«Ուռուցքաբանութան կենտրոնը դարձավ Հյուսիս-Հարավ մայրուղին». Վահե Հովհաննիսյան

ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2017թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանը հայտարարեց.« Ուռուցքաբանության կենտրոնը դարձավ Հյուսիս-Հարավ մայրուղին, հա կառուցում ենք, իսկ մարդիկ հիվանդանում են, տանջվում են:Վիճակը տխուր է: Լուծում է պետք, չենք կարող անվերջ սպասել»: Ազգային ուռուցքաբանության գերազանցության կենտրոն կարելի է բացել, բայց եթե աճում է ուռուցքների առաջնային դիագնոստիկայի քանակը, ապա դրա դեմ պետք է պայքարել այլ մեթոդներով: Ըստ նրա` աշխարհում 20 տարի է՝ զարգանում է ոչ ինֆեկցիոն հիվանդությունների կանխման խնդիրը, որը պանացեա է Հայաստանի համար,հայտարարեց Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը : «Ի՞նչ է առողջ ապրելակերպը` բոլորի մոտ առաջացնում է հևոց, բայց դա իրողություն է: Առողջ ապրելակերպը ծխախոտից հրաժարվելն է, խմիչքի օգտագործման նվազեցնելն է, առողջ սնունդն է, առողջ ֆիզիկական ակտիվությունն է: Ընդամենը»,- ասաց նախարարը` օրինակ բերելով Ֆինլանդիան, որտեղ 25 տարում 3.2 անգամ իջել է սիրտ-անոթային հիվանդություններից մահացությունը` միայն աղի կիրառումը նվազեցնելու արդյունքում: Նա նշեց, որ Հայաստանում առաջարկ կա՝ կտրուկ բարձրացնել ծխախոտի գները և վաճառքից հատկացումներ կատարել առողջապահության բյուջե:«Երբ ֆիննը հիվանդանում է, չեն ասում` քիչ ծխեիր, բուժում են: Հայաստանում էլ մարդիկ հիվանդանում են, պետք է բուժել: Համակարգը խայտառակ վիճակում է: Աստված չանի, մարդ հիվանդանա, ոչ բոլորն են կարողանում գնալ Գերմանիա: Սա այլանդակ համակարգ է: Մարդիկ հիվանդանում են, չեն իմանում՝ ինչ անել:Պետությունը նրա համար է, որ լուծի խնդիրնեը, ոչ թե հիվանդանոցներում դեղերն էլ դրսից բերել տան, քանի որ «մերը լավը չի»:Արտերկրում բուժում ստանալու համար մարդիկ ստիպված վաճառում են իրենց տները»,- հակադարձեց Վ. Հովհաննիսյանը: Լևոն Ալթույանի խոսքով` Հայաստանում քաղցկեղով հիվանդներն անվճար բուժօգնություն են ստանում, իսկ համապատասխան ֆինանսավորման դեպքում իրենք էլ կարող են ապահովել համապատասխան մակարդակի բուժօգնություն: Ալթունյանը նաև հայտնեց, որ գերազանցության կենտրոնը կբացվի մինչև հաջորդ տարվա վերջ:

դիտվել է 72 անգամ
Լրահոս
Հրահանգել են բոլոր լոգոներից հեռացնել Արարատի պատկերը. «Հրապարակ» Ծեծկռտուք Ռեալի հանդերձարանում. Վալվերդեն գլխի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց Վեդիում անչափահասների բռնության գործով ձերբակալված Արթուր Երեմյանը նույնպես 2 ամսով կալանավորվել է ԱՄՆ պետդեպն ազդարարել է Վաշինգտոնում մայիսի 14-15-ին իսրայելա-լիբանանյան բանակցությունների անցկացում ԱՄՆ-ը Իրանի վրա ճնշման շրջանակում պատժամիջոցներ է սահմանել Իրաքի նավթի փոխնախարարի դեմ Ինչպես օնլայն կազինոների օրենքը փոխելով ՀՀ քաղաքացուն նստեցրեց խաղամոլության ԱԺ նախագահ դարձած անձը Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է 2727-ի Ո՞վ է մեր հազարավոր հայրենակիցներին աղքատացնող նախագծի հեղինակը, Ալե՛նը․ Կարապետյան Սպանության նախապատրաստության դեպքը բացահայտվել է, 9 անձ է ձերբակալվել «Իրավունք». Մարզպետները իրար մեջ դժգոհել են Փաշինյանից. «Ամեն օր մի թարս բան խոսում է, մեզ գցում կրակը» «Իրավունք». Փաշինյանը նոր հրահանգ է իջեցրել. «Դրեք, ծվունները հանեք, հեր ու մանուկ հիշեք» «Իրավունք». Փաշինյանն էլ չի հավատում մարզպետներին Հասմիկ Հակոբյանի «ուղիղ Ադրբեջանից» ցորենի ներկրման պնդումը սխալ է. «Ժողովուրդ» Նախընտրական քարոզարշավը սկսված է. ինչպես են այն մեկնարկում քաղաքական ուժերը. «Ժողովուրդ» Սամվել Բաբայանը խոր «դեպրեսիայի» մեջ է. «Հրապարակ» ՔՊ-ն հիմնարկների ղեկավարների միջոցով նախընտրական ստուգարք է իրականացնում. «Հրապարակ» «Ժամկետնանց» ձայնագրություններ՝ գաղտնալսումների տեսքով. «Ժողովուրդ» Խաղամոլության դեմ նախագիծը՝ կանաչ լույս սև շուկայի համար. «Ժողովուրդ» Աշոտյանի գործով քննիչ Շոխոյանին էլ չփրկեց «ծառայությունը». «Ժողովուրդ» Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am