Սա Հայաստանն է, այստեղ ամեն ինչ հնարավոր է

2017-ի բյուջեի քննարկումները գյուղնախարար Իգնատի Առաքելյանի համար անհաջող բենեֆիս դարձավ։ Նորանշանակ նախարարը չէր թաքցնում իր անտեղյակությունը ու պատգամավորների հարցերին անկեղծորեն պատասխանում էր՝ «տեղյակ չեմ»։ Օրինակ Արամ Մանուկյանը հետաքրքրվում էր՝ ի՞նչ միջոցներով է սուբսիդավորվելու ջերմատների համար գազի գնի 17 տոկոս իջեցումը։ «Ինձ հետաքրքրում է, որ գինը նվազել է, մնացածն այս պահին չի հետաքրքրում»,-պատասխանեց նախարարը։ Մանուկյանը նաև հարցրեց, թե Արագածոտնի գյուղերում ամռանը կարկուտի հետևանքով բերքի գրեթե ամբողջությամբ ոչնչացումից հետո նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացել էր դիմել Կենտրոնական բանկ, որ սառեցվեն այդ շրջանի գյուղացիների վարկերը, ի՞նչ է արվել: Սակայն նախարարը տեղյակ չէր, խոստացավ ճշտել: «Գյուղացին մենակ է մնացել բնական աղետների հետ»,- նկատեց նախարարը: Ա.Մանուկյանի մյուս հարցին, թե նախարարը տեղյա՞կ է արդյոք լոլիկի էպոպեային, որ 2015 թվականին անգամ 1000 տոննա արտահանում չի եղել Հայաստանից, իսկ այս տարի պաշտոնական տվյալներով 40 անգամ ավելի է արտահանումը. «Տասնյակ հազարով տոննաներ լոլիկ է արտահանվել: Սա պետական մակարդակի խաբեություն է, իրականությունը խեղաթյուրող»,- ասաց նա: Ի.Առաքելյանը նշեց, թե լոլիկի արտահանման հետ կապված դետալներին նույնպես տեղյակ չէ. «Գիտեմ, որ հատուկ հանձնաժողով է ստեղծվել, եկել-ուսումնասիրել է, պարզել են` կարո՞ղ է արտահանումն ավելանալ»: Ա.Մանուկյանը հայտարարեց, որ թուրքական լոլիկը բերվում է, վրան գրվում` Made in Armenia, և արտահանվում. «Սա քրեական հանցագործություն է»։ Իգնատի Առաքելյանը չէր տիրապետում նաեւ գյուղացուն տրվող դիզվառելիքի էպոպեային, որի մասին հայկական մամուլը արդեն գրում է տարիներ շարունակ։ Ուստի նա անկեղծորեն չբացառեց նաեւ, որ Հայաստանում գյուղացիների համար նախատեսված մատչելի պարարատանյութի ու դիզվառելիքի ծրագրից օգտվել են նաև խոշոր հողատերերն ու թույլ տվել չարաշահումներ: Առաքելյանն ասաց, որ վերջին երեք-չորս տարիներին 1.1 մլրդ դրամ պարտքեր են կուտակվել այս ծրագրով, որոնք գյուղացիները չեն վճարել այդ ապրանքների դիմաց: «Մենք պետք է որոշենք, թե այդ պարտքերի հետ ինչ ենք անում: Որոշ դեպքերում, երբ համոզված ենք, որ եղել են չարաշահումներ, դիմել ենք դատարան: Մնացածի հետ կապված հիմա ճշտում ենք անվանական: Այսօր մենք չենք կարող մեկ ստորագրությամբ դիմել դատարան»,- ասաց նա: Հարցին, թե ի՞նչ չարաշահումներ են եղել, նախարարն ասաց, որ խոսակցությունների մակարդակի դեպքեր կան, որ պարարատանյութն ու դիզվառելիքը վերցրել են, չեն օգտագործել ու վերավաճառել են: Չարաշահումների հարցերը, նրա խոսքով, հիմնականում խոշոր հողատերերի հետ են կապվում: Նախկինում շրջանառվում էր Հովիկ Աբրահամյանի եղբոր անունը: «Նախկին դեպքերի համար ես չեմ կարող մեկնաբանել, էն ժամանակ ես չէի հետևում էդ դեպքերին: Հիմա եմ հետևում, չեմ կարող ասել, բայց ցանկացած բան կարող է լինել Հայաստանում: Դրա համար էլ ասում եմ՝ անվանական ուսումնասիրում ենք ցուցակները, հասկանանք, թե ով է պարտք»,- սենսացիոն խոստովանություն արեց նախարարը՝ վստահեցնելով, որ եթե վերջնական բացահայտվի, որ խոշոր հողատերերի անուններն են կապված այդ չարաշահումների հետ իրենք օրենքի համաձայն կգործեն: Իհարկե, Հայաստանում ամեն ինչ հնարավոր է. հնարավոր է, որ կարեւորագույն ոլորտներից մեկը տան մի մարդու ձեռքը, որը բոլորովին չի տիրապետում այն, բայց գործող վարչապետի մտերիմն է ու դրանով ամեն հարց փակված է, հնարավոր է, այո, որ մարդը կարող է թողնել իր բարձր աշխատավարձը ու ստանձնել նախարարի պաշտոնը ոչ այնքան բարձր աշխատավարձով։ Անի Սահակյան

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am