես առնում...». Լյովա Խաչատրյան
ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանն այսօր Հայելի ակումբում դրական քայլ համարեց ճանապարհային երթևեկության կանոնների նկատմամբ վերահսկողական համակարգերի և վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպմանն ուղղված փոփոխությունները։«Դա ուղղակի ռեկետ էր: Այլ երկրներում էլ կան նման ծառայություններ, բայց դրանից գոյացած գումարը գնում է պետական բյուջե: Դա բիզնես չէր, դա քվոտավորված տեղ էր, ինչ բիզնես, ինչ ռիսկ, 20 գրամ գիծ ես քաշում՝ փող ես առնում: Էդ նույն գիծը կարող էր քաշել համայնքապետարանը, քաղաքապետարանը»։ Ըստ նրա՝ տուգանքների չափը եւս պետք է վերանայել. «Դրանք պետք է համապատասխանեն մարդկանց գրպանին»:
