Տաքսիստները երեխայի հացից կտրում տուգանք են մուծում ու չգիտես՝ ո՞ւր է գնում.Արմեն Առաքելյան

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ Արմեն Առաքելյանը Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում հայտարարեց, որ գազի գնի իջեցումը ողջունելի է, բայց ցավալի է, որ դա արվում է ոչ թե պետության վարած քաղաքականության արդյունքում, այլ պայմանավորված է վարչապետի անձով: «Ցավալի է, որ մենք ամբողջը հանձնեցինք «Գազպրոմին» այն պարագայում, երբ Իրանն առաջարկում էր նորմալ՝ 1400 միլիմետրանոց  խողովակաշար անցկացնել։ Մենք ոչ միայն ընտրեցինք փոքրը, այլ նաեւ այդ խողովակաշարը պարտքերի դիմաց հանձնեցինք «Գազպրոմին»: Այսինքն, կառավարությունը չհարգեց ժողովրդական հին խոսքը, որ ձվերը մի կողովի մեջ չեն դնում եւ դրեց, այն էլ ընկավ ու կոտրվեց»,-ասաց Ա. Առաքելյանը: Անդրադառնալով «Սեքյուրիթի դրիմ», «Փարքինգ Սիթի Սերվիս» և «Լոկատոր» ընկերությունների գործառույթները պետությանը փոխանցելու վերաբերյալ  վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականին, Արմեն Առաքելյանը հայտարարեց . «Պարզ չի՝ սեփականատեր փոխվո՞ւմ է, թե ոչ: Որքան հասկացա՝ ողջ գումարը գնալու է բյուջե, հետո գնա համապատասխան բաներին, բայց այս հարցը «Ազատ դեմոկրատները» մեկ տարի առաջ բարձրացրել են ԱԺ-ում: Եթե մեր նախագահն ու վարչապետը կարող էին այդ հարցը միանգամից լուծել, թող մեկ տարի առաջ լուծեին:Պարզ չի՝ սեփականատեր փոխվո՞ւմ է, թե ոչ»: « Քերելով հավաքում են ժողովրդի ձեռքից այդ գումարները: Տաքսիստները երեխայի հացից կտրում տուգանք են մուծում ու չգիտես՝ ո՞ւր է գնում:ՃՈ-ն այդ գումարները տնօրինելով՝ ոչինչ չի ձեռնարկել, օրինակ, խցանումները վերացնելու համար: Մտածում են՝ որտեղ ինչ տեսախցիկ դնեն, որ այդ գումարները կորզեն»,- դժգոհեց Արմեն Առաքելյանը: Հիշեցնենք, որ վարչապետը հանձնարարել էր նշյալ ընկերությունների ֆինանսական հոսքերի ամբողջական տնօրինումը փոխանցել պետությանը:  

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Հրահանգել են բոլոր լոգոներից հեռացնել Արարատի պատկերը. «Հրապարակ» Ծեծկռտուք Ռեալի հանդերձարանում. Վալվերդեն գլխի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց Վեդիում անչափահասների բռնության գործով ձերբակալված Արթուր Երեմյանը նույնպես 2 ամսով կալանավորվել է ԱՄՆ պետդեպն ազդարարել է Վաշինգտոնում մայիսի 14-15-ին իսրայելա-լիբանանյան բանակցությունների անցկացում ԱՄՆ-ը Իրանի վրա ճնշման շրջանակում պատժամիջոցներ է սահմանել Իրաքի նավթի փոխնախարարի դեմ Ինչպես օնլայն կազինոների օրենքը փոխելով ՀՀ քաղաքացուն նստեցրեց խաղամոլության ԱԺ նախագահ դարձած անձը Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է 2727-ի Ո՞վ է մեր հազարավոր հայրենակիցներին աղքատացնող նախագծի հեղինակը, Ալե՛նը․ Կարապետյան Սպանության նախապատրաստության դեպքը բացահայտվել է, 9 անձ է ձերբակալվել «Իրավունք». Մարզպետները իրար մեջ դժգոհել են Փաշինյանից. «Ամեն օր մի թարս բան խոսում է, մեզ գցում կրակը» «Իրավունք». Փաշինյանը նոր հրահանգ է իջեցրել. «Դրեք, ծվունները հանեք, հեր ու մանուկ հիշեք» «Իրավունք». Փաշինյանն էլ չի հավատում մարզպետներին Հասմիկ Հակոբյանի «ուղիղ Ադրբեջանից» ցորենի ներկրման պնդումը սխալ է. «Ժողովուրդ» Նախընտրական քարոզարշավը սկսված է. ինչպես են այն մեկնարկում քաղաքական ուժերը. «Ժողովուրդ» Սամվել Բաբայանը խոր «դեպրեսիայի» մեջ է. «Հրապարակ» ՔՊ-ն հիմնարկների ղեկավարների միջոցով նախընտրական ստուգարք է իրականացնում. «Հրապարակ» «Ժամկետնանց» ձայնագրություններ՝ գաղտնալսումների տեսքով. «Ժողովուրդ» Խաղամոլության դեմ նախագիծը՝ կանաչ լույս սև շուկայի համար. «Ժողովուրդ» Աշոտյանի գործով քննիչ Շոխոյանին էլ չփրկեց «ծառայությունը». «Ժողովուրդ» Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am