Սանձում է ախորժակները.արագաչափերը օրակարգում

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է հրավիրել ճանապարհային երթևեկության կանոնների նկատմամբ վերահսկողական համակարգերի և վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման ծրագրի վերաբերյալ հարցերի քննարկման նպատակով եւ հանրային հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի լուծում տվել: Խոսքը արագաչափերից գանձված գումարների բաշխման, վարորդների պատշաճ ծանուցման, ԴԱՀԿ-ի կամայականնությունների եւ կարմիր գծերի մասին է: «Ճանապարհային երթևեկության կարգավորման մասին մենք շատ ենք խոսել: Սա մշտական թեմա է, ուրեմն ուշադրությունն էլ անհրաժեշտ է, որ լինի մշտական: Երեք-չորս տարի առաջ, հաշվի առնելով Երևանում և ընդհանրապես հանրապետությունում մեքենաների թվի անշեղորեն աճը և սրա հետ կապված նաև անհարմարությունների ավելացումը, մենք, ուսումնասիրելով միջազգային փորձը, որոշում կայացրեցինք պետություն-մասնավոր համագործակցության միջոցով սկզբից Երևանում, այնուհետև նաև հանրապետության հիմնական մայրուղիներում ներդնել համապատասխան համակարգ, որի նպատակն էր քչացնել մարդկային գործոնի ազդեցությունն այդ պրոցեսների վրա, պետավտոտեսուչներին հնարավորինս զերծ պահել ճնշումներից, քչացնել նրանց կողմից կոռուպցիոն ռիսկերի առկայությունը: Արդյունքում մենք շատ լավ գիտակցելով, որ կունենանք դժգոհություններ, շահարկումներ, այսօր եկանք այն եզրակացության, որ, իհարկե, զգալի աշխատանք է կատարվել, թեև դրանից դժգոհությունները չեն քչացել: Հասկանալի է: Բայց մյուս կողմից մենք պարտավոր ենք արձանագրել, որ բարձրացել է վարորդների իրավագիտակցության մակարդակը, որոշակի խնդիրներ լուծվել են, սակայն ամեն հանգրվանում մենք պետք է ունենանք նոր մոտեցումներ>> ասել է նախագահը ու հորդորել պատկան մարմինների ղեկավարներին նոր մոտեցումներ մշակել ու առավելագույնը տասնօրյա ժամկետում ներկայացնել իրեն: Սերժ Սարգսյանը հստակեցրել է միայն, որ արագաչափերի արձանագրած տուգանքների համապատասխան մասը կուղղվի ոչ թե ոստիկանության արտաբյուջե, այլ պետական ու համայնքային մարմիններին, ասել է թե պետբյուջե: Տեսանկարահանող եւ լուսանկարահանող սարքերի միջոցով ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների արձանագրման գործընթացը Հայաստանում սկսվել է 2012թ. հունվարի 16-ից: Այդ գործընթացը սպասարկում է «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ-ն, որն այս տարիներին պատկերավոր ասած, կիլոմետրերով գումարներ է վաստակում քաղաքացիների տուգանքներից ստացված հսկայական գումարներից: Մինչդեռ եվրոպական երկրներում արագաչափերի գործարկումից գանձված միջոցներն ուղղվում են բացառապես պետական բյուջե կամ սոցիալական ծրագրերի իրականացմանը: Մեզ մոտ ոստիկանության արտաբյուջե է փոխանցվում գանձված գումարների 30%-ը, իսկ մնացած 70%-ը անցնում է «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ-ին, որը կապվում է Սերժ Սարգսյանի մերձավորների անվան հետ: Այդ գումարները արտաբյուջեից պետական բյուջե ուղղելու եւ դրանով սոցիալական խնդիր լուծելու հարցը եղել է բոլոր կառավարությունների օրակարգում, նախորդ վարչապետերն էլ ցացանկացել են այդ 30 տոկոսն ուղղել ոչ թե ոստիկանության արտաբյուջե, այլ բյուջե: Ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանն էլ, ստանձնելով