Լրագրողի հետ կենդանի շփումը ստորադասում են գրավոր հարցուպատասխանին

Համացանցը բավականին հեշտացրել է լրագրողների աշխատանքը։ Ժամանակին մամուլում աշխատող լրագրողներից ժամեր, օրեր, երբեմն շաբաթներ էին պահանջվում, որպեսզի գտնեն անհրաժեշտ տեղեկատվությունը, այս կամ այն քաղաքական գործչին, պաշտոնյային վերաբերող տվյալները, իսկ հիմա այդ ամենը կարող ես ձեռք բերել հաշված րոպեների ընթացքում։ Թվում է՝ դյուրացել է նաեւ տարբեր գերատեսչությունների, նախարարությունների հետ ԶԼՄ-ների աշխատանքը։ 2003թ. ընդունվեց «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը, որի դրույթները, թվում է, տեղ չեն թողնում չինովնիկական կամայականությունների համար։ Պարզվում է, սակայն, որ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքն այնքան է դուր եկել հենց պաշտոնյաներին, որ նրանք լրագրողի հետ կենդանի շփումը ստորադասում են գրավոր հարցուպատասխանին։ Ցանկացած առիթ, որ լրագրողը փորձում է օգտագործել այս կամ այն նախարարության վարչության պետի, փոխնախարարի կամ նախարարի հետ հանդիպելու, հարցազրույց անելու համար, «ջրվում» է անգիր արած պատասխանով. «Հարցերն ուղարկեք գրավոր, սահմանված ժամկետում կտրվի պատասխան»։ Այս պատասխանն ենք ստանում նույնիսկ այն դեպքերում, երբ հարցը հրատապ է, եւ չես կարող դրա պատասխանը ստանալու համար սպասել օրեր շարունակ։ Ասենք՝ ուզում ես իմանալ, թե X նախարարության Y աշխատակցին ազատե՞լ են աշխատանքից, թե՞ ոչ, եթե այո, ապա ի՞նչ հիմքով։ Նախարարության հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետն անմիջապես հորդորում է հարցերն ուղարկել գրավոր, որպեսզի օրեր անց, ասենք, գրավոր պատասխան ուղարկի. «Ձեր հարցմանն ի պատասխան տեղեկացնում ենք, որ Y աշխատակիցը չի ազատվել աշխատանքից»։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Ծեծկռտուք Ռեալի հանդերձարանում. Վալվերդեն գլխի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց Վեդիում անչափահասների բռնության գործով ձերբակալված Արթուր Երեմյանը նույնպես 2 ամսով կալանավորվել է ԱՄՆ պետդեպն ազդարարել է Վաշինգտոնում մայիսի 14-15-ին իսրայելա-լիբանանյան բանակցությունների անցկացում ԱՄՆ-ը Իրանի վրա ճնշման շրջանակում պատժամիջոցներ է սահմանել Իրաքի նավթի փոխնախարարի դեմ Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է 2727-ի Ո՞վ է մեր հազարավոր հայրենակիցներին աղքատացնող նախագծի հեղինակը, Ալե՛նը․ Կարապետյան Սպանության նախապատրաստության դեպքը բացահայտվել է, 9 անձ է ձերբակալվել «Իրավունք». Մարզպետները իրար մեջ դժգոհել են Փաշինյանից. «Ամեն օր մի թարս բան խոսում է, մեզ գցում կրակը» «Իրավունք». Փաշինյանը նոր հրահանգ է իջեցրել. «Դրեք, ծվունները հանեք, հեր ու մանուկ հիշեք» «Իրավունք». Փաշինյանն էլ չի հավատում մարզպետներին Հասմիկ Հակոբյանի «ուղիղ Ադրբեջանից» ցորենի ներկրման պնդումը սխալ է. «Ժողովուրդ» Նախընտրական քարոզարշավը սկսված է. ինչպես են այն մեկնարկում քաղաքական ուժերը. «Ժողովուրդ» Սամվել Բաբայանը խոր «դեպրեսիայի» մեջ է. «Հրապարակ» ՔՊ-ն հիմնարկների ղեկավարների միջոցով նախընտրական ստուգարք է իրականացնում. «Հրապարակ» «Ժամկետնանց» ձայնագրություններ՝ գաղտնալսումների տեսքով. «Ժողովուրդ» Խաղամոլության դեմ նախագիծը՝ կանաչ լույս սև շուկայի համար. «Ժողովուրդ» Աշոտյանի գործով քննիչ Շոխոյանին էլ չփրկեց «ծառայությունը». «Ժողովուրդ» Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am