պաշտոնը, իր առջեւ խնդիր է դրել գումար գտնել հենց այդ միջոցները բյուջե ուղղելով: Փաստորեն նախագահին էր վերապահված հարցի լուծումը: Բացի դրանից տևական ժամանակ է, ինչ բնակչության շրջանում կան դժգոհություններ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության գործունեության հետ՝՝ ՃՈ տուգանքների ակտերի հարկադիր կատարման վերաբերյալ: Քաղաքացիների ծանուցման համակարգը լիարժեք չի գործում, պատշաճ ծանուցում չեն ուղարկում վարչական ակտի մասին, սակայն նրա դրամական միջոցներն արգելանքի են վերցվում կամ գույքի վրա արգելանք է դրվում: Ծանուցումն իրականացվում էր փոստի միջոցով, ի դեպ, սահմանված կարգով, անգամ սխալ հասցեով ուղակված վարչական տույժերի մասին ծանուցումները, որոնց մասին անձը չի էլ իմանում, միևնույն է՝ համարվում են անձին հանձնված, և ուժի մեջ են մտնում: Իսկ օրենքը նախատեսում է, որ ծանուցումը ստանալուց հետո 30 օրյա ժամկետում տուգանքը պետք է վճարվի: Ի դեպ, նախկինում նախատեսված էր նաև 30-օրյա ժամկետից հետո գումարի եռապատկում, ավելի ուշ՝ նաև հնգապատկում: Բարձրացած աղմուկից հետո տուգանքների բազմապատկումը հանվեց, սակայն վարորները շարունակեցին ահազանգել, որ իրենք չեն ծանուցվել տուգանքների մասին: Ամենայն հավանականությամբ կընտրվի էլեկտրոնային փոստի միջոցով կամ էլեկտրոնային հաղորդագրության՝ «sms»-ի տարբերակով հուսալի ծանուցումը:
Անի Սահակյան

դիտվել է 1 անգամ
Լրահոս
«Միջազգային հանրությունը պետք է հակազդի Նեթանյահուին». Թուրքիայում խիստ են քննադատել Իսրայելի վարչապետին Անդրանիկ Թևանյանին և Արեգնազ Մանուկյանին Քննչական բաժնից տեղափոխել են ՔԿՀ Վերջին ութ տարում 663 անձ պարգևատրվել է զենքով․ ՆԳՆ Սիսակ Գաբրիելյանի եկամուտներն աճել են. ինչ է նա հայտարարագրել ՀԱՊԿ-ում քննարկել են 2027-ի համատեղ զորավարժությունների անցկացման հարցերը ԱՄՆ-ը կարող է զորքերի մի մասը տեղափոխել Ծոցի երկրներից. The Washington Post Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան Լոնդոնը 100 տոկոսով կաջակցի Կիևին Մոսկվայի դեմ. Բըրնհեմ Երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից․ Նարեկ Կարապետյան Ադրբեջանը դատական ​​հայց է ներկայացրել CNN-ի դեմ Սփյուռքը ռեսուրս է, որին ուժեղացնելը ՀՀ-ին օժտում է պետական կենսունակության նոր էներգիայով. քաղաքագետ Լեհաստանը դառնում է Եվրոպայի ծովային առաջատար տերություններից մեկը․ Տուսկ Կկայանա Արագածոտնի թեմի առաջնորդի և Մուղնու հոգևոր հովվի գործով հերթական դատական նիստը Վթարային ջրանջատում կլինի Տավուշի մարզում Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել Կանադայի դեսպանի արդյունաշատ առաքելությունը Հայաստանում Բաքվում բողոքի նոտա է հանձնվել ՌԴ դեսպանին Թեհրանն արձագանքել է Թրամփի հրապարակմանը, որում Հորմուզի նեղուցը ներկայացված է որպես ԱՄՆ նոր տարածք Սև ծովում մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ հունական տանկերն է հարձակման ենթարկվել ԱԹՍ-ի կողմից Հորմուզի նեղուցը չի բացվի․ Իրանը պայմաններ է նշել Ռուսական արմատներով ներդրող. ո՞վ է կանգնած «Թրամփի ուղու» հետևում. Deutsche Welle Դոնալդ Թրամփը հրապարակել է Հորմուզի նեղուցի պատկերը՝ այն անվանելով «ԱՄՆ նորտարածք» Կատարի ԱԳՆ-ն հնարավոր է համարել նոր համաձայնագրի կնքումն ԱՄՆ-ի և Իրանի միջև
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am